ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Վիտալի Բալասանյանի՝ իրականությանը չհամապատասխանող պնդումները

18:38, 2 Հկտ, 2019

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 1-ին «168 ժամ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ 2018 թվականին Հանրային ռադիոյի շենք Նիկոլ Փաշինյանի մուտք գործելն ահաբեկչություն էր և համանման այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել ՊՊԾ գնդում 2016 թվականին:

«Հանրային ռադիոյում գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում»

Վիտալի Բալասանյանը, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը, երբ իր իսկ ասած հեղափոխական քայլերթի ժամանակ գրավել է ռադիոտունը, որակավորումը հետևյալն է՝ ահաբեկչություն։ Պետական պահպանման հատուկ տարածք է ներխուժել, գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում։ Կիրառվել է զենք, եղել են պատանդներ, ահաբեկվել է տարածքում ապրող բնակչությունը, ռադիոտան դեպքում՝ աշխատակիցները, գույքի փչացում է եղել, նույնը և ռադիոտանը, զենք է կիրառվել, բայց առանց կրակոցների ու մահվան ելքի»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:

Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականին ընդունած N 1008 որոշման, «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ն ՀՀ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության շենքերի ցանկում է գտնվում: Այս պնդումը հաստատվում է նաև 2018 թվականին ապրիլի 14-ին ոստիկանության կողմից տարածված հայտարարության մեջ:

Զենքի կիրառում, սակայն, ինչպես պնդում է Բալասանյանը, չի եղել: Ավելին, ինչպես երևում է «Ազատություն» ռադիոկայանի տեսագրությունում, Հանրային ռադիոյի անվտանգության պահպանմամբ զբաղված ոստիկանն է զենքն ուղղել դեպի շենք մտած ցուցարարը, այլ ոչ թե հակառակը: 

Ինչ վերաբերում է գույքի վնասմանը, ապա խոսքը, հավանաբար, գնում է ցուցարարների կողմից կոտրված դռան մասին (երևում է նույն տեսանյութում): Կոտրված դուռը, հիշեցնենք, վերանորոգվել էր 2019-ի մայիսի 7-ին, երբ Հանրային ռադիոյի շենք էր այցելել Փաշինյանն ու ինքն էլ մասնակցել նորոգմանը։

Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի և այլ ցուցարարների՝ Հանրային ռադիո մտնելու մասին Վիտալի Բալասանյանի արած պնդումները մասամբ են համապատասխանում իրականությանը և մանիպուլյատիվ են: 

«Ադամ Շիֆին հանդիպելն է մեր դիվանագիտությունը»

Նույն հարցազրույցում Վիտալի Բալասանյանը քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆին հանդիպելու համար:

«ՀՀ վարչապետը վերջերս Ամերիկա այցելության ժամանակ հանդիպում է մի մարդու՝ Ադամ Շիֆի հետ, նա նաև ելույթ ունեցավ, որ արդեն իսկ մոտ ժամանակներս սկսելու է ԱՄՆ նախագահի հրաժարականի գործընթաց, եթե դեռ չի սկսել: Սա՞ է արդյոք մեր դիվանագիտությունը»,- ասել է Բալասանյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովում, որի նախագահն Ադամ Շիֆն է, ներկայում քննվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսային զրույցը: Այս խնդիրը հիմք ընդունելով՝ Դեմոկրատական կուսակցությունը սկսել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը։ 

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ադամ Շիֆը Դեմոկրատական կուսակցության անդամ է: Նա տարիներ շարունակ հայտնի է եղել իր հայամետ գործունեությամբ: Օրինակ՝ 2007 թվականին նա հեղինակել է ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձևը: Տարբերի տարիների նա հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչելու կոչերով:

Շիֆը հայամետ դիրքորոշումով է հայտնի նաև Արցախյան հիմնախնդրի հարցում: Երբ 2014 թվականին հակամարտության գորտում խոցվեց հայկական ուղղաթիռը, նա հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի վարքագիծը հղի է ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգով:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարը չէ, որը հանդիպել է Ադամ Շիֆին։ 2010 թվականի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել էր կոնգրեսականին և  շնորհակալություն հայտնել` «ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար»:

Հաշվի առնելով եղած նախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի և Ադամ Շիֆի հանդիպումը չի կարող համարվել արտառոց երևույթ, և Վիտալի Բալասանյանի հայտարարությունը դուրս է ԱՄՆ կոնգրեսականի գործունեության համատեքստից և մանիպուլյատիվ է:

 «Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը»

Հոկտեմբերի 1-ի հարցազրույցում Վիտալի Բալասանյանը կրկին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը:

«Հիմա Ռոբերտ Քոչարյանին դատում են սահմանադրական կարգի տապալման փորձ անելու հոդվածով, որը 2008 թվականին չի եղել։ Այդ օրենքն ընդունվել է հետագայում, որը հետադարձ ուժ չունի, իսկ երբ հանրապետության վարչապետը կոչ է անում դատարանները շրջափակել, և թե՛ ինքը, թե՛ պատգամավորները և թե՛ պետական պաշտոնյաներն ի կատար են ածում դա՝ դա է սահմանադրական կարգի տապալումը»։ 

Այս հարցին «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել է դեռևս մայիսին՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարաններն արգելափակելու կոչը սահմանադրական կարգի տապալում չի եղել։

Ըստ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի, սահմանադրական կարգը տապալելը նշանակում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որը դատարանների արգելափակման օրը տեղի չի ունեցել։

  «Եղել է իշխանության բռնազավթում»

Վիտալի Բալասանյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրության գործընթացին:

Ըստ նրա, տեղի է ունեցել իշխանության բռնազավթում. «Երբ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն են առաջադրում, ինքը հրաժարական է տալիս, որ իրավունքի ուժով ԱԺ-ն ցրվի, երկրորդ անգամ են թեկնածություն առաջադրում, նորից հրաժարական է տալիս։ Այնուհետև ցրվում է Ազգային ժողովը, և Նիկոլ  Փաշինյանը նորից հայտնվում է վարչապետի աթոռին։ Ինքը հրաժարական տված պաշտոնյա է եղել այդ ժամանակ։ Այդ օրերին, մինչև վարչապետի նոր ընտրություն՝ ԱԺ ձևավորվելուց հետո, եղել է իշխանության բռնազավթում։ Դա նույնն է, որ փողոցից ցանկացած մարդ նստեր ու ասեր՝ ես վարչապետ եմ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Դրանից հետո հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին ԱԺ-ում տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որոնց արդյունքներով Փաշինյանը չընտրվեց վարչապետ:  Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն արձակվեց: Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 9-ին: Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների ավելի քան 70%-ը: Արդեն հունվարի 14-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին  հրամանագիրը:

Իսկ ինչ վերաբերում է այդ գործընթացի ժամանակ Փաշինյանի պաշտոնավարմանը, ապա ըստ Սահմանադրության 158-րդ հոդվածի՝ «կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»:

Սա նշանակում է, որ 2018 թվականին վարչապետի ընտրության կարգում չեն արձանագրվել խախտումներ, և Վիտալի Բալասանյանի պնդումը, թե Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, սխալ է: 

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը նախկինում էլ հանդես է եկել բազմաթիվ մանիպուլյատիվ ու կեղծ պնդումներով, այդ թվում՝ նաև իշխանության բռնազավթման մասին։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens