ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական ավարտ չի ունեցել։ 

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են, թե ինչպես են ԼՂ պետական մարմինները հետապնդման ենթարկել գործարարին, առերևույթ միտումնավոր սնանկացրել նրան, ինչի արդյունքում նա հեռացել է երկրից ու ձեռնարկատիրական գործունեություն ծավալել արտերկրում։ 

Ուշագրավ է, որ գործարարի դեմ գործողությունները իրականացվել են այն պետական մարմինների կողմից և այն ժամանակահատվածում, երբ դրանք ղեկավարել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Վերջինը, նկատենք, 2008-2010 թթ․ ղեկավարել է ԼՂ հարկային ծառայության օպերատիվ հետախուզության վարչությունը, այնուհետև՝ ԴԱՀԿ-ն՝ 2010-2013 թվականներին։

Մի բիզնեսի հարկադիր սնանկացում

Արամ Խաչատրյանը (ԼՂ-ում հայտնի է եղել որպես «Ախթամարի Արամ») Արցախի քաղաքացի է եղել, 90-ականներին ունեցել է բիզնես, մասնավորապես, 1998-ին նրա հիմնած «Ֆրեդոն» ՍՊԸ-ն Ստեփանակերտում ունեցել է սուպերմարկետների ցանց։ Գործարարը ձեռնարկատիրական ակտիվ գործունեություն ծավալել է մինչև 2007 թվականը: ԼՂ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի ընտրվելուց հետո նրա գործերը սկսում են ձախ գնալ․ ԼՂ հարկային մարմինները հարկային պարտավորություններից խուսափելու անվան տակ աստղաբաշխական թվերով տուգանքներ են նշանակում Խաչատրյանի ընկերության նկատմամբ։ Այդ ժամանակ ԼՂ հարկային պետական ծառայության ղեկավարը Շահրամանյանն էր։ Իսկ պետական մյուս մարմինը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ), շատ հապճեպ ամեն ինչ անում է գործարարի գույքն աճուրդի հանելու համար։ 

Հարկային մեծածավալ պարտավորությունների մասին պահանջը համարելով անօրինական՝ ընկերությունը բողոքարկում է հարկային մարմնի որոշումը, սակայն 30 օրերի ընթացքում ավելի վաղ նշանակված 14 մլն դրամ տուգանքը կրկնապատկվում է։ 

Բացի այդ, Հայբիզնեսբանկը, որտեղ Խաչատրյանները բիզնեսն աշխատեցնելիս պարտավորություն են ունեցել, 2010 թվականի հոկտեմբերին դատարան հայց է ներկայացնում, արդեն իսկ դեկտեմբերին դատարանը որոշում է բռնագրավել Խաչատրյանների ընկերության գույքը, արդյունքում՝ 2011 թվականի հունվարի 13-ին դատարանի որոշմամբ ստանում են կատարողական թերթ և այստեղ գործի է անցնում ԴԱՀԿ-ն։ Հունվարի 20-ին արդեն Խաչատրյանների ունեցած ամբողջ անշարժ ու շարժական գույքը (ընդհանուր առմամբ՝ 7 անշարժ գույք՝ ավելի քան 5000 քմ մակերեսով, 130-ից ավելի շարժական գույք) հանվում է աճուրդի։ 

Արտապատկերումը՝ պաշտոնական փաստաթղթերից։

Աճուրդների կազմակերպիչը եղել է ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական Իշխան Մխիթարյանը, համենայնդեպս, գրեթե բոլոր փաստաթղթերում նրա անունն է նշվում, իսկ այդ ժամանակ ԼՂ գլխավոր հարկադիր կատարողը նույն ինքը Սամվել Շահրամանյանն էր։ Նա այդ պաշտոնում աշխատել է 2010-2013 թվականներին։ 

Աճո՞ւրդ, թե՞ ընկերության գույքի առևտուր

Հետո արդեն ավելի ուշ հարուցված քրեական գործի շրջանակներում տրված ցուցմունքներից հայտնի է դառնում, որ գույքի գնահատումն ու աճուրդներն առերևույթ կատարվել են ձևականորեն, և գործընթացն իրականացվել է խախտումներով, աճուրդի մասնակիցները գնումները կատարել են կանխիկ, ակնհայտ առևտրի մեջ մտնելով ԴԱՀԿ ծառայողների հետ (առևերևույթ կաշառք տալով)։ Ներկայացնենք մի դրվագ քրեական գործից. գործով վկա, Ստեփանակերտի բնակիչ Արտավազդ Սարգսյանը 2023 թ. հունվարի 31-ի ցուցմունքում նշում է, որ ԴԱՀԿ ծառայությունն ընկերությանը պատկանող 8-12 տոննա տարողությամբ տարաները իրացրել է 1,6 մլն դրամով։ 

Արտապատկերումը՝ ցուցմունքից։

Ըստ ցուցմունքի՝ հարկադիր կատարող Աշոտ Աբրահամյանն Արտավազդ Սարգսյանին հայտնել է, որ նշված գումարի կեսն ինքը կարող է ձևակերպել որպես վաճառքի գին, իսկ մյուս կեսը ցանկանում է ստանալ առձեռն՝ կանխիկով, ինչը և տեղի է ունեցել այդ պայմանավորվածությունը ձեռքբերվելուց հետո մոտ կես ամիս անց։ 

Նույն անձը՝ Աշոտ Աբրահամյանը, ըստ քրեական գործում առկա և մեզ մոտ եղած նյութերի, նաև 250,000, 150,000, 300,000 և 500,000 ՀՀ դրամ գումարների չափով «Ֆրեդոն» ՍՊԸ գույքերի իրացման ընթացքում ստացված գումարները «ծառայողական դրամարկղ մուտքագրելու փոխարեն առերևույթ հափշտակել է դրանք և ծախսել անձնական կարիքների համար, իսկ իրեն հանձնված՝ «Ֆրեդոն» ՍՊԸ վերաբերյալ կատարողական վարույթները համապատասխան հանձնաժողովին հանձնելու փոխարեն, անձնական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, իր ենթադրյալ հանցանքի հետքերը թաքցնելու համար՝ ոչնչացրել է։ 

Հատկանշական է, որ և՛ Սամվել Շահրամանյանը, և՛ Աշոտ Աբրահամյանը ԴԱՀԿ-ում պաշտոնավարման այս ժամանակահատվածում խոշոր գույք են ձեռք բերել։ Օրինակ, Սամվել Շահրամանյանը 2012 թվականի հունիսին գնել է բնակարան Ադոնց փողոցում (Երազ բնակելի թաղամաս)։ Բնակարանի արժեքը 22,7 մլն դրամ է կազմել։ Ի դեպ, սա Երևանում Սամվել Շահրամանյանի միակ անշարժ գույքը չէ․ նա 2021 թվականին 38,5 մլն դրամով հասարակական նշանակության տարածք է ձեռք բերել Երևանի կենտրոնում։

Իսկ Աշոտ Աբրահամյանը 2012 թվականի ապրիլին գնել է Hyundai SantaFe 2.7 մակնիշի մեքենա։ Այժմ Աբրահամյանն իր անունով գրանցված մի քանի մեքենա ունի․ 2025 թվականի ապրիլից Աբրահամյանի անունով գրանցված են նաև Mersedez-Benz S450 Maybach 4Matic և 2020 թվականից՝ BYD F3 մակնիշի մեքենաները։ 

Ինչպե՞ս է հարուցվել քրեական գործը

Բակո Սահակյանի կառավարման ավարտից հետո Արամ Խաչատրյանը փորձում է ԼՂ պետական մարմիններից պարզել՝ որտե՞ղ են իր ընկերության գույքի աճուրդի մասին կատարողական վարույթները և ընդհանրապես, ինչի՞ հիման վրա է այդ ամբողջ գործընթացն իրականացվել։

2017 թվականի սեպտեմբերին հարցմամբ դիմել է ԼՂ այն ժամանակվա գլխավոր հարկադիր կատարող Ֆելիքս Գաբրիելյանին՝ հետաքրքրվելով, թե իր հիմնած «Ֆրեդոն» ընկերության վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների մասով ինչ տեղեկություններ կան հարկադիր ծառայությունում։ 

Արտապատկերումը՝ Խաչատրյանի դիմումից։

Գլխավոր հարկադիրից ստացված պատասխանի համաձայն` ԴԱՀԿ-ում, որպես պարտապան, «Ֆրեդոն» ՍՊԸ-ի վերաբերյալ կատարողական վարույթներ չեն հայտնաբերվել, և հենց այդ պատճառով էլ ԴԱՀԿ-ն դիմել է ԼՂ գլխավոր դատախազություն՝ «համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար» (քննությամբ պարզեն, թե ուր և ինչպես է անհետացել ահռելի ծավալների կատարողական այդ գործը)։

Արտապատկերումը՝ ԴԱՀԿ ղեկավարի պատասխանից։

Ստացվում է՝ ԼՂ ԴԱՀԿ-ում ծառայողական պարտավորությունների կատարման հետ կապված խնդիր է առաջացել․ պետք է լինեին կատարողական վարույթներ, սակայն դրանք չեն եղել։ 

Արդյունքում, 2018 թվականին հարուցվել է քրեական գործ, Խաչատրյանների ընտանիքի անդամները ճանաչվել են տուժողներ։ 

Այսպես, այս գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆրեդոն» ՍՊԸ-ին պատկանող գույքերը վաճառվել են առանց գնահատման, ձևական աճուրդով։ Մասնավորապես, ընկերության 7 անշարժ գույքերը դեռևս 2011 թվականին վաճառվել են նույն օրը, նույն ժամին, իսկ այդ գույքերի գները հետագայում կատարված գնահատման արդյունքներով բազմապատիկ անգամներ գերազանցել են վաճառքի գները։

Ուշագրավ է, որ գույքի իրացման վերաբերյալ Խաչատրյանները ոչ մի ծանուցում չեն ստացել։ Ավելին, նույնիսկ այդ գույքերի առուվաճառքի պայմանագրերում աճուրդի ամսաթվերը սխալ են նշված եղել՝ «աճուրդով» վաճառքի արձանագրությունների ամսաթվերից 3 ամիս անց։

Նախաքննության ընթացքում ցուցմունքներից պարզվել է նաև, որ այդ գույքերի իրացման հետ կապված գործողությունների համակարգողը եղել է ԼՂ վերջին նախագահ, իսկ այդ ժամանակ ԼՂ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը, իսկ վաճառքները կազմակերպել են հարկադիր ծառայողներ Աշոտ Աբրահամյանը և Կարեն Ահարոնյանը։ Մասնավորապես, ԴԱՀԿ ղեկավարը՝ Սամվել Շահրամանյանը համակարգել է Ստեփանակերտ-Ասկերան տարածքային բաժինը, որը զբաղվել է հենց գործարար Արամ Խաչատրյանի գործով։ Այդ մասին իր ցուցմունքում նշել է նրա տեղակալ Ա․ Փաշայանը։ 

Ինչևէ, ԼՂ իրավապահ մարմինների կողմից հարուցված այս քրեական գործը երկար կյանք չի ունենում․ 2019 թվականի հունվարի 16-ին հատուկ քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Բարսեղյանի որոշմամբ քրեական գործը կասեցվել է «մինչև որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձին հայտնաբերելը»։

Արտապատկերումը՝ քննիչի որոշումից։

Ի դեպ, այժմ Արսեն Բարսեղյանն աշխատում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ 

Ավելին, Fip.am-ը տեղեկացել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այս դեպքի վերաբերյալ ամիսներ առաջ քրեական գործ է հարուցվել, սակայն շոշափելի արդյունքներ դեռ չկան։ 

Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում Շահրամանյանը հաստատում է, որ մի քանի քրեական գործերով որպես վկա հրավիրվում է հարցաքննության, սակայն այդպես էլ չի բացահայտում այդ գործերի բնույթը՝ որպես պատճառ բերելով նախաքննության գաղտնիության սկզբունքը։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

13:00, 10 Սպտ, 2025

ՀՀ կառավարությունն ամենաբարձր մակարդակով և տարբեր առիթներով պարբերաբար ընդգծում է անկանխիկ շրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ մասին վերջերս  հիշատակեց նաև...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens