ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Դատարաններն արգելափակելու հետևանքով սահմանադրական կարգը չի խախտվել

«Հանուն անկախ դատարանի» ակցիան ոմանք փորձում են ներկայացնել իբրև սահմանադրական կարգի տապալում, այնինչ Քրեական օրենսգրքի՝ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածի խախտումներ չեն արձանագրվել։

19:27, 21 Մյս, 2019

Մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես եկավ կոչով՝ մայիսի 20-ի առավոտյան արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը և թույլ չտալ դատավորներին և դատարանի աշխատակիցներին մուտք գործել դատարանի շենք։ Հայտարարությունից հետո մի շարք իրավապաշտպաններ, փաստաբաններ և ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ ահազանգեցին, որ Փաշինյանը «նախաձեռնել է սահմանադրական կարգի տապալում»։

Վարչապետի կոչով սկսված ակցիան տևեց շուրջ հինգ ժամ, ինչից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին և տեղեկացրեց ակցիան դադարեցնելու մասին։

Նշենք, որ ըստ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի,  սահմանադրական կարգը տապալելը նշանակում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ։

Հոդված 1 — Այս հոդվածում նշվում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն է։ Դատարանների մուտքերը շրջափակելով ՀՀ-ն չի դադարում լինել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն։ Այսինքն՝ այս նորմի խախտում փաստացի չունենք։

Հոդված 2 — Այստեղ նշվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և այդ իշխանությունն իրականցվում է ընտրությունների, հանրաքվեների կամ սահմանադրությամբ նախատեսված պետական և ՏԻՄ ու պաշտոնատար անձանց միջոցով։ Մայիսի 20-ին տեղի ունեցած գործողություններն այս հոդվածի խախտում ևս չեն հանդիսանում։

Հոդված 3 — Այստեղ նշված դրույթները նույնպես դատարանները արգելափակելու գործողությունների հետ աղերսներ չունեն։ Այս հոդվածի նորմի խախտում կդիտվեին, օրինակ, ընտրությունների ժամանակ ընտրողների ազատ կամքի արտահայտմանն ուղղված գործողությունները։

Հոդված 4 — Այս հոդվածի նորմի խախտում կլիներ այն դեպքում, եթե պետությունը ընդուներ այնպիսի օրենքների նախագծեր կամ կատարեր այնպիսի գործողություններ, որոնցով անձի իրավունքներն ու ազատությունները մասսայականորեն կսահմանափակվեին։

Հոդված 5 — Անդրադառնալով այս նորմին՝ պետք է նշենք, որ գործադիրի ղեկավարի նախաձեռնությամբ մարտի 20-ին իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում իշխանության մյուս՝ դատական ճյուղի համար առաջացել է բնականոն գործընթացների խաթարման պոտենցիալ ռիսկ, քանի որ, անկախ այդ ակցիան իրականացնելու պատճառներից, փաստացի լեգիտիմորեն ձևավորված իշխանությունը փորձել է ժողովրդի միջոցով ներազդել դատական իշխանության վրա։ Սակայն թե ինչքանո՞վ են այս գործողությունները հանգեցրել սահմանադրական կարգի տապալման, կախված է արդյունքներից և հետևանքներից։ Այսինքն՝ եթե այդ գործողություններով պետությանը հասցվեին նյութական և ոչ նյութական վնասներ, տեղի ունենար դատական իշխանության գործընթացի տևական կասեցում,  պետական այս ինստիտուտի աշխատանքի ամբողջապես խաթարում, ապա նոր կարելի էր գործողությունները ներկայացնել սահմանադրական կարգի տապալման կոնտեքստում։

Հոդված  6 — Այս կետով սահմանվում է օրենքի գերակայությունը։ Նշենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելվում է այն հավաքը, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը (հոդված 19 , կետ 3 )։ Սակայն սույն կարգը խախտելը վարչական իրավախախտում է (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենք, 180․3 ), այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթակա արարք, առավել ևս՝ սահմանադրական կարգի տապալում։

Այստեղ պետք է նշենք նաև, որ ակցիայի ընթացքում դատավորներ Դավիթ Բալայանին քաշքշելը և դատարաններից մեկի ապակիները կոտրելը, որը դեռևս ապացուցված չէ, մասնավոր դեպքեր են և ենթակա պատասխանատվության։ Սակայն մասնավոր անձանց հարաբերակցությունը սահմանադրական կարգի տապալում չէ։

Ըստ էության

Այս ամենից եզրակացնում ենք, որ դատարանների արգելափակման  գործողություններով ստեղծվել է մի իրավիճակ, որը չի ունեցել շարունակականություն, ինչը կարող էր պետությանը հասցնել վնաս, և չեն խախտվել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով սահմանված նորմերը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens