ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«ԵԱՏՄ-ում արտատարածքային միջանցք չէր կարող դիտարկվել»․ Զախարովայի այս հայտարարությունը մոլորեցնող է

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
11:01, 1 Սպտ, 2025

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգոստոսի 29-ին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին, հայտարարել է, թե այդ համատեքստում Ռուսաստանը արտատարածքային ռեժիմ չի առաջարկել՝ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար։ «Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵԱՏՄ ընդհանուր տարածքը՝ նման ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել»,- հավելել է նա։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Զախարովայի հայտարարությունը, թե «ԵԱՏՄ տարածքում արտատարածքային միջանցքի գոյությունը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել», մոլորեցնող է։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ակնարկում է, թե ԵԱՏՄ-ի պատճառով «արտատարածքային միջանցք չէր կարող լինել», մինչդեռ ԵԱՏՄ-ն փաստացի, որևէ կապ չունի` կլինի՞ արտատարածքային միջանցք, թե ոչ։

Այսպես, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն, «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքը կազմում են Միության անդամ պետությունների մաքսային տարածքները։ ԵԱՏՄ մաքսային տարածքում չեն կիրառվում մաքսատուրքեր, քվոտաներ կամ այլ սահմանափակումներ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության նկատմամբ»։ 

ԵԱՏՄ պայմանագրով ստեղծվում է միասնական մաքսային տարածք, որտեղ ապրանքները ազատ են շրջանառվում անդամ երկրների միջև, բայց պետությունների սահմանային վերահսկողությունն ու իրավազորությունը մնում է անփոփոխ։ Հետևաբար ԵԱՏՄ պայմանագրով ոչինչ չի խանգարում, որ անդամ պետության տարածքում քաղաքական կամ ռազմական պայմանավորվածութունների արդյունքում փորձ արվի ստեղծել արտատարածքային միջանցք։ 

Այսպիսով, Զախարովայի «արտատարածքային միջանցք տեսականորեն անհնար է» ձևակերպումը մոլորեցնող է, քանի որ ԵԱՏՄ ընդհանուր տարածքը չի կարող բացառել «արտատարածքային միջանցքի» գաղափարը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մոլորեցնող ձևակերպումներ է տվել ԵԱՏՄ-ի մասին խոսելիս, քանի որ իրականում ԵԱՏՄ-ն չի ազդում Հայաստանի սուվերենության վրա և իրավական տեսանկյունից որևէ խոչընդոտ չի առաջացնում նման միջանցքի գաղափարի քննարկման համար։

Արտատարածքային միջանցք, նկատենք, նշանակում է, որ ճանապարհի տվյալ հատվածը դուրս է Հայաստանի իրավազորությունից, և Հայաստանը չի կարողանա կիրառել մաքսային, սահմանային կամ անվտանգային վերահսկողություն այդ ճանապարհի վրա։ Այսինքն՝ դա ենթադրում է հրաժարում Հայաստանի տարածքի մի կտորի սուվերենությունից։ Սա հենց այն է, ինչ թուրք-ադրբեջանական խոսույթում անվանվում է «Զանգեզուրի միջանցք»։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens