ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

Hasmik Hambardzumyan Hasmik Hambardzumyan
10:43, 27 Հնս, 2025

ՍԽԱԼ

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև ոչ ճշգրիտ պնդում արել։ Սակայն ավելի ուշ՝ մոտ երեք ժամ անց, եվրոպական առաջատար լրատվամիջոցն ուղղել է սխալը։

Մասնավորապես, հոդվածի առաջին տարբերակում Euronews-ը (հեղինակ՝ Գեվին Բլեքբըրն (Gavin Blackburn)) ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Զարեհ քահանա Աշուրյանի հեռակա բանավեճը և նշում․ «․․․Նիկոլ Փաշինյանը ընդունել է հոգևորականի մարտահրավերը՝ ապացուցելու, որ թլփատված է, մի երևույթ, որը տարածված է Հայաստանի քրիստոնյաների շրջանում» (հոդվածի հին տարբերակը կարող եք կարդալ այստեղ–խմբ․):

Արտապատկերումը՝ Euronews-ից:

Եվրոպական խոշորագույն լրատվամիջոցներից մեկը, սակայն, սխալվում է․ Հայաստանի քրիստոնյաների շրջանում թլփատումը ոչ միայն տարածված երևույթ չէ, այլ նման բան ընդհանրապես չկա։ 

Լրատվամիջոցը, այդուհանդերձ, ուղղել է սխալը և հանել այդ պնդումը՝ նշելով․ «Փաշինյանը արձագանքել է Հայ-առաքելական եկեղեցու ներկայացուցչին՝ ասելով, որ ինքը պատրաստ է ապացուցել, որ թլփատված չէ»։

Արտապատկերումը՝ Euronews-ից:

Թլփատումը, նշենք, վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ հեռացվում է տղամարդու սեռական օրգանի գլխիկը ծածկող մաշկային ծալքը: Այն կիրառվում է տարբեր նպատակներով՝ կրոնական, մշակութային կամ առողջապահական։ 

Եթե հրեաների ու մահմեդականների շրջանում թլփատումը մասսայական է, ապա քրիստոնեության մեջ այն տարածում չունի։ Հատկապես հայաստանցիների շրջանում թլփատումը տարածված երևույթ չէ։ Թլփատում կարող են կատարել միայն որոշ բացառիկ դեպքերում՝ առողջական կամ ազգային փոքրամասնությունների պարագայում (օրինակ՝ եզդիներ, մուսուլմաններ)։

Euronews-ի այլ ուղղումները 

Բացի վերը նշվածից, Euronews-ը այլ ուղղումներ ևս կատարել է հրապարակված հոդվածում։ Մասնավորապես, լրատվամիջոցը սխալ է ներկայացրել Փաշինյանի մեջբերումը՝ գրելով․ «․․․Նիկոլ Փաշինյանն ընդունել է հոգևորականի մարտահրավերը՝ ապացուցելու, որ թլփատված է․․․»։

Մինչդեռ, երբ հոգևորականը, ակնարկելով Փաշինյանին, հայտարարել էր, թե «Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից», Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր այսպես․ «Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել հակառակը»։

Արտապատկերումը հոդվածի հին տարբերակից:

Այս կոնտեքստի փոփոխության արդյունքում փոփոխվել է նաև Euronews-ի վերնագիրը, և նոր տարբերակում շեշտվել է հենց չթլփատված լինելու հանգամանքը։ 

Արտապատկերումը հոդվածի նոր տարբերակից:

Հոդվածագիրը Հայ-առաքելական եկեղեցին սկզբում ներկայացրել էր օրթոդոքս (ուղղափառ),  այնուհետև փոխել՝ շեշտելով «առաքելական» բառը։ 

Նկատենք, որ հոդվածի նոր տարբերակում նշվում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրված պարզաբանումներից հետո հոդվածը թարմացվել է։ 

Ի դեպ, Euronews-ի հոդվածի նախնական տարբերակի շեշտադրմամբ նյութեր օրեր առաջ տարածել էին նաև ռուսական լրատվական դաշտում։ 

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens