ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Փաշինյանի եղբոր «թռիչքը», ԱԺ նախագահենց «դաչան», Արցախն ու ռուսական քարոզչությունը. 2022-ի ամենակարևոր նյութերն ու նոր ձևաչափերը

14:21, 30 Դկտ, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

2022 թվականին «Փաստերի ստուգման հարթակը» շարունակել է բացահայտել հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածվող ապատեղեկատվությունը, հանրային գործիչների կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները։

Անցնող տարվա ընթացքում ընթերցողներին ենք ներկայացրել նաև ադրբեջանական ու ռուսաստանյան քարոզչությունը՝ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ու աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել ենք Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի շուրջ ծավավող ապատեղեկատվությանն ու քարոզչական թեզերին։ 

FIP.am-ն ուսումնասիրել է նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքները և այլ ուշագրավ հետաքննություններ է հրապարակել։ 

Ստորև ներկայացնում ենք «Փաստերի ստուգման հարթակի» 2022 թվականի ամենաընթերցված հրապարակումների տասնյակը և այլ կարևոր նյութերի խմբագրի ընտրանին՝ առաջարկելով վերհիշել դրանք։ 

10. Ալիեւը օգոստոսին պարգևատրել է զոհված հայ զինծառայողի մարմինը խոշտանգողին

Սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ դիմեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով ավելի քան 200 հայաստանցի՝ զինվորականներ և քաղաքացիականներ զոհվեցին, ՀՀ տարածքի մի մասը մինչ օրս գտնվում է ապօրինի օկուպացիայի ներքո: Այդ օրերին համացանցում տարածվեցին նյութեր, որոնք ապացուցում էին, որ ադրբեջանցի զինվորները անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել հայ զոհերի և գերիների նկատմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 17-ին հայտարարեց հետաքննություն սկսելու մասին՝ այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց հայ կին զինծառայողի մարմնի խոշտանգման տեսանյութը: Լրագրող Անի Ավետիսյանը պարզեց, որ Բաքվի այս կարգի հետաքննությունները, ըստ էության, ձևական բնույթ են կրում, որովհետև դեռ 44-օրյա պատերազմում հայ զինծառայողներին խոշտանգած և հայկական գերեզմանատները պղծած ադրբեջանցի զինվորների դեմ քրեական հետապնդումները որևէ տեսանելի արդյունք չեն տվել, ավելին՝ Իլհամ Ալիևն այս տարվա օգոստոսին պարգևատրել է նրանցից մեկին: 

9. Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում

Պարզեցինք նաև, որ Ազգային ժողովի նախագահ, տարեսկզբին նախագահական պալատում ժամանակավոր բնակություն հաստատած Ալեն Սիմոնյանը հայտարարագրերում չէր ներառել իրեն պատկանող բնակարաններից մեկը։ Սևադա Ղազարյանի հեղինակած հետաքննությունից հետո Սիմոնյանը ցույց տվեց իր թղթերը՝ մեղադրելով FIP.am-ին զրպարտության մեջ, ու խոստացավ մեր հարցերը լուծել դատարանում: Ի պատասխան դրա՝ մենք ցույց տվեցինք մեր թղթերը։ Վեճին խառնվեց Կադաստրի կոմիտեն ու ասաց մոտավորապես, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել։ 

8. Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ. ի՞նչ գիտենք դրա մասին

Տարվա սկզբին դեռևս արդիական էր կորոնավիրուսի թեման: Հունվարին Հայաստանում զգալի չափով աճել էր կորոնավիրուսի դեպքերի թիվը, և դրա պատճառը հենց Օմիկրոն շտամի տարածումն էր։ «Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին» վերտառությամբ հոդվածում Անի Ավետիսյանն ամփոփել է այդ պահի դրությամբ հայտնի կարևոր փաստերը նոր շտամի ենթատեսակի մասին: 

Ի դեպ, թեև հետահայաց վերլուծությունից ակնհայտ է, որ կորոնավիրուսը տարվա ամենակարևոր թեման չէր ո՛չ ներքին, ո՛չ արտաքին լսարանի համար, այդուհանդերձ, Օմիկրոնին վերաբերող մեկ այլ նյութ է տեղ զբաղեցրել ստորև՝ ամենաընթերցվածների շարքում:   

7. ԱՄՆ դեսպանատունը չի խստացրել ՀՀ սահմանամերձ տարածքներում ուղևորությունների սահմանափակումները

Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից 10 օր անց Երևանում ԱՄՆ դեսպանատունն իր կայքում թարմացրեց նախկին հրահանգները՝ Հայաստանի մի շարք բնակավայրեր այցելելու սահմանափակումների մասին։ Մի շարք լրատվականներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր այս հայտարարությունը բնութագրեցին որպես սահմանափակումների խստացում, մինչդեռ Հակոբ Կարապետյանը ցույց տվեց, որ այն նախկինի ավելի մեղմացված տարբերակն էր։ Կարճ ասած՝ եթե նախկինը վերաբերում էր ԱՄՆ քաղաքացիներին, ապա այս մեկը վերաբերում էր միայն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։

6. Սեպտեմբերյան ագրեսիան ծավալվել է ՀՀ բնակավայրերում․ Լուկաշենկոյի ադրբեջանամետ կեղծիքները ՀԱՊԿ նիստում

Տարվա ընթացքում բազմաթիվ հրապարակումներ ունեցանք նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրադրության, հայաստանցի ու արտասահմանցի պաշտոնյաների ելույթներում տեղ գտած կեղծ ու մանիպուլյատիվ հայտարարությունների մասին։ Դրանցից ամենակարդացվածը սեպտեմբերյան ագրեսիայի մասին Լուկաշենկոյի կեղծիքների մասին Նանե Մանասյանի հոդվածն էր։ Բելառուսի անփոխարինելի նախագահը ՀԱՊԿ նիստում պնդում էր, որ ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ծավալվել։ 

5. Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

Տարվա ընթացքում ուսումնասիրեցինք նաև Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունների վերաբերյալ առկա տվյալները ու պարզեցինք, թե ով ո՛ր հեռուստաընկերության հետևում է կանգնած, որ քաղաքական ուժի կամ գործչի հետ է փոխկապակցված:  Շուշան Ստեփանյանի հոդվածը կարդալով՝ կարելի է գուշակել, թե ինչու է այս կամ այն հեռուստաընկերությունը երկրպագում այս կամ այն քաղաքական ուժին: 

4. Մեկ տարում՝ 4 ընկերության տնօրեն․ Նիկոլ Փաշինյանի եղբոր կարիերայի ուշագրավ աճը

Ի դեպ, պարզեցինք, որ միայն Ալեն Սիմոնյանի եղբայրը չէ, որ հեղափոխությունից հետո լուրջ բիզնես հմտություններ է ձեռք բերել։ Այդպիսիք ի հայտ են եկել նաև Թավշյա Ոչ Բռնի Հեղափոխության Առաջնորդի, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում ռուսաստանաբնակ եղբոր մոտ։ Սևադա Ղազարյանը պարզեց, որ Արմեն Փաշինյանը միայն մեկ տարվա մեջ դարձել է Քոքոբելյան ընտանիքին պատկանող միանգամից 4 ընկերությունների տնօրեն։ Դրանցից մեկը խ̶լ̶ե̶լ̶ ̶ե̶ն̶ գնել են նախկիններից։

3. «Զինուժով» ցուցադրված «հատուկ համազգեստը» մաքրման աշխատանքի մեկանգամյա կոմբինեզոն է, որը կարելի է գնել օնլայն խանութում

Պաշտպանության նախարարությունն էլ որոշեց հերթական անգամ բոլորիս մարտական ոգին բարձր պահել մեր հերոսներից մեկի, խոսքի օրինակ՝ Վարդան Մամիկոնյանի կերպարով։ Կատակը՝ կատակ, բայց ՊՆ պաշտոնյաները թերևս «լրջով» որոշել էին քիմմաքրման համար նախատեսված 6$-անոց արտահագուստը հանրությանը ներկայացնել որպես հետախուզական ջոկատի համազգեստ։ Լրագրող Նարեկ Մարտիրոսյանն իր հետաքննությամբ բացահայտեց այս նորամուծությունը:  

2. Սիմոնյանների «դաչան»՝ հատուկ պահպանության տակ․ ոստիկանությունը թաքցնում է իրականությունը

Այդ ընթացքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղափոխվել էր Ձորաղբյուրի՝ իր եղբորը պատկանող առանձնատուն։ Հայրենի ոստիկանությունն արձագանքել էր ստեղծված «օպերատիվ իրադրությանը», առանձնատան մոտ տեղադրել պահակակետ ու գիշերուզօր հսկում էր գլխավոր օրենսդիրի «անդունդը»։ Իսկ Սիմոնյանի հեռանալով հեռացան նաև օրենքի պահապանները։ Մինչդեռ նրանք Սևադա Ղազարյանի ու Մհեր Թարոյանի հարցումներին ի պատասխան պնդում էին, որ պահակակետը Ալեն Սիմոնյանի հետ կապ չունի։

1. Օմիկրոնն ու դրա նոր՝ BA.2 ենթատեսակը․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին

Ինչպես ասացինք, կորոնավիրուսի թեման անսպասելիորեն շարունակում էր հետաքրքրել հանրությանը: Այնքան, որ «Փաստերի ստուգման հարթակի» 340 հոդվածների թվում ամենաշատ դիտումն ունեցել է «Օմիկրոն․ ի՞նչ գիտենք կորոնավիրուսի նոր շտամի մասին» վերտառությամբ հոդվածը, որում Անի Ավետիսյանն ամփոփել է այդ պահի դրությամբ հայտնի կարևոր փաստերը նոր շտամի մասին: 

Խմբագրի ընտրանի 

«Փաստերի ստուգման հարթակը» տարվա ընթացքում մի շարք կարևոր հետաքննություններ ու բացահայտումներ էլ է արել, որոնցից վերհիշելու համար ընտրել ենք մի քանիսը.

Գարնանը FIP.am-ի նկարահանող խումբը եղավ Քաջարանում և ներկայացրեց Հայաստանի խոշորագույն հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարուցած բնապահպանական խնդիրներն ու կոմբինատում առկա սարսափելի աշխատանքային պայմանները: 

Ապրիլին վարչապետի ավտոշարասյան մեքենաներից մեկի վարորդը վրաերթի ենթարկելով կյանքից զրկեց 28-ամյա հղի կնոջը: Այս ողբերգական դեպքը մանիպուլյացիաների առիթ դարձավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ շրջանակներում: «Փաստերի ստուգման հարթակը» վեր հանեց դրանք «Հղի կնոջ ողբերգական վրաերթը. ընդդիմադիրների շահարկումն ու վարչապետի աշխատակազմի մանիպուլյատիվ արձագանքը» և «Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է» հոդվածներով:

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտության «լեզվաբանական ճակատին», մասնավորապես, Զանգեզուր տեղանվան շուրջ ադրբեջանական մանիպուլյացիաներին՝ գիտականորեն ապացուցելով, որ Ձագէձոր/Զանգեզուր տեղանունը զուտ հայկական ծագում ունի: 

Լուսինե Ոսկանյանը ներկայացրեց 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները՝ ըստ համայնքների

Սևադա Ղազարյանը բացահայտեց քաղաքական նպատակներով սոցցանցերում «աճեցված» ֆեյքերի նոր խմբաքանակը, իսկ Նելլի Լազարյանը պարզեց, որ լեզվաբան Դավիթ Գասպարյանի մատնանշած՝ «փորձարկվող դասագրքում համբուրվող աղջիկների» նկարն իրականում Մարտիրոս Սարյանի հայտնի «Սեր: Հեքիաթ» կտավն է: 

Փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի մեկնարկից ի վեր «Փաստերի ստուգման հարթակը» հետևել է ռազմական գործողություններին ուղեկցող տեղեկատվական պատերազմին՝ բացահայտելով կեղծ լուրերն ու վերհանելով քարոզչական թեզերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Հայաստանի հետ կապ ունեցողները: Նանե Մանասյանի այս հոդվածում ներկայացվում է, թե ինչպիսի էվոլյուցիայի էր ենթարկվում ռուսաստանյան պաշտոնական հռետորաբանությունը պատերազմի մեկնարկից հետո առաջին շաբաթներին: Իսկ Լուսինե Ոսկանյանն արդեն նոյեմբերին ներկայացրեց դիվանագիտական պատերազմի ընթացքում կողմերի հռետորաբանության դևիացիաները: 

Տարվա նորամուծություններից էր #InterCheck խորագիրը, որի ներքո Լուսինե Ոսկանյանն ամեն ուրբաթ հավաքում է տարածաշրջանի և աշխարհի փաստեր ստուգողների աշխատանքը:   

Մեր փաստերի ստուգման հոդվածներն ու հետաքննությունները տեքստից բացի, ներկայացրեցինք նաև վիդեոտարբերակով՝ նախորդ տարվանից գործող «Փաստաչափ»-ին ավելացնելով նաև տեսանյութեր, այդ թվում՝ բացատրական նյութեր (էքսփլեյներներ), նոր #FipVoxPop ձևաչափը, որով փողոցային հարցումների միջոցով փորձեցինք ներկայացնել, թե ինչպիսի ազդեցություն են գործում տեղեկատվական հոսքերը մարդկանց կարծիքի վրա: «Բուն» TV-ի եթերում և համացանցում հասանելի է նաև FipՓոդքասթ-ը, որի ընթացքում լայնությամբ ու խորությամբ քննարկվում են շաբաթվա ընթացքում հրապարակված թեմաները:  

Ամփոփեցին Հակոբ Կարապետյանը և Սևադա Ղազարյանը

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens