ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Սիմոնյանների «դաչան»՝ հատուկ պահպանության տակ․ ոստիկանությունը թաքցնում է իրականությունը

18:35, 7 Փտր, 2022

Կոլաժում օգտագործված է դրվագ Factor.am-ի տեսանյութից

Օրերս «Փաստերի ստուգման հարթակը» գրել էր ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանին պատկանող անշարժ գույքի մասին՝ հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական գրությունը։ Հրապարակումից հետո հերքումով հանդես եկավ Ալեն Սիմոնյանը և հրապարակեց գույքը տարիներ առաջ վաճառած լինելու մասին վկայող փաստաթուղթ, որից հետո Կադաստրի կոմիտեն հանդես եկավ պաշտոնական պարզաբանմամբ և հայտարարեց, որ մեզ տրամադրված տեղեկանքը պարունակում էր տեխնիկական վրիպակ և որ իսկապես՝ Սիմոնյանն Աբովյան 62-ի իր բնակարանը վաճառել է 2016-ին։

Այդուհանդերձ, թեմայի զարգացումը որոշ ուշագրավ մանրամասներ ի հայտ բերեց։

Այդ օրերին Սիմոնյանների «բնակարանային խնդրի» շուրջ Factor TV-ն մեկնաբանություն էր վերցրել հենց Ալեն Սիմոնյանից, որը, ի միջի այլոց, անդրադարձել էր նաև իր եղբորն ու մորը պատկանող, Ջրվեժում գտնվող առանձնատանը, մասնավորապես՝ դրա դիմաց տեղադրված ոստիկանական պահակակետին։

«Հատուկ պահպանվող անձանց, օրենքով սահմանված հասնում է, ես տենց գիտեմ։ Կարող եմ ասել, որ բնակարանիս մոտ էլ էին կանգնում ժամանակին, դրա համար էլ ինչ-որ ժամանակով տեղափոխվեցին էստեղ, որ շենքի բնակիչներին անհանգստություն չպատճառեն»,- Factor TV-ի հետ զրույցում ասել էր Ալեն Սիմոնյանը (տեսանյութում՝ 07։50-ից)։

Նույնատիպ պատասխան էր տրվել նաև այս տարվա հունվարի 12-ին՝ «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան։ «Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի՝ Ազգային ժողովի նախագահը հանդիսանում է բարձրաստիճան պաշտոնատար անձ, որին վերոհիշյալ օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն»,— ասված էր Ազգային ժողովից մեզ տրամադրված պատասխանում։

Սիմոնյանը երկու դեպքերում էլ հիմնվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի վրա, որով սահմանված է, որ հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը օգտվում են պետական պահպանությունից և չեն կարող դրանից հրաժարվել։

Սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց (որոնց թվին է պատկանում նաև Ալեն Սիմոնյանը) պահպանությունն իրականացնում է ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը։ Մինչդեռ, Սիմոնյանների Ջրվեժի առանձնատան մոտ ծառայություն են իրականացնում ոստիկանները՝ այն դեպքում, երբ «Ոստիկանության մասին» օրենքում վերջիններիս նման գործառույթ վերապահված չէ։

Ընդ որում, թեև օրենքը սահմանում է, որ ոստիկանությունն ունի նաև կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված պետական պահպանության ենթական պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գործառույթ, սակայն կառավարության հաստատած ցանկում ներառված չեն ՀՀ նախագահի նստավայրն ու մասնավոր առանձնատներ։

«Սեզոնային առանձնահատկություններ»

Ամենաուշագրավը, սակայն, Սիմոնյանների առանձնատան դիմաց առկա պահակակետի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական պարզաբանումն է։ 

Ոստիկանությանը հարցումով խնդրել էինք հայտնել, թե ի՞նչ ծառայություն է իրականացվում նշված հասցեում, երբվանի՞ց և ի՞նչ նպատակով։

Ի պատասխան, ոստիկանությունից տեղեկացրին, որ ըստ կառավարության որոշմամբ հաստատված կարգի՝ [պարեկապահակետային] երթուղին կազմակերպվում է՝ հաշվի առնելով տարածքում տիրող օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև տվյալ վարչական տարածքի սեզոնային առանձնահատկությունները։ Ըստ այդմ, ոստիկանության Կոտայքի բաժնի ղեկավարության հաստատած տեղադիրի համաձայն՝ փողոցը, որտեղ գտնվում է Սիմոնյանների առանձնատունը, հանդիսանում է լրացուցիչ երթուղի և այնտեղ 2021-ի հունվարից տեղադրված է անշարժ պահակակետ։

Ի դեպ, տեղադրված անշարժ պահակակետի վրա որևէ տարբերանշան, զինանշան կամ գրություն չկա, որը կփաստեր, որ այն կապ ունի ոստիկանության հետ: 

Ստացվում է՝ ոստիկանությունը թեև, Ալեն Սիմոնյանի հավաստմամբ, իրականում հսկում է Սիմոնյանների ընտանիքին պատկանող ամառանոցը, սակայն իր պատասխանում պահակակետի առկայությունը չի կապում Ալեն Սիմոնյանի պաշտպանության անհրաժեշտությամբ՝ հիմնավորելով այն «տարածքում տիրող օպերատիվ իրավիճակով, ինչպես նաև տվյալ վարչական տարածքի սեզոնային առանձնահատկություններով»։  

Ալեն Սիմոնյանը, ինչպես նշեցինք, չի հերքում, որ ոստիկանների ներկայությունը տարածքում պայմանավորված է իր՝ բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքով։ Մյուս կողմից՝ պահակակետը տեղադրվել է հենց ամառանոցի կողքին՝ Սիմոնյանների ընտանիքի կողմից դրա ձեռք բերվելուց մի քանի ամիս հետո։ Առավել ուշագրավ է այն, որ 2021-ի հունվարին, երբ պահակակետը տեղադրվել է, Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխնախագահն էր և պետական հատուկ պահպանության տիրույթում չէր գտնվում։ 

Այսպիսով փաստենք, որ ոստիկանության կողմից Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին պատկանող առանձնատունը հսկելն արդեն իսկ խնդրահարույց է օրենքի տեսանկյունից, քանի որ ոստիկանության գործառույթների մեջ դա չի մտնում։ Մյուս կողմից, ոստիկանությունը պաշտոնական պատասխանով փաստորեն թաքցնում է, որ տվյալ պահակակետով ապահովում է Ալեն Սիմոնյանի անվտանգությունը, ինչպես պնդում է ինքը՝ Սիմոնյանը։

Սևադա Ղազարյան

Մհեր Թարոյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]
Tags: ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունԱլեն Սիմոնյանհատուկ պահպանության օբյեկտՀՀ ոստիկանություն

Related Posts

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը

12:37, 18 Հլս, 2024

2021 թվականից Հայաստանում գործող Road Control բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող էին տեսա և լուսանկարել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens