ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Փաշինյանը սխալվում է. Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը

22:50, 11 Նյմ, 2022

ՍԽԱԼ

Նոյեմբերի 11-ին Հանրային hեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այդ երկրի ԱԳՆ-ն վերջին հայտարարությունում չի հիշատակել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ ենթադրելով, որ այդ հայտարարությունը «արտաքին լսարանի» համար էր, մինչդեռ Ալիևը ներքին լսարանի համար է խոսում։ Ընդ որում, Փաշինյանը դա ներկայացնում է որպես իր վերջին ելույթի հետևանք: 

«…կարծում եմ, երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին, այն առումով, որ այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, և այդ հայտարարության մեջ ինչում են մեզ մեղադրում: Մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք: Սա ինչով է կարևոր, որ տեսեք, որ չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահը իր խոսույթում զարգացնում է, անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, արտաքին գործերի նախարարությունը արդեն «միջանցք» բառը չի օգտագործում…»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքը վերաբերում էր իր՝ նոյեմբերի 9-ի կառավարության նիստի ընթացքում արած հայտարարություններին ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը։

Սակայն Փաշինյանի պնդումը, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ չի ներառել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սխալ է։ 

Հայտարարության թե՛ ադրբեջաներեն և թե՛ անգլերեն տեքստերում «Զանգեզուրի միջանցքը» հիշատակված է։ 

«

ՀՀ վարչապետի կողմից Եռակողմ հայտարարության հայտնի դրույթի բոլորովին կեղծ մեկնաբանության և Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ  անհիմն պնդումների առնչությամբ նշում ենք, որ Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական կապի վերականգնմանը, իսկ դա ենթադրում է նշված միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Փաշինյանի մեջբերած հատվածը՝ Հայաստանի կողմից կոմունիկացիաների բացման գործը «վիժեցնելու մասին», գրված է «Զանգեզուրի միջանցքի» մասին տեքստից ընդամենը երկու պարբերություն առաջ։ 

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը օգտագործել է նախկին մի շարք հայտարարություններում ևս։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens