ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Կառավարությունը դադարել է սոցհարցումներ պատվիրել. «Հրապարակի» հոդվածի հետքերով

14:27, 30 Հկտ, 2019

ՍԽԱԼ

Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ ամիս առաջ արված հարցումների արդյունքներով՝ Փաշինյանի ռեյտինգը 45 տոկոսի շրջանակներում է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը սեպտեմբերի 26-ին գրել էր, որ ըստ պաշտոնական գաղտնի հարցումների՝ Փաշինյանի վարկանիշն իջել է։

«Ինչպես հայտնի է, իշխանությունը պարբերաբար գաղտնի սոցհարցումներ է անում՝ պարզելու քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ռեյտինգները, ներքին օգտագործման համար…

Նախօրեին համացանցում հայտնվեց հերթականը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն իջել է և հասել 25 տոկոսի։ Սակայն, մեր տեղեկություններով, այս թիվը հեռու է իրականությունից։ Պաշտոնական գաղտնի խողովակներով մոտ մեկ ամիս առաջ արված հարցումների արդյունքներով՝ Փաշինյանի ռեյտինգը 45 տոկոսի շրջանակներում է եղել»,- գրել էր օրաթերթը՝ հավելելով, որ հարցումն արվել է մինչև ուժայինների վերջին հրաժարականները և ԱՄՆ այցը։

Հրապարակի այս հոդվածը վերահրապարակել էին տասնյակ լրատվական կայքեր՝ Tert.am-ը, 168.am-ը, News.am-ը, Yerkir.am-ը և այլն։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե ինչ հարցումներ է պատվիրել կառավարությունը վերջին ամիսներին, և արդյո՞ք օրաթերթի նշած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Ի՞նչ սոցհարցումների մասին է խոսքը

Նախորդ իշխանությունը պարբերաբար սոցիալական հարցումներ էր պատվիրում մասնավոր ընկերություններին՝ կառավարության աշխատանքի արդյունավետությունը, իշխանությունների գործունեության վերաբերյալ հանրային տրամադրությունները չափելու համար։ Ե՛վ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի, և՛ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ նման հարցումներ իրականացվել են։ Այդ հետազոտությունները սովորաբար կատարում էր Breavis հետազոտական ընկերությունը (նախկինում IPSC)։ Կառավարությունը 2010-ից 2017 թվականներին ընկերությանը պատվիրել է իրականացնել սոցիալական հարցումներ՝ կառավարության գործունեության, կյանքի որակի, մարզերի հիմնախնդիրների վերաբերյալ։ 2010-2016 թթ. այդ հարցումներին պետական բյուջեից վճարվել է մոտ 530 մլն դրամ կամ 1.1 մլն դոլար։ 

Ինչպիսի՞ իրավիճակ է նոր կառավարության ժամանակ 

«Հրապարակը» պնդում է, որ իրենց տեղեկություններով՝ իշխանությունների կողմից արված հարցումները ցույց են տվել Նիկոլ Փաշինյանի 45 տոկոսանոց վարկանիշ։ Հասկանալու համար, թե արդյո՞ք լրատվականի տեղեկատվությունը ճիշտ է, և արդյո՞ք կառավարությունը ներկայում ևս իրականացնում է սոցիալական հարցումներ՝ Fip.am-ը դիմեց կառավարության աշխատակազմ։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ այս տարի՝ 2019-ին, կառավարությունը որևէ սոցիալական հարցում չի պատվիրել։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Fip.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ նախկինում սոցհարցումների համար կառավարության աշխատակազմում միջոցներ նախատեսված են եղել բյուջեում, սակայն 2019 թ. բյուջեից այդ տողը հանված է. 

«Վարչապետի աշխատակազմը սոցիալական հարցումներ պատվիրելու պրակտիկայից հրաժարվել է»,- պարզաբանեց Խաչատրյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք կառավարության կամ վարչապետին կից մարմինները, օրինակ՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է նման աշխատանք։ Արմեն Խաչատրյանը մեզ հայտնեց, որ ՊՈԱԿ-ը նույնպես նման հարցումներ չի կատարել կամ պատվիրել։ 

Այլ սոցհարցումներ

Հայաստանի քաղաքական կյանքի և իշխանության վարկանիշի վերաբերյալ վերջին հարցումը հրապարակել էր Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) դեռևս հուլիսին։ Ըստ այդ հարցման՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 72 տոկոս էր: Այս հարցումից հետո որևէ կառույցի կողմից Հայաստանում իշխանությունների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցում չի հրապարակվել։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens