ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«5-րդ ալիքը» թերի է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ «Գելափի» տվյալները

20:10, 23 Դկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«5-րդ ալիքը» դեկտեմբերի 20-ին ռեպորտաժ է պատրաստել, որում ներկայացվում են MPG ընկերության հարցմանը արդյունքները։ 

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը

«5-րդ ալիքը» «Հիասթափության տարի. «Գելափի» թվերով Փաշինյանի վարկանիշն ընկել է» վերնագրով ռեպորտաժում նշում է. «Պարզվում է՝ կառավարության ղեկավարի վարկանիշը մեկ տարում ընկել է գրեթե երկու անգամ՝ «Գելափի» հարցման տվյալներով»։

MPG-ն հադիսանում է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը։ Հարցումը իրականացվել է 2019 թ. նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,517 քաղաքացու շրջանում։ Հարցման արդյունքները հանրությանը ներկայացվել են դեկտեմբերի 20-ին MPG ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի կողմից։ 

«5-րդ ալիքի» ռեպորտաժում լրագրողը նշում է, որ 2018-ի սեպտեմբերին հարցվածների մոտ 61 տոկոսը լիովին դրական էր գնահատել քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին, իսկ 2019-ին վարկանիշը քիչ-քիչ ընկել է՝ արդեն նոյեմբերին հասնելով մոտ 37 տոկոսի։

«Եթե մենք համեմատենք 2018-ի սեպտեմբերի ցուցանիշի հետ, այն ժամանակ մեր մոտ 61.2 տոկոսը լիովին դրական էր պատասխանել և ավելի շուտ դրական՝ 34.2 տոկոսը»,- ռեպորտաժում ներկայացվում է Արամ Նավասարդյանի ասուլիսից մի հատված։ 

Այստեղ, սակայն, կա հստակ մանիպուլյացիա, քանի որ «5-րդ ալիքի» կողմից ներկայացվում են քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին միայն «լիովին դրական» գնահատածների տոկոսները՝ պատկեր ստեղծելով, թե Փաշինյանի վարկանիշը կրկնակի իջել է։

Ստորև ներկայացնում ենք MPG-Gallup International ընկերության կողմից իրականացված հարցումներում քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանին տրված գնահատականները՝ 2018-ի սեպտեմբերին և 2019-ի նոյեմբերին։

Այսինքն՝ 2018-ի սեպտեմբերի համեմատ՝ 2019-ի նոյեմբերին հարցվածների քանակը, որոնք Փաշինյանին «լիովին դրական» են գնահատել, նվազել է՝ 61.2-ից դառնալով 36.8 տոկոս։ Միաժամանակ, Փաշինյանին «ավելի շուտ դրական» գնահատածները ավելացել են՝ 34.2-ից դառնալով 50.4 տոկոս։ Ընդհանուր դրական («լիովին» և «ավելի շուտ») գնահատածների տոկոսն իջել է՝ 95.4-ից դառնալով 87.2 տոկոս։ 

Ընդհանուր պատկերը սա է։ Սակայն ըստ «5-րդ ալիքի»՝ Փաշինյանի «վարկանիշը մեկ տարում ընկել է գրեթե երկու անգամ», որը հստակ մանիպուլյացիա է և չի համապատասխանում իրականությանը։

Ավելին, ըստ նույն հարցման՝ վարչապետի գործունեությանը հավանություն են տվել 83.2 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 13.5 տոկոսը։

Ըստ նույն ընկերության կողմից արված հարցումների՝ վարչապետի գործունեությանը անցած տարվա սեպտեմբերին հավանություն է տվել հարցվածների 89 տոկոսը։ 

Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում վարչապետի աշխատանքը դրական գնահատողների տոկոսը 89-ից իջել է 83 տոկոս՝ 6 միավորով։ Սա ևս խոսում է այն մասին, որ Փաշինյանի վարկանիշը նվազել է, սակայն ոչ կրկնակի։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens