ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Պատվաստվելուց սեռականությունը չի փոխվում․ պարզ լեզվով՝ «5-րդ ալիքի» մանիպուլյատիվ ռեպորտաժի մասին

16:34, 19 Դկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«5-րդ ալիքի» դեկտեմբերի 16-ի «Հայլուր» հաղորդման ընթացքում «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ պատվաստանյութերը կարող են փոխել երեխաների գենետիկան՝ նշելով, որ պատվաստանյութերում օգտագործվում են աբորտ արված պտղի քրոմոսոմներ։

«Եթե այդ պտուղը աղջկա է, իսկ դրանից ստացված պատվաստանյութը ներարկվում է տղայի, ապա նրա ԴՆԹ-ն փոխվում է, և տղայի մոտ աղջկական հակումներ են առաջանում»,- Խաչատրյանի խոսքն է մեջբերում հաղորդավարը։ Մարինա Խաչատրյանը ռեպորտաժում պնդում է, որ սա համաշխարհային խնդիր է, և ծնողները չգիտեն, թե «ինչ սեռի «ԴՆԹ» է պարունակում իրենց երեխային ներարկվող պատվաստանյութը»։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե որքանով են Մարինա Խաչատրյանի պնդումները համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ է պատվաստումը. պարզ լեզվով

Մարդու օրգանիզմ ներթափանցած հարուցիչին դիմադրում է իմունային համակարգը։ Նրա գլխավոր մարտիկները սպիտակ բջիջներն են՝ լեյկոցիտները, իրենց ողջ տեսակային բազմազանությամբ։ Հարուցիչը նկատելուն պես լեյկոցիտների «բանակը» միահամուռ ուժերով ոչնչացնում է դրան։ Այս անվերջ դիմակայության արդյունքում է, որ մարդը, թեև ամեն օր տասնյակ և հարյուրավոր անգամներ վարակվում է, սակայն չի հիվանդանում։ Իմունային համակարգը պահպանում է օրգանիզմը։ Սակայն որոշ դեպքերում հարուցիչը չափից դուրս «ագրեսիվ» և արագ է գործում, ինչին իմունային համակարգը հաճախ չի հասցնում բավարար ուժերով պատասխան տալ և վերացնել։

Պատվաստումն այդ հակառակորդի մանրամասն նկարագիրն է՝ դրա ուժերի կողմից կիրառվող մարտավարության մասին տեղեկատվությունը, որը տրվում է իմունային համակարգին։ Դա «գողի ֆոտոռոբոտն» է, որը բաժանվում է սպիտակ բջիջներին, որից հետո «հանցագործը» այլևս չի կարող գործել ծածուկ և արագ՝ օգտվելով անսպասելիության գործոնից և այլն։

Պատվաստման ժամանակ մարդուն ներարկում է նույն հարուցիչի շատ թուլացրած տեսակը կամ առհասարակ սպանված հարուցիչը, կամ հարուցիչի կողմից կրվող և իմունային պատասխան առաջացնող սպիտակուցը և այլն, որը ի վիճակի չէ առաջացնել հիվանդություն, բայց որի հետ պայքարելով իմունային համակարգը սովորում է ճանաչել վտանգը և չեզոքացնել այն։ Հերթական անգամ հանդիպելով նույն հակառակորդին՝ լեյկոցիտները հեշտ ոչնչացնում են այն։

Այսպիսով, պատվաստումը իմունային համակարգի «զորավարժություններն» են։

Պնդում համար 1․ «Պատվաստանյութերում օգտագործվում են աբորտ արված պտղի քրոմոսոմները»

Պտղի չէ՝ պտուղների, քրոմոսոմները չէ՝ ամբողջական բջիջները։ Վիրուսների բազմացման համար անհրաժեշտ են բջիջներ: Որոշ վիրուսներ բազմանում են միայն մարդու օրգանիզմի բջիջներում և այլ միջավայրում ունակ չեն զարգանալ։ Սա հիմնականում վերաբերում է այն հարուցիչներին, որոնց մարդկությունը վաղուց է ծանոթ և որոնք չունեն այլ բնական օջախներ՝ կարմրախտ, ջրծաղիկ, հեպատիտ Ա և այլն: Որպեսզի այս վիրուսային ծագման հիվանդությունների դեմ պատվաստանյութ ստացվի, նախ պետք է աճեցնել վիրուսը, այնուհետև սպանել/թուլացնել այն, հասցնել անվնաս վիճակի, որից հետո ստացված արդյունքի հիման վրա արտադրել պատվաստանյութ։ Բայց վիրուսը աճեցնելու համար պետք են բջիջներ (մարդու, հավի սաղմի և այլն)։

Ինչո՞ւ էմբրիոնի բջիջներ։ Կա երեք պատճառ։ Առաջինը և ամենակարևորը՝ էմբրիոնի դիպլոիդ (ոչ սեռական) բջիջները կիսվել են շատ քիչ անգամներ, այսինքն՝ հնարավորինս քիչ մուտացիաների են ենթարկվել։ Երկրորդը՝ կոնկրետ այսօր աշխարհում պատվաստանյութ պատրաստելու համար կիրառվող 2 էմբրիոնները բացարձակ առողջ են: Երրորդը՝ նույն բջիջային հումքից նույն ստանդարտներով կատարվող արտադրական պրոցեսը միշտ բերում է նույն, կոնկրետ քիմիակենսաբանական պարամետրեր ունեցող պատվաստանյութի ստեղծմանը, իսկ հումքի փոփոխությունը կարող է խաթարել բալանսը։

Այսպիսով, օգտագործվում են բջիջները, այլ ոչ թե առանձին քրոմոսոմները։

Պնդում համար 2․ «Պատվաստանյութերը կարող են փոխել երեխաների գենետիկան», պատվաստման պատճառով ԴՆԹ-ի փոփոխության արդյունքում «տղայի մոտ աղջկական հակումներ են առաջանում»»

Մարդու ԴՆԹ-ն ձևավորվում է մայրական և հայրական սեռական բջիջների ձուլման ժամանակ: Այդ պահին արդեն հստակ որոշված է օրգանիզմի կարիոտիպը, այն ոչ մի պատվաստումներով փոխել հնարավոր չէ։ Կարիոտիպը՝ բջջի բոլոր քրոմոսոմների համախումբը, նաև կանխորոշում է մարդու սեռը, ինչպես նաև, դեպքերի զգալի մասում, անձի սեռականությունը։ Գենետիկայով պայմանավորված գործոնից բացի՝ սեռականության, դրա արտահայտման մեխանիզմների ձևավորման վրա ազդում են բազում այլ գործոններ, բայց օրգանիզմի վրա կենսաքիմիական ազդեցությունը դրանց մեջ չի մտնում։

Պնդում համար 3․ «Ծնողները չգիտեն, թե ինչ սեռի «ԴՆԹ» է պարունակում իրենց երեխային ներարկվող պատվաստանյութը»։

Թեև բացարձակ կապ չունի, թե ինչ սեռի է դոնոր-էմբրիոնը, սակայն ծնողներին հասանելի է այս տեղեկատվությունը։ Ի սկզբանե հիմնական դոնորները եղել են երկուսը՝ իգական և արական։ Իգական էմբրիոնն 1962 թ․ Շվեյցարիայում կատարված աբորտի արդյունք է. իր թոքային հյուսվածքների բջիջներից սկիզբ է առել WI-38 բջջային հոսքը, որի հիման վրա, ի դեպ, առաջին անգամ ստեղծվել է կարմրուկի դեմ պատվաստանյութը։ Արական էմբրիոնն ի հայտ է եկել Անգլիայում 1966 թ․ և սկիզբ է դրել MRC-5 կոչվող բջջային հոսքին։ Այն օգտագործվում է, օրինակ, պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի արտադրությունում։ Այս երկու էմբրիոններն իրենցից առաջացած բջջային հոսքերով տասնամյակների ընթացքում կիրառվել են և շարունակում են կիրառվել ամբողջ մոլորակում։ Որպես կանոն՝ եթե պատվաստանյութը պատրաստված է բջջային հոսքերի կամ հավի սաղմի օգտագործմամբ, պատվաստանյութին կից ներդիրում այս ինֆորմացիան առկա է լինում։

Այսպիսով, Մարինա Խաչատրյանի պնդումները, որոնք տարածվել են «5-րդ ալիքի» եթերով, մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը։

Էմիլ Բաբայան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens