ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Մարիամ Փաշինյանին սպասարկող Nissan X Trail-ը 2019 թ. արտադրության չէ. Politik.am-ի հրապարակման հետքերով

16:56, 18 Դկտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Politik.am կայքը դեկտեմբերի 17-ին հրապարակում էր տարածել, որում նշվում է, որ կառավարությունը վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի համար ձեռք է բերել 2019 թ. Արտադրության Nissan X Trail:

Նյութում, մասնավորապես, գրված է. «Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից, և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար»։ 

Հրապարակումը կարճ ժամանակում լայն տարածում գտավ համացանցում: Հրապարակմանն արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հերքելով կայքի տեղեկությունները: Նա նշեց, որ ավտոմեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով: «Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ»,- ասաց Կարապետյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է, թե երբ և ինչ իրավական հիմքով է վարչապետի ընտանիքի անդամի համար ձեռք բերվել ծառայողական մեքենա:

Մարիամ Փաշինյանի Nissan X Trail-ը 2019 թ. արտադրության չէ

Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը տարըմբռնման պատճառ էր դարձել: Նա նշել էր, որ «politik.am կայքի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում», սակայն այլ մանրամասներ չէր հայտնել: Մասնավորապես, մեքենայի՝ 2019 թ. ձեռք բերված և այս տարվա արտադրության լինելու հարցը չէր մեկնաբանվել:

Վարչապետի մամուլի խոսնակի մեկնաբանության համաձայն՝ մեքենան ձեռք է բերվել անվտանգության նկատառումներից ելնելով և համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի: Օրենքը սահմանում է, որ պետական պահպանություն է տրամադրվում նաև վարչապետի ընտանիքի անդամներին: Նշենք, որ օրենքում այս 6.1 հոդվածը ավելացվել է 2018 թ. մարտի 23-ին։ 

Մարիամ Փաշինյանը՝ նոր մեքենայի մասին

Դեկտեմբերի 18-ին Ֆեյսբուքի իր էջում թեմային անդրադարձել է նաև Մարիամ Փաշինյանը՝ ներկայացնելով մանրամասներ։ 

«Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության)։ Չգիտեմ, թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքրվել՝ նոր է, թե հին (մինչև հիմա էլ չգիտեմ), մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով»,- գրել է Մարիամ Փաշինյանը։ 

Մարիամ Փաշինյանի ծառայողական մեքենան ձեռք է բերվել Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) միջոցներով: UU 01-ով վերջացող պետհամարանիշները պատկանում են ՊՊԾ-ին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց ՊՊԾ գնումները։ Ըստ Ֆինանսների նախարարության գնումների համակարգի տվյալների՝ ՊՊԾ-ի կողմից 2019 թ. ձեռք բերված մեքենաների ցանկում Nissan X Trail-ի գնման պայմանագիր չկա: Մինչդեռ, 2018 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին ձեռք  է բերվել ընդհանուր երեք հատ 2018 թ. արտադրության Nissan X Trial մեքենա: Մեքենաներից յուրաքանչյուրն արժեցել է շուրջ 15 միլիոն դրամ կամ ներկայիս արտարժույթով՝ շուրջ 30 հազար ամերիկյան դոլար:

Ամենայն հավանականությամբ՝ վարչապետի դստերը սպասարկող մեքենան հենց այս մեքենաներից մեկն է: «Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել ՊՊԾ՝ պարզելու, թե ում են սպասարկում ձեռքբերված մյուս մեքենաները։

Փաստացի, Politic.am-ի նյութում տեղ գտած պնդումը, որ Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի ամենագնաց, չի համապատասխանում իրականությանը։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens