ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արդյո՞ք մեդիան չի լուսաբանել Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդումը․ Մարուքյանի պնդումների հետքերով

18:53, 17 Դկտ, 2019

ՍԽԱԼ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու վերաբերյալ դեկտեմբերի 17-ին հրավիրված ասուլիսում (5:07 րոպե) հայտարարել է, որ ԶԼՄ-ները չեն լուսաբանել Խաժակյանի՝ քաղաքապետարանում  պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը։

«Դավիթ Խաժակյանը երեկ ամբիոնից բացահայտել է քաղաքապետարանում տեղի ունեցած պաշտոնեական կեղծիքը։ Կարո՞ղ եք ասել՝ ուր է դրա լուսաբանումը։ Չկա։ ….Եթե հանրային ընկալումն այն է, որ ավագանու անդամը պետք է պաշտոնեական կեղծիքը «ծամած» դնի դատախազության «բերանը»…, և դա չլուսաբանվի, որովհետև հետաքրքիր չէ մարդկանց, ուրեմն ավելի լավ է դուրս գանք (ավագանուց-խմբ.)», — ասել է Մարուքյանը։  

Ավելի վաղ՝ Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում, Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն։ Նա նշել էր, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, օրենքով չունենալով քաղաքապետին փոխարինելու և քաղաքապետի բացառիկ լիազորությունները կատարելու, այդ թվում՝ քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ստորագրելու իրավասություն, մի քանի տասնյակ այդպիսի փաստաթղթեր է ստորագրել։  

Ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանել Խաժակյանի հայտարարությունը

Թեման համապետական սփռում ունեցող հեռուստաընկերություններից լուսաբանել է Հանրային հեռուստաընկերությունը «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում։ Լրագրողն ավագանու արտահերթ նիստին նվիրված 3 րոպեանոց ռեպորտաժից ավելի քան կես րոպեն նվիրել է Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդմանը։

Խաժակյանի հայտարարությանը «Շանթ» հեռուստաընկերությունն անդրադարձել է «Հորիզոնի» գլխավոր թողարկման շրջանակում։ Թեմայի մասին ռեպորտաժ է պատրաստել նաև Ազատության TV-ի լրատվական կենտրոնը։

Առցանց մամուլի առաջատար լրատվամիջոցները նույնպես ակտիվորեն լուսաբանել են թեման, դրանց թվում են տասնյակ հազարավոր հավանումներ ունեցող ֆեյսբուքյան էջերով այնպիսի կայքեր, ինչպիսիք են, օրինակ, 1in.am-ը, News.am-ը,   Factor.am-ը, Tert.am-ը, 168.am-ը և մի քանի տասնյակ այլ կայքեր։ 

Այսպիսով, Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Խաժակյանի՝ քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիքի դրվագով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ մամուլում լուսաբանում չկա, չի համապատասխանում իրականությանը։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens