ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Home Առանց վճռի

Արդյո՞ք Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն անցնում է Վրաստանից

20:05, 6 Դկտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթի ավարտին հայտարարեց, որ ընթացիկ տարում մեզ հաջողվել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել Վրաստանից։

Ազգային Ժողովում 2020 թվականի բյուջեի քվեարկությունից առաջ վարչապետը, խոսելով ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումներից, հայտարարեց (26:00-ից սկսած)․ «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերեմ, որը շատ սիմվոլիկ և պատմական, գուցե, նշանակություն ունի։ 2019 թվականին ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչի ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ անցնել Վրաստանից։ Բայց առավել կարևոր է, որ 2020 թ․ արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ցույց տալ, թե որքան են կազմել մեր երկու հարևան երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), և ըստ այդմ՝ որքան է կազմել յուրաքանչյուր երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն։

Այսպես, ըստ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության վիճակագրության դեպարտամենտի (geostat.ge) տվյալների՝ 2018 թ․-ին Վրաստանի բնակչությունը կազմել է մոտ 3 մլն 723 հազար մարդ, իսկ նախորդ տարի մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմել է մոտ 4722 ԱՄՆ դոլար։

Մեր մյուս հարևանի՝ Ադրբեջանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով, նախորդ տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 47 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բնակչությունը՝ մոտ 9 մլն 898 հազար մարդ։ Այսինքն՝ Ադրբեջանում նախորդ տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4780 ԱՄՆ դոլար։

Այժմ տեսնենք, թե ինչ ցուցանիշներ են արձանագրվել մեր երկրում նախորդ տարի։

2018 թ․-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 12,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի բնակչությունը 2 մլն 965 հազար մարդ է։ Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4254 ԱՄՆ դոլար։

Այժմ տեսնենք, թե որքանով է ավելացել այս ցուցանիշն ընթացիկ տարում։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է ՀՆԱ-ի 7,5 տոկոսանոց աճ, և ըստ կանխատեսումների՝ տարին կամփոփենք հենց այս ցուցանիշով (կամ դրան բավականին մոտ): Սա նշանակում է, որ Հայաստանում 2019 թ․-ին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ևս կավելանա 7,5 տոկոսով և կկազմի մոտ 4573 ԱՄՆ դոլար։

Վրաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներն ավելի համեստ են, և ըստ կանխատեսումների՝ ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 4,5 տոկոս։ Սա նշանակում է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի մոտ 4934 ԱՄՆ դոլար։ 

Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները, սակայն, համընկնում են Արժույթի hամաշխարհային hիմնադրամի տվյալների հետ: Ըստ դրանց, 2019-ին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն իրոք առաջ է անցել Վրաստանի նույն ցուցանշից, իսկ 2020-ին, ըստ այդ կառույցի կանխատեսման, առաջ կանցնի նաև Ադրբեջանի ցուցանիշից:

Այսպիսով, թեև վարչապետ Փաշինյանի հնչեցրած տեղեկությունները տարբերվում են երեք երկրների ազգային վիճակագրական մարմինների տվյալներից, սակայն դրանք համապատասխանում են Արժույթի համաշխարհային հիմնադրամի կանխատեսումներին: Այս տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է ՀՆԱ-ի հաշվարկի տարբեր մեթոդաբանություններով:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens