ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ինչո՞ւ են ձգձգվում դատական գործերը. Գևորգ Պետրոսյանը մանիպուլացնում է

19:00, 5 Դկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի և դատական գործընթանցերի մասին, հայտարարել է, որ ներկայիս իշխանությունը անում է նախորդների քայլերը․ «Անվերջ ձգվող վերջին դատավարությունները նախկին իշխանությունների գործելաոճն է, իրենք ինչի մեջ մեղադրում են նախկիններին, հիմա իրենք են անում։ Ժողովուրդն ասում է՝ այ ընկեր, մարդուն բռնել ես, մեղավոր է, տար պատժի, բայց սենց անընդհատ կալանավորում, բաց թողում գրավի դիմաց, անձնական երաշխավորությամբ, լավ այս շոուներով ինչքան կարելի է այս ազգին կերակրել»։

Հարկ է նշել, սակայն, որ Պետրոսյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ գործադիր իշխանությունը ոչ մի լծակ չունի ազդելու ոչ դատավարությունների արագ կամ դանդաղ ընթացքի վրա և ոչ էլ անձին կալանավորելու կամ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վրա։ Ներկայացնենք թե ինչու․

Ձգձգվող դատավարությունների պատճառը

Ըստ Պետրոսյանի՝ դատավարություններն անվերջ ձգձգելը նախկին իշխանությունների գործելաոճն է, ինչը հիմա կրկնում են նորերը։

Անդրադառնանք վերջին դատավարություններին և հասկանանք, թե որքանով կապ ունի գործադիր իշխանությունն այս դատավարությունների ձգձգման հետ։

Մարտի 1-ի գործով, որով առանցքային մեղադրյալներ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և այլք, դեռ բուն դատական պրոցեսը չի սկսվել։ 

Պատճառը, թերևս, այն է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը անընդհատ միջնորդություններ է ներկայացնում դատարանին՝ երկրորդ նախագահին գրավով ազատ արձակելու, գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին կամ դատախազին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ այսպիսով անընդհատ ձգձգելով դատական բուն գործընթացը։

Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստերը նույնպես տարբեր պատճառներով հետաձգվում են։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափերի գումար յուրացնելու և շորթման մեջ, իսկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունների, Գրիգորյանին գրավով ազատ արձակելու և Գրիգորյանի առողջական խնդիրներով պայմանավորված դատական նիստերից բացակայելու պատճառով։ Օրերս էլ հերթական դատական նիստի ժամանակ, հաշվի առնելով Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով նիստերից պարբերաբար բացակայելը, դատարանը որոշեց առանձնացնել Ամիրյանի և Գրիգորյանի քրեական գործերը։

Ինչպես տեսնում ենք վերը նշված օրինակներում, դատական նիստերը հետաձգվում են ոչ թե իշխանության վարած քաղաքականության, այլ պաշտպանական թիմերի ներկայացրած տարատեսակ միջնորդությունների պատճառով։

Խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված չէ նախասիրություններով

Ըստ Պետրոսյանի՝ «ժողովրդի կամքն է, որ մեղավորներին տանեն և պատժեն, բայց այս պահին մենք տեսնում ենք կալանավորում, անձնական երաշխավորությամբ ազատ արձակում, և այս ամեն ինչով կերակրում են ժողովրդին»։ 

Այստեղ հարկ է նկատել, որ Պետրոսյանի նշած գործընթացը ոչ թե անձնական նախասիրության արդյունք է, այլ օրենքի պահանջ։

Այսպես, անձին մեղադրանք առաջադրելուց հետո որոշում է կայացվում նրա խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով։ Այդ միջոցներն են կալանքը, գրավը, ստորագրությունը երկրից չբացակայելու մասին, անձնական երաշխավորությունը, կազմակերպության երաշխավորությունը, հսկողության հանձնելը և հրամանատարության հսկողության հանձնելը (հոդված 134):

Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, կամ կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք և այլն (հոդված 135 կետ․1)։

Հարկ է նշել նաև, որ կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որոնց պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել վերը նշված գործողությունները (հոդված 135 կետ․ 2):

Ինչպես տեսնում ենք, այստեղ գործադիր իշխանությունը որևէ միջամտություն չունի և չի կարող ունենալ։ Բոլոր գործընթացները կարգավորվում են Քրեական դատավարության օրենսգրքով։

Այսպիսով, Գևորգ Պետրոսյանի այն մեղադրանքը, որ ներկայիս իշխանությունները կրկնում են նախկինների գործելաոճը և դա արտահայտվում է ձգձգված դատավարություններով և շոուներով, մանիպուլյատիվ է, քանի որ գործադիր իշխանությունը չի կարող ազդել դատական պրոցեսների, մասնավորապես՝ ինքնաբացարկների և այլ միջնորդությունների վրա։ 

Վերջում նշենք, որ Գևորգ Պետրոսյանն իրավաբանական գիտությունների թեկնածու և դոցենտ է և դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում։

Կարինե Կիրակոսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens