ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Գյումրիի «Թռչունյան տուն» գիշերօթիկ դպրոցը կառավարության որոշմամբ չի փակվում․ Մարգարիտ Եսայանը սխալվում է   

18:46, 22 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը նոյեմբերի 21-ին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Գյումրիում երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը փակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների որոշմամբ, և այսօր այդ մանկատան երեխաները նրանց մեղքով փողոցում են հայտնվելու։     

«Ես այսօր նայում եմ Գյումրիում Թռչկանի տուն (նկատի ունի «Թռչունյան տունը») գիշերօթիկ դպրոցի փակման ֆիլմը։ 84 երեխա կա, նրանից մոտ կեսը ծնողներ չունեն, մյուսները, եթե ծնողներ կամ տատիկ ունեն, բայց ապրում են անմխիթար վիճակում, այդ 44 երեխան առհասարակ ծնող չունի։ Հիմա եթե այսօրվա կրթության-գիտության նախարարությունը կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները իրենց սուպեր նախարարներով նման որոշում են կայացրել, և եթե հենց նախարարությունների ներսում, հասարակության ներսում, հենց Գյումրիում կամ այլ վայրերում մարդիկ ոտքի չեն կանգնում դրա դեմ բողոքելու համար, ես այդտեղ վատ միտումներ են տեսնում, էտ երեխաները փողոցում են մնալու, անտուն են մնալու»,- ասել է Մարգարիտ Եսայանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է, թե արդյո՞ք Մարգարիտ Եսայանի այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։

Ե՞րբ է հիմնադրվել «Թռչունյան տուն» գիշերօթիկ դպրոցը և ո՞ւմ կողմից

«Թռչունյան տունը» Գյումրիում գործում է 2003 թվականից։ Սակայն 1915 թվականից այս շենքում «Ամերկոմի» (Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե) որբանոցն է եղել, ավելի վաղ` ռուսական բանակի զորանոցները։ Երբ կանայք ու երեխաները փախել են Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանությունից, հարց է ծագել, թե որտեղ տեղավորեն նրանց։ Երեխաներից մեկի անունը Վահան է եղել, որի ազգանվան դիմաց գրել են Տերչունյան։ Նրան որդեգրել ու տեղափոխել են ԱՄՆ, որտեղ նա լավ կրթություն է ստացել և հաջողությունների հասել։ Մահից առաջ Տերչունյանն իր կտակում գրել է, որ որոշ գումար է թողնում, որպեսզի գտնեն այն շենքը, որտեղ ինքը ժամանակին ապաստան է գտել, ու այդ շենքը դարձնեն մանկատուն, հարկ լինելու դեպքում` նաև վերանորոգեն։

«Թռչունյան տունը» ներառում է երկու կառույց` դպրոցն ու խնամքի կենտրոնը, որտեղ 84 սան ու 53 աշխատակից կա։ 2017 թվականից «Թռչունյան տունը» գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց: «Թռչունյան տուն» մանկատան տարածքն անհատույց տրամադրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ 

«Թռչունյան տուն» գիշերօթիկ դպրոցը ոչ պետական շուրջօրյա խնամքի հաստատություն է

Մինչ 2019-ին իրականացված գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացը, Հայաստանում առկա էր  9 փակ կառույց, որոնք պաշտոնապես կոչվում են երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ (գիշերային խնամքի հաստատություններ)։ Հաստատություններից 8-ը պետական են, 1-ը՝ բարեգործական։ Հենց այդ մեկ բարեգործական գիշերօթիկ հաստատությունն էլ Գյումրիում «Թռչունյան տունն» է, որը միշտ գործել է բարեգործական հիմունքներով, պետական ֆինանսավորում չունի։

Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը 4 ամսից ավել է՝ դադարեցված է: Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արձագանքը

Թեև Մարգարիտ Եսայանը մեղադրում է կառավարությանը խնդրի առաջացման համար, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ  պատրաստ է ստանձնել երեխաների խնամքի հարցը։

Նախարարությունից, մասնավորապես, նշել են․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ ոչ պետական հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը»։ 

«Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մոնիթորինգ է իրականցվում՝ հասկանալու, թե երեխաներից քանիսն են ծնողազուրկ, և գիշերօթիկ հաստատության փակման դեպքում կվերցնեն իրենց խնամքի տակ։ Ըստ նրա, չեն կարող հստակ ասել, որ հենց 44 երեխա առհասարակ ծնող չունի, քանի որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է։ 

Ինչո՞ւ է Մարգարիտ Եսայանը գիշերօթիկ հաստատության փակումը վերագրում նախարարություններին 

Մարգարիտ Եսայանի սխալ համոզմունքը, թե գիշերօթիկ դպրոցը փակվում է նախարարությունների որոշումով, գուցե պայմանավորված է կառավարության որոշմամբ՝ լուծարելու Հայաստանում գործող գիշերօթիկ դպրոցները։

Գիշերօթիկ հաստատությունները փակելու նախագծի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսակետն այն է, որ հաստատություններ հաճախող երեխաների մեծ մասը որոշակի աջակցության պարագայում կարող է ապրել կենսաբանական ընտանիքում։ 

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր, որ կառավարությունն այս երեխաներին աջակցելուց չի հրաժարվում, ավելին՝ հնարավորությունները եռապատկվելու են, բայց երեխաները պետք է մեծանան ընտանիքներում ցերեկային ու ճգնաժամային կենտրոնների աջակցությամբ։ «2020 թվականի բյուջեով մենք գրեթե եռապատկում ենք ցերեկային խնամքի ծառայություններն ամբողջ Հանրապետությունում՝ 30 բնակավայրերում»,- պարզաբանել էր նախարարը։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի հայտարարությունը, թե նախարարությունների որոշման պատճառով այսօր «Թռչունյան տուն» մանկատան երեխաները փողոցում են հայտնվելու, սխալ է։ 

Նելլի Լազարյան 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens