ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Իրական սեփականատերերի ռեգիստր․ ի՞նչ է սպասվում Հայաստանում

19:01, 18 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ազգային ժողովը նոյեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ  ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Օրինագիծը մի քանի այլ փոփոխությունների հետ սահմանում է ընդերքը շահագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի գրանցման ռեգիստր ստեղծելու կարգը։ Այս համակարգի ներդրման հարցը քննարկումների առիթ է Հայաստանում շուրջ 2 տարի։ Քննադատությունները հիմնականում վերաբերում են օրենքի մի քանի կետերի, դրանց իրացմանն ու անորոշությանը։

Այսպես, ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով օրինագծին, նշեց, որ այն իրական սեփականատերերին բացահայտելու ոչ մի հնարավորություն չի տալու:

«Որևէ սեփականատեր գրանցված չէ, բոլոր բաժնետերերը գրանցված են իրենց բաջանաղի, տղայի, խնամու և այլնի անուններով։ Բովանդակությունը չի արտահայտում նպատակը»,- հայտարարեց Բագրատյանը՝ հավելելով, որ այս կերպ պետությունն օրինականացնելու է նախկին իշխանությունների փողերի լվացումը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է իրական սեփականատերերի ռեգիստրի վերաբերյալ հայկական շրջանակների քննադատություններն ու այս ոլորտում միջազգային փորձը։

Ովքե՞ր են իրական սեփականատերերը

Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման համար Հայաստանում ընդունված օրենքով իրական սեփականատեր է համարվում այն ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսի մասնակցություն կամ քվեարկության իրավունք, կամ տիրապետում է տվյալ կազմակերպության բաժնետեր կազմակերպությունների կապիտալի առնվազն 10 տոկոս հանրագումարին։ Ընդ որում, նշվածը վերաբերում է ոչ միայն գրանցված բաժնետերերին, այլև ուղղակի և անուղղակի կերպով տվյալ կազմակերպությունը և դրա կապիտալը տիրապետողներին։

Եվրոպական միության կողմից 2015-ին ընդունված «Փողերի լվացման դեմ» հրաhանգի համաձայն՝ եվրոպական երկրներում գործում է առավել բարձր՝ 25 տոկոսի շեմ։

Հայաստանում ռեգիստրի ներդրման նախապատմությունը․ ինչո՞ւ են ընտրվել հենց հանքերը

2017-ին Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ, ինչից հետո սկսվեց հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը։ ԱՃԹՆ ստանդարտի համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են ստեղծել իրական սեփականատերերի հանրային ռեգիստրեր։

Մեկ տարի անց Հայաստանն իրական սեփականատերերի ռեգիստր ստեղծելու պարտավորություն ստանձնեց Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների 4-րդ քառամյա պլանի շրջանակում։ Աշխատանքների մեկնարկը տրվել է 2018-ի նոյեմբերին, ավարտը նախատեսվում է 2020-ի դեկտեմբերին։

ԲԿԳ գործողությունների պլանում այս հարցի ներառումը հիմնավորվում է նրանով, որ թեպետ Հայաստանում գործող օրենսդրությամբ պետական պաշտոն զբաղեցնող անձիք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն իրականում առկա է այլ պատկեր։ Թաքնված սեփականատերերը նպաստում են երկրում կոռուպցիայի տարածմանը։

Ընտրվել են հանքարդյունահանող ընկերությունները, քանի որ Հայաստանում առավել խնդրահարույց է այս ոլորտի իրական սեփականատերերի հարցը, այստեղ առկա են կոռուպցիոն առավել մեծ սխեմաներ, և հազվադեպ են դեպքերը, երբ բացահայտվում են այս կազմակերպությունների իրական սեփականատերերը։ 2004-ին պետականից մասնավոր դարձած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի մի մասը, օրինակ, կապվում է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ։ Այս թեմայով հետաքննություն է կատարել «ՍիվիլՆեթը»։ Ըստ դրա՝ հանքի բաժնետեր կազմակերպություններից մեկի բաժնեմասերը պատկանել են Մինասյանի բիզնեսների կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի ազգականներից մեկին։ Քիչ չեն քննարկումները նաև մյուս հանքերի սեփականատերերի վերաբերյալ։ Այսպիսի ռեգիստրերի ստեղծման նպատակը կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարն է։ Ուստի, ռեգիստրի հանրային լինելը հնարավորություն պիտի տա լրագրողներին և հետաքրքրված անձանց՝ սեփական հետաքննություններ անցկացնելու ու բացահայտելու թաքնված իրական սեփականատերերին։

ԱԺ-ում Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե ռեգիստրը, միևնույն է, չի տալու սպասված արդյունքը, քանի որ որպես իրական սեփականատեր կարող են գրանցվել հասարակ քաղաքացիներ, օրինագծի հեղինակ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը պատասխանեց, որ ռեգիստրում գրանցվող անձանց տվյալները պետք է հիմնավորված լինեն։ Հետևաբար՝ ռեգիստրում որպես իրական սեփականատեր ներկայացված անձի տվյալները պետք է գոնե բացահայտ կասկածներ չառաջացնեն։ Սակայն սա նաև չի նշանակում, որ ռեգիստրն ամբողջությամբ բացահայտելու է իրական սեփականատերերին։ 

Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, հայտարարեց, որ հետագայում ռեգիստրում հրապարակվելու են բոլոր կազմակերպությունների իրական սեփականատերերի մասին տեղեկություններ՝ անկախ գործունեության ոլորտից։

Մյուս խնդիրը, որին, ըստ քննադատների, բախվելու է նոր օրենքը, ընտրված 10 տոկոսի շեմն է։ Կարծիք կա, որ այն չափազանց բարձր է, և սեփականատերերը կարող են բաժանել ունեցվածքն ավելի փոքր մասերի ու թաքցնել իրենց ինքնությունը։ 

Նվազագույն շեմն ընդհանրապես հանելու օրենսդրական նախագիծ էր ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ 

Հիմնավորումն այն էր, որ նման շեմերի անհրաժեշտության մասին խոսում են նաև միջազգային կառույցները, իսկ մի շարք երկրներում, ի տարբերություն Հայաստանի, գործում է 25 տոկոսանոց շեմ։ Մյուս կողմից, ըստ օրինագծին դեմ արտահայտվողների, 10 տոկոսից ցածր շեմը կարող է այնպիսի տվյալների հրապարակման պատճառ դառնալ, որոնց ուսումնասիրությունը ոչինչ չի տա։

Միջազգային փորձը

Հայաստանում նվազագույն 10 տոկոսի շեմն ընդունելը և անգամ քննարկումները՝ այն ամբողջությամբ հանելու վերաբերյալ, «Թրանսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցչության փորձագետ Ստեփան Օմեն դրական է գնահատում։ Փորձագետը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղ թե ուշ Գերմանիան ևս կանցնի նվազագույն շեմի փոփոխման քննարկումների։

2017-ին ստեղծված գերմանական ռեգիստրը փակ է հանրության համար․ ռեգիստրին հասանելիություն ունեն միայն իրավապահ մարմինները և լրագրողները։ Օմենն ասում է, որ ըստ տեղացի լրագրողների՝ ռեգիստրի օգտակարության գործակիցը շատ ցածր է, բայց այժմ Բունդեսթագում քննարկվում են օրենքի նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են ռեգիստրի հանրայնացում,  Open Data ֆորմատի օգտագործում և այլն։ 

Իրական սեփականատերերի ռեգիստրի լավագույն օրինակներից է Մեծ Բրիտանիայում գործող օրենքը (2015)։ Իրական սեփականատերերի՝ աշխարհում առաջին հանրային ռեգիստրը թողարկվել է 2016-ին։ Հանրային հասանելիությունից բացի, բրիտանական ռեգիստրն ունի որոնման լավ մշակված համակարգ, ու հնարավոր է ներբեռնել անհրաժեշտ ինֆորմացիան։ Թեպետ Բրիտանիայի ռեգիստրն օրինակ է այլ երկրների օրենքների համար, այստեղ ևս դրական գնահատականների կողքին քիչ չեն քննարկումները, որ օրենքը մեծ հնարավորություններ չի տալիս՝ բացահայտելու կազմակերպությունների իրական սեփականատերերին։

Այսպիսով, իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծումը և դրա շուրջ քննարկումները հատուկ են նաև այլ երկրներին։ Իսկ ուսումնասիրելով միջազգային փորձը՝ պարզ է դառնում, որ Հայաստանում ընդունված օրենքը, իրոք, ներառելու է միջազգային լավագույն փորձը, իսկ թե որքանո՞վ այն կծառայի նպատակին՝ պարզ կդառնա միայն կիրարկումից հետո։ 

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens