ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ապատեղեկատվություն 5-րդ ալիքի լրագրողի կողմից

16:05, 12 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Հովհաննես Հովհաննիսյանը նախկին կոռումպացված կառավարության մի մասն է։

5-րդ ալիքի լրագրող Աղվան Ասոյանը հեռուստաալիքի «Լուրեր» հաղորդման այսօրվա՝ նոյեմբերի 11-ի 12։30-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱԺ նիստի ելույթներից մեկին, նշել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եղել է նախկին կոռումպացված կառավարության բաղկացուցիչ մասը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք կրթության և գիտության նախկին փոխնախարարը կապ ունեցել է նախորդ իշխանությունների հետ։

Նախ նշենք, որ լրագրողը ԿԳՆ նախկին փոխնախարարին անդրադարձ է կատարում՝ խոսելով ԲՀԿ ներկայացրած մերժված օրինագծերի վերաբերյալ քննարկման ընթացքում նրա ելույթի մասին։ Հովհաննիսյանը, մասնավորապես, իր ելույթում ասել էր․ «Պետք է հիշեցնել, որ նախկին ժամանակաշրջանում, երբ կոռուպցիայի մեջ թաթախված կառավարություն և իշխանություն էր, որևէ մեկը չէր հիշում աշխատավարձերի և կենսաթոշակների մասին»։

Հաջորդիվ լրագրողն ասում է, որ պատգամավորը հենց ինքն է եղել այդ կոռումպացված կառավարության մաս։ «Նույն Հովհաննես Հովհաննիսյանն իր նշած կոռուպցիայի մեջ թաթախված կառավարության մի մասն է կազմում, ընդ որում՝ ոչ փոքր մասը, այլ կրթության և գիտության փոխնախարար»,- նշում է լրագրողը։

Վերոնշյալ քննարկումը վերաբերում էր ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Օրինագիծը նախատեսում էր կարգավորել մեկից ավելի տեղ աշխատող քաղաքացիների կենսաթոշակները հաշվելու նոր համակարգ ներդնելու հարցը։ Այն պետք է ներառի նաև համատեղության կարգով աշխատած տարիների քանակը, ինչը չի արվում ներկա օրենքով։

Այժմ անդրադառնանք Հովհաննես Հովհաննիսյանի՝ նախկին կառավարության հետ կապ ունենալու մասին լրագրողի հայտարարությանը։ Նշենք, որ այժմ Հովհաննիսյանն  ԱԺ-ում զբաղեցնում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ ԿԳՆ փոխնախարար Հովհաննիսյանը նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ մայիսի 22-ին։

Հովհաննես Հովհաննիսյանի` մինչև 2018 թ․ գործունեությունը որևէ կերպ չի կապվել նախկին իշխանությունների հետ։ Նա մասնագիտությամբ աստվածաբան է և մինչ հեղափոխությունը դասավանդել է հանրապետության մի քանի բուհերում։ Այժմ նաև Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է։ 2014 թ․-ին հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտը (համահիմնադիր)։

Այսպիսով, 5-րդ ալիքի լրագրողի հայտարարությունը, թե Հովհաննիսյանը նախկին կառավարության մաս է կազմել, չի համապատասխանում իրականությանը։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens