ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հեղափոխականնե՞ր, թե՞ ոչ. ովքեր են ստանում պետական դրամաշնորհներ

17:58, 8 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Նախարարությունը ներկայում դրամաշնորհներ է տրամադրում հեղափոխության հետ կապվող հասարակական կազմակերպություններին և անհատներին։

Վերջին օրերին՝ հատկապես «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման շուրջ ծագած աղմուկից հետո, մամուլում և հանրության շրջանում լայնորեն քննարկվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) կողմից տրամադրվող դրամաշնորհների թեման։ Նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ այս ներկայացման համար հատկացված 2,7 միլիոն դրամը նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհների ընդամենը 0,3 տոկոսն է։

Մեղադրանքներ են հնչում, որ նախարարությունը ներկայում դրամաշնորհներ է տրամադրում հեղափոխության հետ կապվող հասարակական կազմակերպություններին և անհատներին։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ԿԳՄՍՆ-ի կողմից վերջին 3 տարիներին տրամադրված դրամաշնորհները՝ հասկանալու, թե որքանով են այս մեղադրանքները համապատասխանում իրականությանը։

Կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի նախարարությունը պետական բյուջեից դրամաշնորհներ է տրամադրում կազմակերպություններին՝  տարբեր ծրագրերի իրականացման համար։ 

Քանի որ դրամաշնորհները, ինչպես այժմ, այնպես էլ մինչև նախարարությունների օպտիմալացումը (2019 թ. ապրիլ) տրվել են ըստ կատարվելիք ծրագրերի բնույթի (կրթական, մշակութային, սպորտային, երիտասարդական, արտադպրոցական պարապմունքներ), տվյալները ներկայացնում ենք ըստ այդ բաժանումների։

Մշակութային միջոցառումներ իրականացնող ՀԿ-ների մասին

Ըստ ԿԳՄՍՆ-ի տրամադրած տվյալների՝ այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ մշակութային միջոցառումներ իրականացնելու համար տրվել է 50 դրամաշնորհ՝ 46 հասարակական կազմակերպության։ Հաղթողների թվում են և՛ մեծ ճանաչում ունեցող, և՛ փոքր ՀԿ-ներ։ Ուսումնասիրելով ցանկը՝ պարզ է դառնում, որ այս տարի դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունների մեծ մասը դրամաշնորհներ ստացել է նաև 2017 և 2018 թվականներին՝ մինչև հեղափոխությունը։

Մեծ փոփոխություններ չեն կրել նաև այս կազմակերպություններին տրված դրամաշնորհների չափերը։ ««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպությանը 2017-ին տրամադրվել էր 57 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ, 2019-ի առաջին 7 ամիսների տվյալներով՝ 48 միլիոն դրամի։ Պատկերը, չնչին տարբերություններով, նույնն է նաև մյուս կազմակերպությունների պարագայում։ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն, օրինակ, 2017-ին ստացել է շուրջ 10 միլիոն դրամի դրամաշնորհ, այս տարի՝ 14 միլիոն դրամի։ Մոտ մեկ միլիոնով նվազել է «Կինեմատոգրաֆիստների միությանը» տրված դրամաշնորհների չափը՝ 2017-ի շուրջ 2,2 միլիոնից դառնալով 1,2 միլիոն։

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարվա դրամաշնորհների մի զգալիս մասը ևս ուղղված է ամենամյա ծրագրերի իրականացմանը։ Այս միջոցառումների շարքում են «Ոսկե ծիրանը», «Արմմոնո» թատերական փառատոնը, «Վարդատոնը», «Գութան» փառատոնը և այլն։

46 ՀԿ-ից միայն 5-ն են, որ նախորդ 2 տարիներին չեն ստացել դրամաշնորհ, իսկ այս տարի տրամադրված գումարը գերազանցում է 3 միլիոն դրամը։ Դրանցից է, օրինակ, 2018 թ․ դեկտեմբերին գրանցված «Մշակույթը հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվում է «Ես լսում եմ քեզ» նախագիծը։ Նախաձեռնությունը Մուղդուսյան արվեստի կենտրոնին է, իրականացնում է «Նաիրյան» վոկալ անսամբլը։ Կենտրոնը ծրագիրը իրականացրել է նաև նախորդ տարի՝ ոչ պետական ֆինանսավորմամբ։ Դրամաշնորհ ստացած ՀԿ-ներից մեկը՝ ««Իֆկա» անկախ կինոգործիչների համայնք» ՀԿ-ն, գրանցվել է այս տարվա փետրվարին, սակայն ակումբը գործունեությունը սկսել է 2 տարի առաջ։ Հասարակական կազմակերպությունն այս տարվա մայիսին համագործակցության հուշագիր է ստորագրել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտներն ընդգրկող ենթահանձնաժողովի հետ։

Երիտասարդական և սպորտային ծրագրերին հատկացված գումարները

2019 թվականին, ինչպես նախորդ երկու տարիներին, ԿԳՄՍՆ-ն շուրջ 1 միլիարդ դրամի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի 36 ազգային ֆեդերացիաների։ Մոտ 67 միլիոն դրամ  էլ տրամադրվել է «Հայաստանի օլիմպիական կոմիտեին»։ 

Մոտ 400 միլիոն դրամ է հատկացվել արտադպրոցական պարապմունքների կազմակերպմանն ուղղված ծրագրերին։ Շուրջ 251 միլիոն դրամ տրամադրվել է «Հայաստան» մարզական միությանը և մոտ 45 միլիոն դրամ՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը։ Նշենք, որ «Հայաստան» մարզական միության նախագահը ՀՀԿ-ական Ռազմիկ Ստեփանյանն է, իսկ «Դինամո» ՀԿ-ի նախագահը՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Այս տարի շուրջ 96 միլիոն դրամ դրամաշնորհ է ստացել նաև «Սևան» մարզական հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի նախագահը ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանն է։

Երիտասարդական ծրագրերի իրականացման համար տրամադրված դրամաշնորհների պարագայում պատկերը գրեթե չի տարբերվում մշակույթի ոլորտից։ Այսպես, 2019-ի առաջին 8 ամիսներին դրամաշնորհ ստացած 26 կազմակերպությունից 15-ը դրամաշնորհներ են ստացել նաև 2017-2018 թվականներին։ Առաջին անգամ դրամաշնորհ ստացած կազմակերպությունների շարքում են «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՀԿ-ն։ Նրանց իրականացրած նախագծերից է eritasard.am կայքը։ Դրամաշնորհներ են ստացել նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն (ղեկավար՝ Շուշան Դոյդոյան), «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը գործում է 1997 թվականից, իսկ ղեկավարը Նվեր Թորոսյանն է։ 

Կրթական ծրագրեր

Կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պարագայում պատկերը հետևյալն է։ Ինչպես 2017 և 2018 թվականներին, այնպես էլ այս տարի շուրջ 250 միլիոն դրամի սուբսիդիա է տրամադրվել «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ-ին՝ արտադպրոցական պարապմունքներ իրականացնելու համար։ Դպրոցականների մարզական խաղերի կազմակերպման համար 3 տարիներին էլ շուրջ 30 միլիոն դրամ է տրամադրվել «Դպրոցականների հանրապետական ֆեդերացիային»։ 

Այս տարի տրամադրվել է շուրջ 352 միլիոն դրամ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ գործող «Արմաթ» ինժեներական  լաբորատորիաների և ռոբոտաշինության կենտրոնների աշխատակիցների վարձատրության համար։ 

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն այս տարի 8.8 միլիոն դրամի դրամաշնորհ է ստացել։ Կազմակերպությունում աշխատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն է։ Կազմակերպությունը, սակայն, դրամաշնորհներ է ստացել նախորդ երկու տարիներին ևս. 2017-ին՝ 3 միլիոն դրամ, 2018-ին՝ 8,7 միլիոն դրամ։ 

Այսպիսով, ուսումնասիրելով ԿԳՄՍՆ դրամաշնորհային քաղաքականությունը, պարզ է դառնում, որ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել ո՛չ մրցույթներում հաղթող կազմակերպությունների ցուցակներում, ո՛չ դրանց տրվող դրամաշնորհների չափում։ Իսկ պնդումը, թե դրամաշնորհ ստացած բոլոր կազմակերպությունները կապ ունեն հեղափոխության հետ, իրականությանը չի համապատասխանում։

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens