ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Գևորգ Պետրոսյանը խեղաթյուրում է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը

16:17, 30 Հկտ, 2019

ՍԽԱԼ

Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում կա քաղաքական հետապնդման տարր. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հոկտեմբերի 30-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ Հայաստանում «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում կա քաղաքական հետապնդման տարր»:

Գևորգ Պետրոսյանը, մասնավորապես, նշել է, որ հայտարարությունում կար կոպիտ գնահատական. «Մենք այստեղ ավելի շատ պետք է փորձենք հասկանալ ենթատեքստը: Քանի որ այնտեղ իսկապես կար կոպիտ գնահատական, ինչը չի բխում Հայաստանի հեղինակության շահերից, ինչն ակներև է»:

Լրագրողի ճշգրտող հարցին, թե հատկապես ո՞ր տեքստը նկատի ունի, Պետրոսյանը նշել է՝ Վենետիկի հանձնաժողովի «վերջին՝ երեկ, թե երեկ չէ առաջին օրն արված հայտարարությունը»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ հոկտեմբերի 29-ին տարածած հայտարարությունը՝ հասկանալու, թե արդյո՞ք այնտեղ խոսք կա քաղաքական հետապնդման մասին: 

Ջիանի Բուքիքիոն «Հայաստան. բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն. նախագահ Բուքիքիոյի հայտարարությունը» վերնագրով հայտարարությունում անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա հայտնել է, որ մի քանի ամիս արդեն ուշի-ուշով հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և խորապես մտահոգված է «մի կողմից Կառավարության և Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտով»: Նրա խոսքով՝ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

«Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության մարմինն է և այդպիսով վայելում է ժողովրդավարական բարձրագույն լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված է պահպանել սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գերատեսչությունների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատությունների իրավունքները: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը: 

Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և ապահովելու Հայաստանի Սահմանադրության նորմալ աշխատանքը»,- մասնավորապես, գրված է Բուքիքիոյի հայտարարությունում:

Մեջբերված տեքստից ակնհայտ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի օգտագործել «քաղաքական հետապնդում» եզրույթը՝ ներկայացնելով օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի դերերը։ Եվ նա, փաստացի, կոչ է անում լինել առավել զուսպ և ապահովել Սահմանադրության դրույթների պատշաճ կերպով կատարումը:

Այսպիսով, պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակում կա քաղաքական հետապնդման տարր, սխալ է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens