ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մի կեղծ փաստաթղթի պատմություն. ինչպես են բանակից ազատում ֆուտբոլիստին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկվող կառավարության որոշման նախագծով ֆուտբոլիստ Էդուարդ Նասիբի Թաթոյանին փորձում են ազատել պարտադիր զինվորական ծառայությունից՝ չճշգրտված տվյալներ ներկայացնելով։

15:17, 26 Հկտ, 2019

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանին (2014 թ.-ից հանդես է գալիս ոչ իրական՝ Ստուրկի ազգանվամբ) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։ Նախագիծը քննարկման առիթ է դարձել, քանի որ Հայաստանի ազգային հավաքականում Էդուարդ Թաթոյանին ոչ ոք խաղալիս չի տեսել, ավելին՝ ֆուտբոլիստը երբեք չի հրավիրվել ազգային հավաքական։ Սա հաստատում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի hասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։ 

Մինչդեռ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ), որպես իր կողմից առաջարկված նախագծի հիմնավորում, հստակ նշվում է․ «Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էդուարդ Նասիբի Թաթոյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ Էդուարդ Նասիբի Թաթոյանի 26 տարին լրացել է 2019 թվականին օգոստոսի 9-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրան ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Էդուարդ Նասիբի Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և կարևորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին»։

Ակնհայտ է, որ վերոնշյալ նախագծի ձևակերպումներում առկա են փաստական սխալներ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Էդուարդ Թաթոյանի՝ Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին մասնակցության կարևորությունը միայն զարմանք կարող է առաջացնել ֆուտբոլասեր հանրության շրջանում, քանի որ ֆուտբոլիստը «ԵՎՐՈ 2020»-ի ընտրական փուլում չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնության խաղերին, ապա Հայաստանի ազգային թիմը գործնականում արդեն իսկ զրկվել է 2020 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե ինչու է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սխալ տվյալներով կառավարության որոշման նախագիծ ներկայացրել, արդյո՞ք նախագծի ստեղծման համար պատասխանատու է նաև ոլորտային կառույցը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, և որքանո՞վ է հավանական ՀՖՖ-ի մեղավորությունը տրամադրված սխալ ու ոչ ճշգրիտ տվյալների համար։

Ո՞վ է Էդուարդ Թաթոյանը

26-ամյա Էդուարդ Ստուրկին ներկայում հանդես է գալիս Մոսկվայի «Արարատ» ակումբում։ Մինչև այդ ֆուտբոլիստը հասցրել էր խաղալ ինչպես ռուսական մի շարք թիմերի, այնպես էլ Երևանի «Փյունիկի» կազմում։ Հայկական ակումբում 2 ամիս է մնացել՝ արագորեն վերադառնալով հարազատ միջավայր՝ Ռուսաստան։ Ի դեպ, իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն Էդուարդ Թաթոյանը կնքել է 2009 թվականին Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ և այդ տիտղոսակիր ակումբի սան է՝ չնայած այդպես էլ հանդես չի եկել «երկաթուղայինների» առաջին թիմի կազմում։

Մինչև 2011 թվականի հոկտեմբերը Էդուարդ Նասիբի Թաթոյանը եղել է ՌԴ քաղաքացի, սակայն ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է ստացել՝ Հայաստանի ազգային հավաքականում հետագայում հանդես գալու նպատակով: Հատկանշական է, որ 2011 թվականի հոկտեմբերի 19-ին ֆուտբոլիստն արդեն իսկ եղել է ՀՀ քաղաքացի, ինչի արդյունքում էլ հրավեր է ստացել մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականից՝ նախապատրաստվելու իր տարիքային խմբի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: 2012 թվականին ևս Էդուարդ Թաթոյանը մի քանի անգամ հրավիրվել է մինչև 19 տարեկանների հավաքական։

Հետագայում երիտասարդ և խոստումնալից համարվող ֆուտբոլիստի աճը կանգ է առել. Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներից այլևս հրավերներ չեն եղել։ Չի եղել հրավեր նաև Հայաստանի ազգային հավաքականի կողմից, սակայն ֆուտբոլիստը պահել է ՀՀ քաղաքացիությունը, հետևաբար՝ հաշվառվել է նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի ժամանակ։

Ֆուտբոլիստին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

Հայկական ֆուտբոլին քաջածանոթ մարդկանց շրջանում նորություն չէ, որ ազգային հավաքականի անդամ հանդիսացող ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին միջնորդություն է ներկայացնում ոլորտային կառույցը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նախորդ տարիների ընթացքում նույնատիպ գործընթացների արդյունքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են Հայաստանի ազգային հավաքականի անդամ, ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանը և մի շարք այլ խաղացողներ, որոնք այս կամ այն ժամանակահատվածում հանդես են եկել ազգային հավաքականում կամ դիտարկվել են որպես թեկնածու։

Էդուարդ Թաթոյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին կառավարության որոշման նախագիծը աղմուկ չէր բարձրացնի, եթե ներկայացվող տվյալներն իրական լինեին։ Չնայած ամեն ինչ իրականացվել է ըստ ընթացակարգի, սակայն պահպանվել է ստանդարտ տեքստը, որի միջոցով նմանօրինակ նախագծեր ներկայացնելու ավանդույթ է ձևավորվել։

ՀՖՖ մամուլի քարտուղարությունից FIP.am-ին հայտնեցին, որ դեռ մի քանի տարի առաջ Էդուարդ Թաթոյանը, ինչպես մի քանի տասնյակ այլ ֆուտբոլիստներ, եղել է մինչև 21 տարեկանների և ազգային հավաքականի թեկնածուների թվում: Չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ՀՖՖ-ից ժամանակին միջնորդություն է ներկայացվել ֆուտբոլիստին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Քաղաքացիություն ստանալուց հետո Էդուարդ Թաթոյանը կանգնել է պարտադիր հաշվառման, որից հետո էլ մի քանի անգամ ստացել է տարկետման իրավունք: Հետագայում, նույնիսկ չհրավիրվելով տարբեր տարիքային հավաքականներ, ֆուտբոլիստի տարկետումը միշտ երկարաձգվել է, ինչպես արվել է այլ ֆուտբոլիստների դեպքում:

ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանի խոսքով՝ ՀՖՖ-ում միշտ էլ նման կերպ են վարվում, որպեսզի այնպես չստացվի, որ ազգությամբ հայ, սակայն ժամանակին որևէ այլ երկրի քաղաքացի ֆուտբոլիստը հրավիրվի Հայաստանի տարբեր տարիքային կամ գուցե ազգային հավաքական, ըստ ընթացակարգի ՀՀ քաղաքացիություն ստանա, սակայն հետո այլևս անհրաժեշտ չլինի հավաքականին ու ստիպված լինի նաև պարտադիր զինվորական ծառայության անցնել: Ձևավորված ավանդույթը տարիների պատմություն ունի, և հիմնականում բարոյական պարտավորվածություն է ՀՖՖ-ի համար, քանի որ ֆեդերացիան ֆուտբոլիստին հրավիրելիս և քաղաքացիության տրամադրման հարցում միջնորդություն ներկայացնելիս «իր վրա է վերցնում» նրա՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցի լուծումը։

Արդյո՞ք նմանօրինակ ընթացակարգեր իրականացնելու իրավական որևէ լիազորություն գոյություն ունի։ Կանոնադրությամբ և կանոնակարգերով ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցին լուծում տալու լիազորություն ՀՖՖ-ին չի վերապահվում։

Ո՞ր կառույցն է սխալ և ոչ ճշգրիտ տվյալներով տեքստ կազմել

Այս հարցում խնդիրն իսկապես բարդ է, քանի որ կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, սակայն մինչև այդ ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՖՖ-ից ուղարկվել է միջնորդություն, այսինքն՝ նշյալ նախագծի տեքստը կազմվել է ստացված տեղեկության արդյունքում։

Ոլորտային պատասխանատու կառույցից՝ ՀՖՖ-ից, մեզ հայտնեցին, որ իրենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրել են իրենց ստանդարտ տեքստը՝ ստորագրված ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից։ Միջնորդության տեքստում, մասնավորապես, նշվում է, որ «ՌԴ քաղաքացի Էդուարդ Նասիբի Թաթոյանը ՀՀ նախագահի 278-Ա (19.10.2011 թ.) հրամանագրերով ստացել է քաղաքացիություն Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով»: Ներկայացված միջնորդության մեջ և ոչ մի տեղ չի նշվում, թե «Էդուարդ Թաթոյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, աչքի է  ընկնում արդյունավետ խաղով, և կարևորվում է նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու ընտրական խաղերին»։ Սա ավելացվել է արդեն նախագծի հեղինակ, պատասխանատու մարմնի՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Հատկանշական է, որ ՀՖՖ-ից ուղարկված միջնորդության մեջ հղում է կատարվում ՀՀ նախագահի 278-Ա հրամանագրին (19.10.2011 թ.), որը, սակայն, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում գոյություն չունի կամ անհասկանալի պատճառներով հրապարակված չէ։ Ավելին՝ ՀՀ նախագահի կայքում հրապարակված 278-Ա հրամանագրով 2018 թվականի ապրիլի 20-ին Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար։

Հատկանշական է, որ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ նախագիծը կազմվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացված գրության հիման վրա: Ավելին՝ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել էր՝ ՀՖՖ-ն ինքն է որոշում, թե որ ֆուտբոլիստներին է պետք տարկետում տալ: Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, ՀՖՖ-ում այդօրինակ իրավական որոշում կայացնել չեն կարող, լավագույն դեպքում՝ ՀՖՖ-ից հնարավոր է միջնորդություն ներկայացնել ՀՀ կառավարությանն այս կամ այն ֆուտբոլիստին տարկետում տալու վերաբերյալ։

Ավելի ուշ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից FIP.am-ին փոխանցեցին, թե ընդունում են դիտարկումն առ այն, որ կառավարության որոշման նախագծում իսկապես կան սխալներ և թերություններ։

«Մոտ ժամանակներս նախագիծը կլրամշակվի, իսկ առաջիկայում էլ պարզ կլինի, թե որ օղակն է թերացել տվյալները ներկայացնելիս»,- ասացին ԿԳՄՍ նախարարությունից:

Ամփոփում

Էդուարդ Նասիբի Թաթոյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ չէ, նա կարիերայում վերջին տարիներին հետընթաց է գրանցել և չի կարող դիտարկվել որպես կարևոր համալրում Եվրոպայի առաջնության և ընտրական խաղերի ժամանակ։ Գրեթե 7 տարի ֆուտբոլիստը չի հրավիրվել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սխալներով որոշման նախագիծ է ներկայացրել ՀՀ կառավարությանը։

ՀՖՖ-ն չունի իրավական որևէ լիազորություն ֆուտբոլիստներին ազատելու պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես մեկնաբանել է ԿԳՄՍ փոխնախարարը։ Կառույցը կարող է միջնորդություն ներկայացնել, իսկ որոշում կայացնելը վերապահվում է միայն կառավարությանը։

ՀՖՖ-ից ԿԳՄՍ-ին ուղարկված միջնորդության մեջ հղում է կատարվում ՀՀ նախագահի 278-Ա հրամանագրին (19.10.2011թ.), որը, սակայն, գոյություն չունի ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Նույն նիշով հրամանագիր ստորագրվել է 2018 թ.-ի ապրիլի 20-ին, ինչի արդյունքում Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար։

Հարություն Ծատրյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens