ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ապատեղեկատվություն Գևորգ Պետրոսյանի կողմից՝ գիշերօթիկ հաստատությունների լուծարման վերաբերյալ

11:35, 23 Հկտ, 2019

ՍԽԱԼ

Կառավարությունը գիշերօթիկ հաստատությունները փակում է՝ առանց խորհրդարանին և հանրությանը տեղեկացնելու. Գևորգ Պետրոսյան

 Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի ամբիոնից ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների լուծարման նախագծին, հայտարարեց, որ իշխանություններն այս որոշումը կայացրել են առանց հանրությանն ու խորհրդարանին տեղեկացնելու։

«Գոնե իրենք, առնվազն բարոյական տեսանկյունից, պարտավոր են ժողովրդին ասել, թե լուծարման դեպքում ինչ է սպասվում երեխաներին, ինչպես է կազմակերպվելու նրանց խնամքը, դաստիարակությունը»,- նշեց Պետրոսյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է, թե արդյո՞ք համապատասխանում են իրականությանը Գևորգ Պետրոսյանի պնդումները։

Գիշերօթիկ դպրոցների լուծարման մասին

Գիշերօթիկ հաստատությունները լուծարելու առաջարկությամբ հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս տարվա օգոստոսին։ Առաջարկվում է փակել Գյումրու երկու, Բյուրեղավանի և Դիլիջանի գիշերօթիկ հաստատությունները։

Այս տարվա հունիսին նախարարության կայքում արդեն հրապարակված էր հաստատությունները փակելու մասին օրենքի նախագիծը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft.am-ում, օրինագիծը քննարկման է դրվել արդեն օգոստոսի 13-ին։ Բացի այդ, օգոստոսի 22-ին  նախարարության կայքում հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն։

Գիշերօթիկ հաստատությունները փակելու նախագծի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսակետն այն է, որ հաստատություններ հաճախող երեխաների մեծ մասը որոշակի աջակցության պարագայում կարող է ապրել կենսաբանական ընտանիքում։ Սա ենթադրում է թե՛ կարճատև և թե՛ երկարատև ֆինանսական և սոցիալական աջակցություն։

Գևորգ Պետրոսյանը նշում է նաև, որ նման որոշում կայացնելուց առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է խոսեր Ազգային ժողովում։

Զարուհի Բաթոյանը, սակայն, հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ խոսել է գիշերօթիկ հաստատությունների լուծարման մասին։ Ի պատասխան Արման Աբովյանի հարցին՝ նա նշել է, որ հաստատություններ հաճախող երեխաները կշարունակեն ստանալ այն աջակցությունը, որը ստանում էին գիշերօթիկում։ Աշխատանքներ կտարվեն նաև ընտանիքների կենսապայմանները բարելավելու համար։ Բաթոյանը երեկ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ Գևորգ Պետրոսյանը  հարցուպատասխանին ներկա չի եղել և, հավանաբար, այդ պատճառով է նման դիտարկումներ անում։

Գիշերօթիկ դպրոցների լուծարման նախագիծը բավականին ակտիվ լուսաբանվել էր նաև լրատվամիջոցներում։ Մի շարք լրատվականներ և՛ դրական, և՛ բացասական անդրադարձեր են կատարել թեմային։

Հետևաբար, Գևորգ Պետրոսյանի պնդումը, թե կառավարությունը գիշերօթիկ հաստատությունները փակելու որոշումը կայացրել է առանց տեղեկացնելու, իրականությանը չի համապատասխանում։

Երեխաների հետագա ճակատագիրը

Գևորգ Պետրոսյանը նաև անհանգստություն էր հայտնել, որ անհայտ է, թե ինչ է լինելու գիշերօթիկ հաստատություններ հաճախող երեխաների ճակատագիրը։ «Մարդ կա՞, որ գիտի ինչ են նախատեսում։ Էստեղ նստած քանի տասնյակ պատգամավորներից ոչ մեկը տեղյակ չէ, թե էդ երեխեքի ճակատագիրը ոնց են նախատեսում․․։ Ես այս կարծիքին եմ, որովհետև ալտերնատիվ չի առաջարկվել»։

Գիշերօթիկ հաստատություններին այլընտրանքներ, սակայն, ներկայացվում են և՛ օրենքի նախագծում, և՛ Բաթոյանի կողմից։ Այսպես, գիշերօթիկ դպրոցների երեխաների մեծամասնությունը կտեղափոխվի իրենց կենսաբանական ընտանիքներ, իսկ այն միջոցները, որոնք ուղղվում էին հաստատություններին, կուղղվեն այդ ընտանիքների աջակցությանը։

Նախարարը նշել է նաև, որ այն ընտանիքների երեխաները, որոնք անհապաղ օգնության կարիք կունենան, ժամանակավոր կմնան ստեղծվելիք ճգնաժամային կենտրոններում։

Սխալ է նաև Գևորգ Պետրոսյանի այն պնդումը, թե գիշերօթիկ հաստատություններում սովորում են երկկողմանի ծնողազուրկ երեխաներ։ Ըստ նախարարության իրականացրած գնահատման՝ երեխաների մեծ մասն ունի կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորություն։

Երեխաների խնամքի հաստատությունների լուծարման ծրագրերից մեկն էլ «խնամատար ընտանիքների» ինստիտուտն է։ Հենց այս ընտանիքներն են հոգալու այն երեխաների խնամքը, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու կենսաբանական ընտանիք։

Այս համակարգը որդեգրումից տարբերվում է նրանով, որ ընտանիքը չի փոխարինում կենսաբանական ընտանիքին, «խնամատար ծնողները» վարձատրվում են, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո նրանց պարտավորությունները դադարում են։

Այսպիսով, Գևորգ Պետրոսյանի հայտարարությունները, թե նախագիծն իրականացվելու է առանց հանրությանը և խորհրդարանին տեղեկացնելու, իսկ գիշերօթիկ հաստատությունների երեխաների ճակատագիրն անհայտ է, իրականությանը չեն համապատասխանում։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens