ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար

12:36, 18 Հկտ, 2019

ՍԽԱԼ

Յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար է վճարվելու պետական բյուջեից. Ալեքսանդր Լապշին:

RyanAir իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական շուկա և միջինը 35 եվրոյին համարժեք դրամով եվրոպական մի քանի ուղղություններով թռիչքներ իրականացնելու մասին հայտարարությունը հայկական մեդիայում և սոցցանցերում բում առաջացրեց։

Ֆեյսբուքի օգտատերերի՝ #կոֆեՀռոմ ու #կոֆեՄիլան հեշթեգով ֆլեշմոբի վերածված ոգևորությունը շտապեցին հիասթափեցնել մի շարք հրապարակումներ և գրառումներ, ըստ որոնց՝ գների իջեցումը տեղի է ունենալու պետական բյուջեի, այսինքն՝ վճարած հարկերի շնորհիվ։

RyanAir-ը գալիս է բյուջեի հաշվի՞ն

7or.am կայքը «Ինչպես ուրախացնել «Պողոսին»» վերնագրով իր հրապարկման մեջ գրել էր, թե «ՀՀ պետբյուջեն 5 միլիոն դոլարից ավելի գումար է վերցնելու իր վրա, որպեսզի Միլան թռնելը էժանանա, Նիկոլը փիառվի, Տաթևիկ Ռևազյանը աչոնիկից դառնա հարց լուծող լավ աղջիկ, իսկ պողոսներն էլ ֆեյսբուքներում մայեն»։

168.am կայքը «Իրականությո՞ւն, թե՞ խաբկանք. 35 եվրոյով Եվրոպա թռչելու «հմայքը»» նյութում հարց է ուղղում, թե ի՞նչ պայմանների մասին է խոսքը, և եթե թռիչքները չեն սուբսիդավորվելու, ապա ավիաընկերությունն ի՞նչ շահ է ունենալու՝ Հայաստանում կոպեկներով եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելուց:

Թեմային անդրադարձել է նաև ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որի գրառումը տարածվեց մի շարք լրատվամիջոցների կողմից։ Բլոգերը նկատում է, որ ողջ հայ համացանցը հիացած է RyanAir-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ: Նրա պնդմամբ՝ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը կարողացել է «համոզել» RyanAir-ին Հայաստան գալ, քանի որ օդանավակայանային բոլոր վճարները ավիաընկերությունների համար չեղարկվել են:

«Այսօր այդ վճարները կազմում են յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար, և դրանք նրա (Նիկոլի) հրամանագրով իր վրա է վերցրել երկրի բյուջեն: Այս ամենն ինձ անձամբ Փաշինյանն է ասել դեռ 2018 թ. գարնանը՝ ավելի քան մեկ տարի առաջ: Բայց քչերը կհիշեն, որ դեռ 2015 թ. Սերժի ժամանակ RyanAir-ը հստակ պայմաններ էր դրել՝ կվերցնեք ձեզ վրա ծախսերը, ու մենք կգանք Հայաստան, չեք վերցնի՝ չենք գա: Հստակ ու պարզ: RyanAir-ի ու «Վիզէյրի» հետ բանակցություններ վարվել են դեռ Սերժի ժամանակ, Տաթևիկ, շա՜տ առաջ: Պարզապես հին իշխանությունը հրաժարվել էր իր բյուջեից յուրաքանչյուր ուղևորի համար 76 դոլար վճարել: Դրա համար էլ RyanAir-ը չէր գալիս: Առանց բյուջետային փողերի, քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահը ոչինչ անել չէր կարող»,- պնդել էր նա:

Հոկտեմբերի 18-ին մի շարք թերթեր՝ «Ժողովուրդ», «Փաստ» և այլն, լույս են տեսել RyanAir-ի մուտքը բյուջեից փոխհատուցման խոստումների հետ կապող հրապարակումներով։

Բյուջեից ֆինանսավորում չի լինելու

Ի՞նչ պայմաններով է RyanAir-ը մտնում հայաստանյան շուկա, և ի վերջո՝ պետության կողմից սուբսիդավորում լինելո՞ւ է ուղևորի համար, թե՞ ոչ՝ հարցին Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանության փոխարեն վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն է պարզաբանում ներկայացրել: Ըստ նրա` RyanAir ավիաընկերության համար Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, բացի վարչապետի նշած արտոնությունից, որևէ այլ ֆինանսական օժանդակություն ավիաընկերությանը չի ցուցաբերել:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով այս թեմային, նշել է. «Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ»:

Թե որո՞նք են այդ լրացուցիչ խթանները, «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում Կարապետյանը հստակեցրեց, որ բացի նշված արտոնություններից, ՀՀ հարկատուների հաշվին որևէ լրացուցիչ գումար չի հատկացվի ո՛չ «Զվարթնոց» օդանավակայանից, և ո՛չ էլ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար: «Ինչպես նշել ենք, կառավարությունը եվրոպական մեր գործընկերների հետ համատեղ մշակել է թռիչքներ իրականացնելու ֆորմուլա, որը կնպաստի տուրիզմի զարգացմանը, և լոուքոսթերի  ներկայությունը կապահովվի նաև մեր երկրորդ օդանավակայանում: Բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվի»,-ասաց նա:

Նշենք, որ «օդի տուրքի» վերացումը ենթադրում է, որ պետությունը կկորցնի այստեղ իր եկամուտը, այսինքն՝ յուրաքանչյուր տոմսի համար 10,000 դրամը, այլ կերպ՝ շուրջ 20 դոլար պետբյուջե չի գնա:

Կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ հայտարարվեց նաև, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործընկերային դիրքորոշում է ցուցաբերել այս հարցում, ինչը նշանակում է, որ իջեցրել է սպասարկման ծախսն այս ավիաընկերության համար:

Թե ինչպե՞ս է ստացվել, որ RyanAir-ի համար հնարավոր է եղել սպասարկման գների կտրուկ զեղչեր սահմանել, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը Fip.am-ի հետ զրույցում, առանց մանրամասնելու, հայտնեց, որ օդանավակայանում գործում է հատուկ սակագնային զեղչ բոլոր այն ավիաընկերությունների համար, որոնք չվերթեր կիրականացնեն միանգամից տարբեր ուղղություններով և հետագայում կավելացնեն չվերթերի ուղղությունները և հաճախականությունը: «Տվյալ դեպքում RyanAir ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկա մուտք է գործում միանգամից 4 ուղղություններով»,- նշեց նա:

Այսպիսով, հայտարարությունները, որ RyanAir ավիաընկերությունը պետական բյուջեից գումար է ստանալու Հայաստանից թռիչքներ իրականացնելու համար, չեն համապատասխանում իրականությանը։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens