ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Սխալ տվյալներ` Էկոնոմիկայի նախարարից

18:38, 16 Հկտ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

2018 թվականին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, իսկ այս տարվա 8 ամիսներին աճը կազմել է 11 տոկոս. Տիգրան Խաչատրյան:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանումն աճել է 11 տոկոսով, մյուս ուղղություններով ևս գրանցվել է արտահանման աճ։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց նախարարի այս և մի քանի այլ հայտարարություններ և գտավ մի քանի կեղծ կամ ապակողմնորոշող պնդումներ։

Արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Նախարարը, խոսելով Հայաստանից արտահանվող ապրանքների մասին, հայտարարեց, որ 2018 թվականին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, իսկ այս տարվա 8 ամիսներին աճը կազմել է 11 տոկոս։

Խաչատրյանի հայտարարությունը՝ նախորդ տարի դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանված ապրանքների ծավալի աճի մասին, ճիշտ է, այն ավելացել է 20,7 տոկոսով: Սակայն ըստ  վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի ԵԱՏՄ երկրներ Հայաստանից արտահանումն աճել է ոչ թե 11, այլ 6 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա առաջին 8 ամիսներին արձանագրված ցուցանիշը 33,1 տոկոս էր։

Բացի դա, Խաչատրյանը հայտարարեց, որ չնայած դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման աճն ավելի բարձր է, քան ընդհանուր արտահանման աճը, սակայն մնացած ուղղությունների (ԵՄ և այլ երկրներ) մասով ոչ թե նվազում  է գրանցվել, այլ, պարզապես, արտահանման ավելի ցածր աճ։

Ի հեճուկս նախարարի պնդման՝ այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի Եվրամիության անդամ երկրներ արտահանումը ոչ միայն չի աճել, այլ նվազել է մոտ 19 տոկոսով, իսկ դեպի այլ երկրներ ապրանքների արտահանման աճն ավելի մեծ է եղել (20,3 տոկոս), քան դեպի ԵԱՏՄ արտահանումը:

Բացի այդ, նշենք, որ նույն 2018 թվականի առաջին 8 ամիսներին Հայաստանից ապրանքների արտահանումն ըստ արտահանվող երկրի աճել էր հետևյալ կերպ․

     -դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 33,1 տոկոս

     -դեպի ԵՄ երկրներ՝ 19,1 տոկոս

     -դեպի այլ երկրներ՝ 4 տոկոս։

Այսպիսով, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք տվյալներ ամբողջությամբ կամ մասամբ չեն համապատասխանում իրականությանը։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens