ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
No Result
View All Result

Արդյո՞ք Հայաստանի միջազգային պահուստները պատմության ամենաբարձր մակարդակում են. Փաշինյանի հայտարարության հետքերով

Lia Harutyunyan by Lia Harutyunyan
14:50, 27 Սպտ, 2019
Home Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2019 թ․ օգոստոսի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են շուրջ 2,3 մլրդ դոլար։ «Մեր միջազգային պահուստները երրորդ հանրապետության պատմության ամենաբարձր մակարդակում են»,- շեշտել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նույնաբովանդակ հայտարարություն արել էր նաև սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Այդ ժամանակ, սակայն, վարչապետը նշել էր, որ միջազգային պահուստների մակարդակը 2013 թվականից ի վեր ավելի բարձր չի եղել։ 

«Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013 թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ»,- հայտարարել էր վարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք վարչապետի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է, և ինչպիսի՞ն է Հայաստանի միջազգային  պահուստների վերաբերյալ վիճակագրությունը։

ՀՀ միջազգային պահուստների վիճակագրությունը

Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ միջազգային պահուստները մոտ 230 մլն դոլարով աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, համապատասխանում է իրականությանը։ 2018 թ․ օգոստոսի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են մոտ 2 մլրդ 70 միլիոն դոլար, 2019-ին՝ շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։

Սակայն այն, որ այս ցուցանիշը երրորդ հանրապետության պատմության ամենաբարձր ցուցանիշն է, մանիպուլյատիվ է։ Այսպես, վարչապետն ինքը Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ միջազգային պահուստների մակարդակն ամենաբարձրն է 2013-ից սկսած, ինչը, սակայն, կրկին չի համապատասխանում իրականությանը։ Նույն 2013 թվականին ՀՀ զուտ միջազգային պահուստները մոտ 100 մլն դոլարով գերազանցել են 2019-ի ցուցանիշը՝ կազմելով 2,4 մլրդ դոլար։  

Սակայն միայն 2013-ին չէ, որ Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են ներկա ցուցանիշը: Ըստ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների՝ 2017-ի դեկտեմբերին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2,31 մլրդ դոլար։ 2018-ին ևս միջազգային պահուստների քանակով բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Տարվա սկզբին՝ հունվար և փետրվար ամիսներին, ՀՀ միջազգային պահուստները կազմել են, համապատասխանաբար, 2,28 և 2,27 մլրդ դոլար, իսկ տարվա ավարտին՝ շուրջ 2,3 մլրդ դոլար։

Հետևաբար՝ օգոստոսի ցուցանիշը բացառիկ չէ, ինչպես նշել է վարչապետը։

Հայաստանի միջազգային պահուստների մասին

Երկրի միջազգային պահուստները կարող են ներառել թանկարժեք մետաղների ձուլակտորներ ու դրանցից պատրաստված ձուլակտորներ, արտարժույթով արտահայտվող մետաղադրամներ և թղթադրամներ, տարբեր պարտատոմսեր, մուրհակներ և այլ պահուստային միջոցներ։

Կենտրոնական բանկի կողմից պահպանվող միջազգային պահուստների միջոցով է ապահովվում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարումը։

Համաձայն կենտրոնական բանկի տվյալների՝ ՀՀ միջազգային պահուստները 2012-2019 թթ․ ամսական կտրվածքով գերազանցում են 1 մլրդ դոլարը։ Առավելագույնը, ինչպես նշվեց, եղել է 2,4 մլրդ դոլար։ Տարեկան կտրվածքով միջազգային պահուստները որպես կանոն աճում են: 2013-ից հետո դրանք նվազել են միայն 2018-ին՝ 2017-ի համեմատ 2,4%-ով։ 

Առավելագույն աճը գրանցվել է 2014-ին՝ մոտ 40%: 

2015-ին միջազգային պահուստներն աճել են 19 տոկոսով, 2016-ին՝ 24 տոկոսով, 2017-ին՝ 5 տոկոսով, իսկ 2018-ին՝ 11 տոկոսով: Այս տարվա 8 ամիսների ընթացքում միջազգային պահուստներն աճել են մոտ 15 տոկոսով։ 

Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ 2013-ին միջազգային պահուստների աճը պայմանավորված էր եվրոբոնդերի կամ եվրապարտատոմսերի թողարկմամբ։ Հայաստանը եվրոբոնդեր թողարկել է 2013 թ․ սեպտեմբերին, ինչի արդյունքում օգոստոսի համեմատ պահուստային ֆոնդերն ավելացել են 700 միլիոն դոլարով։ Սակայն պետք  է նշել, որ 2013 թ․ դեկտեմբերին ևս միջազգային պահուստները կազմել են 2,4 մլրդ դոլար։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ներկայիս միջազգային պահուստային ֆոնդերը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրն են, չի համապատասխանում իրականությանը։

Անի Ավետիսյան

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

18:36, 11 Սպտ, 2025
Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

17:24, 11 Սպտ, 2025
Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

15:26, 11 Սպտ, 2025
Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

14:15, 11 Սպտ, 2025

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens