ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

«168 ժամի» կեղծ և թերի հոդվածը բանակին դիզվառելիք մատակարարող ընկերության մասին

18:28, 24 Սպտ, 2019

«168 ժամ» թերթը սեպտեմբերի 24-25-ի համարում «Գործարքի «քավորը» պատգամավոր է» վերնագրով հոդված է հրապարակել, որում, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Պաշտպանության նախարարությունում դիզվառելիքի ձեռքբերման հետ կապված «հասունացող սկանդալի» մասին։ 

Թերթը, մասնավորապես, գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է, որ  ՊՆ ղեկավարությունը գնումների գործընթացի արդյունքում համաձայնի օգտվել իրանական դիզվառելիքից, որի որակը, ըստ կարծիքների, բավական ցածր է, և հատկապես ձմռանն այն կարող է օգտագործման համար պիտանի չլինել։ Այնուհետև, կրկին հղում անելով աղբյուրներին, թերթը նշում է, որ «այս գործի գլխին կանգնած է 2018 թ. դեկտեմբերի 9-ին իշխանական «Իմ քայլը» դաշինքով առաջադրված և պատգամավոր դարձած Ռոման Մուրադյանը»։ 

Նախ նշենք, որ «Իմ քայլը» դաշինքով ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրված Ռոման Մուրադյանը Ազգային ժողովի պատգամավոր չի դարձել։ Նա զբաղեցնում էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 162-րդ տեղը և ընտրությունների վերջնարդյունքում չի ընդգրկվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական կազմի մեջ։ Թերթի հրապարակման վերնագիրը և տեքստը, ըստ որի՝ քննարկվող գործարքի հետևում կանգնած է պատգամավոր, չի համապատասխանում իրականությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» կապ հաստատեց Ռոման Մուրադյանի հետ՝ ճշտելու, թե ինչ առնչություն նա ունի քննարկվող գործարքի հետ։ Վերջինս նշեց, որ իր հետ փոխկապակցված «Գազօիլ» ՍՊԸ-ն այս տարվա սեպտեմբերի 18-ին հաղթել է ՊՆ-ի կողմից հայտարարած դիզելային վառելիքի մատակարարման մրցույթում։ Ընկերությունը, ըստ կնքված պայմանագրի, պետք է մատակարարեր 4779 տոննա ամառային դիզվառելիք։  Բացի «Գազօիլ» ՍՊԸ-ից, մրցույթին հայտ էին ներկայացրել նաև «Ֆլեշ» և «ՍիՓիԷս Օիլ» ընկերությունները, սակայն նրանց ներկայացրած գնային առաջարկներն ավելի բարձր էին։ Նույն չափաքանակը «Գազօիլ» ՍՊԸ-ն առաջարկել է մատակարարել 2,389,495,221 դրամով, իսկ «Ֆլեշ» և «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-երը, համապատասխանաբար, 2,475,522,000 և 2,465,964,000 դրամով։ 

Ինչ վերաբերում է դիզվառելիքի որակին և ձմռան ամիսներին դրա պիտանի չլինելուն, ապա ՊՆ-ի հետ կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ ընկերությունը պարտավորվել է մատակարարել ամառային դիզվառելիք, որը պիտանի է հատուկ ջերմաստիճանի ժամանակ օգտագործման համար, իսկ ձմռան համար ձեռք է բերվում ձմեռային դիզվեռալիք։ Այս նրբությունը, սակայն, տեղ չի գտել թերթի հրապարակման մեջ։

Fip.am-ի հետ զրույցում Մուրադյանը, այնուամենայնիվ, հաստատեց, որ այս փուլում խնդիրներ են ծագել ՊՆ-ի հետ։ Չնայած իրենք ներկրել են «Եվրո-5» ստանդարտի դիզվառելիք, որը սահմանին «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատորիայում իրականցված փորձաքննության արդյունքում ստացել է համապատասխան սերտիֆիկատ, սակայն ՊՆ մատակարարելուց հետո, հենց նախարարության լաբորատորիայում իրականացված փորձաքննությունը խնդիրներ է արձանագրել։ Մուրադյանը պնդում է, որ ՊՆ-ի լաբորատորիան, ի տարբերություն «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի, հավատարմագրված չէ, իսկ դիզվառելիքը ստուգվել է «յուղի չափիչ սարքով»։ 

«Սահմանի վրա մեր դիզվառելիքը ստուգվել է, եթե այն չհամապատասխաներ ստանդարտներին, ապա թույլ չէին տա ներկրել, քանի որ լաբորատորիան տալիս է իր եզրակացությունը»,- նշում է Մուրադյանը։ 

Վերջինս նշեց, որ ՊՆ-ում հանձնաժողով է ստեղծվել, որը կքննի այս գործը, և ինքը «վստահում է հանձնաժողովի պրոֆեսիոնալությանը»։

Fip.am-ը կապ հաստատեց նաև պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինս նշեց, որ այս հարցն այժմ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի ուշադրության տակ է։   

«Խոշոր գնումների մրցույթներում մշտապես ռիսկեր են լինում։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի խնդիրը լուծվի առողջ մրցակցության և օրենքի սահմաններում»,- ասաց Հովհաննիսյանը։

Թերթը, ըստ այդմ, ստել է՝ Մուրադյանին ներկայացնելով որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ «168 ժամը» նաև մանիպուլյացիա է արել՝ չնշելով, որ ձեռք է բերվել ամառային դիզվառելիք, և բացի դա, չի փորձել կապ հաստատել շահագրգիռ կողմերի հետ՝ համակողմանի և ճշտված տեղեկատվություն մատուցելու համար։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens