ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Երբ է վարչապետը գերագույն հրամանատար. ինչ է փոխվել նոր Սահմանադրությամբ

19:13, 23 Սպտ, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելես կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը։

«…Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետի ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ. դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա…»,- հայտարարել էր Փաշինյանը։ 

Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 23, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է. «Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերեսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության  մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել…»:

Fip.am-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ԱԱԾ տնօրենը, ինչպես վարչապետն է նշում, երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ հայտարարություն է անում, և առհասարակ՝ ի՞նչ ասել է երկրի գերագույն գլխավոր հրամանատար։

Այսպես, նախորդ՝ 2005 թվականին ընդունված Սահմանադրությամբ նախագահը Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Սակայն 2015 թվականի փոփոխություններով  այդ տերմինը որոշ չափով փոխեց իր նշանակությունը։ Գործող Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Զինված ուժերի ղեկավարումը, ըստ «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի, իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ դրա անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է։ Ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին, իսկ պատերազմի ժամանակ՝ զինված ուժերի գերագույն հրամանատարին, այսինքն՝ վարչապետին։ 

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «… ինքը, (Արթուր Վանեցյանը-խմբ.)դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ», փաստացի չի համապատասխանում իրականությանը։ 

Սակայն ուշագրավ է այստեղ մեկ այլ հանգամանք։ Այսպես, ԱԱԾ նախկին տնօրենը ևս տարընթերցում է առաջացրել իր՝ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատար չէ հայտարարությամբ, քանի որ անկախ պատերազմական կամ ոչ պատերազմական իրադրությունից՝ ԱԱԾ-ն մնում է վարչապետին ենթակա կառույց։ 

Այսպես, ըստ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի՝ Ազգային անվտանգության մարմինները ՀՀ անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն են և իրենց իրավասության սահմաններում ապահովում են անձի, հասարակության ու պետության անվտանգությունը:

Ազգային անվտանգության մարմինների միասնական համակարգը կազմված է ՀՀ ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից, նրան ենթակա մարզային մարմիններից, սահմանապահ զորքերից, ուսումնական կենտրոններից, հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներից: Ըստ օրենքի՝ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և դրա անմիջական ղեկավարը վարչապետն է։

ԱԱԾ-ն, ըստ այդմ, Զինված ուժերի մաս չէ, և «գերագույն հրամանատար» տերմինի օգտագործումն այս կոնտեքստում տեղին չէ։ Փաշինյանը, հնարավոր է, այս տերմինն օգտագործել է փոխաբերական իմաստով, քանի որ ԱԱԾ ղեկավարը ենթակա է վարչապետին, բայց այնուամենայնիվ՝ վարչապետի խոսքը տարընթերցումների տեղիք է դարձել։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens