Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 819

Warning: Use of undefined constant JNEWS_ESSENTIAL_VERSION - assumed 'JNEWS_ESSENTIAL_VERSION' (this will throw an Error in a future version of PHP) in /var/www/vhosts/fip.am/dev.fip.am/wp-content/themes/jnews/lib/theme-filter.php on line 830
Բանկային գաղտնիքի մասին օրենք. կա՞ն արդյոք վտանգներ  - FIP.AM
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Բանկային գաղտնիքի մասին օրենք. կա՞ն արդյոք վտանգներ 

12:17, 20 Սպտ, 2019

Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տրվեց «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ինչը լայն քննարկումների առիթ է դարձել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում մտավախություն հայտնեց, որ սա կնպաստի կանխիկ գործարքների ավելացմանը, ինչը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: 

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի մեկնաբանմամբ էլ՝ նոր օրենքը թույլ կտա գաղտնիք պարունակող տեղեկությունները ստանալ առանց դատարանի որոշման՝ միայն քննիչի պահանջով: Մի շարք լրատվականներում էլ հրապարակվեցին նյութեր, ըստ որոնց՝ նախատեսվող փոփոխություններով փաստացի վերացվում է բանկային գաղտնիության օրենքն ամբողջությամբ:

Սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախագծին՝ նշելով, որ այս համակարգը գործում է նաև սկանդինավյան երկրներում, և կառավարությունը ձգտում է կոռուպցիայի դեմ պայքարում հասնել սկանդինավյան երկրների մակարդակին:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել և պարզել, թե ինչ է ենթադրում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունն իրականում և ինչպիսին է միջազգային փորձը: 

Իրավական կարգավորումը

Ներկայում Հայաստանում գործում է 1998 թ. ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը, ըստ որի՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինները կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն կարող են ստանալ միայն դատարանի որոշման հիման վրա: Որոշ դեպքերում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հրապարակվել անձի գրավոր կամ դատարանում՝ բանավոր տրված թույլտվությամբ: Այս և մյուս բոլոր դեպքերում քրեական հետապնդում իրականացնող մարմիններն իրավունք ունեն ստանալ միայն տվյալ անձին վերաբերող տեղեկություններ:

Մեկ այլ հոդվածով՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի տեղեկացնել և փոխանցել հաճախորդների բանկային տվյալներն իրավապահ մարմիններին, եթե կասկածներ կան, որ տեղի է ունեցել փողերի լվացում:

Փոփոխությունների մասին

Կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը սահմանում է որոշակի փոփոխություններ, որոնք թույլ են տալիս քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները:

Նոր նախագիծը սահմանում է նաև բոլոր այն հանցագործությունները, որոնց դեպքում թույլատրվում է նշված տեղեկատվության փոխանցումը: 

Օրենքի փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ ներկա կարգավորումները թույլ չեն տալիս բացահայտել հանցագործությունների այնպիսի դեպքեր, երբ գործարքները կատարվել են ոչ թե հանցագործությունը կատարող անձի, այլ մեկ ուրիշի բանկային հաշվի միջոցով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքը, թե բանկային գաղտնիության սահմանափակման պարագայում կավելանա կանխիկ գործարքների թիվը, իրատեսական է: Սակայն օրենսդրությամբ կարգավորվում է նաև կանխիկ գործարքների սահմանափակում՝ և՛ առևտրային, և՛ պաշտոնատար անձանց կողմից կատարված գործարքների պարագայում: Այսպես, ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, պաշտոնատար անձանց կողմից կատարված կանխիկ գործարքները չեն կարող գերազանցել 2 միլիոն դրամը:

Իսկ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարվող կանխիկ գումարը չի կարող գերազանցել 300 հազար դրամը, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 3 միլիոն դրամը:

Նույն մտահոգությունն էր հայտնել նաև գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ նախագծի ընդունումից հետո բանկային համակարգի այլընտրանքը կդառնա կանխիկ գումարը, «բանկերից կսկսվի ավանդների արտահոսք»: Նա նշել է նաև, որ ճիշտ է գործող կարգավորումը, որով այս տեղեկատվությունը տրվում է դատարանի որոշմամբ, մինչդեռ այժմ նախատեսում են քննիչի որոշմամբ տեղեկատվություն ստանալ:

Նախագիծը, սակայն, տեղեկատվության ստացումը կարգավորում է այլ կերպ: Ըստ դրա՝ քննիչը դատախազի համաձայնությամբ կարող է ներկայացնել միջնորդություն, որի բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի համապատասխան և հիմնավորված որոշում: Այս հարցի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև Կենտրոնական բանկը:

Անդրադառնալով հրապարակումներին, թե նախագծով վերացվում է բանկային գաղտնիության իրավական կարգավորումը, նշենք, որ օրենքի նախագիծը չի սահմանում գաղտնիության սահմանափակման այլ դեպք, բացի վերը նշվածից։ Բանկային տվյալները կարող են հասանելի դառնալ միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ։ 

Միջազգային փորձը

Որպես կանոն՝ այն երկրները, որոնք խստորեն պահպանում  են բանկային գաղտնիքը, իրենց բանկերում օֆշորային գումարների մեծ «պաշարներ» ունեն: Այսպես, ըստ Ֆինանսական գաղտնիության ինդեքսի (Financial secrecy index)՝ 2018 թվականին «ամենագաղտնի» երկիրը եղել է Շվեյցարիան: Ըստ աղբյուրի՝ այստեղ է կենտրոնացած աշխարհի օֆշորային ակտիվների մոտ 5%-ը: Այստեղ էլ, սակայն, սահմանված դեպքերում հնարավոր է ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Երևույթին դեռ 2018-ին անդրադարձել է նաև «Ռոյթերս» գործակալությունը՝ նշելով, որ բանկային գաղտնիության դարաշրջանն ավարտվում է, քանի որ անգամ Շվեյցարիան է սկսել տրամադրել գաղտնիք պարունակող տեղեկատվություն:

Ինչպես ասուլիսի ընթացքում նշել է վարչապետը, սկանդինավյան երկրներում ևս գործում է բանկային գաղտնիքի սահմանափակման համակարգ: Օրինակ՝ Շվեդիայում օրենքը թույլ է տալիս նախաքննությունը վարող քննիչի կամ դատախազի պահանջով ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Այստեղ ևս, ինչպես նախատեսվում է Հայաստանում, որոշ դեպքերում հնարավոր է գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալ առանց տվյալ անձի իմացության: «Ֆինանսական գաղտնիության ինդեքսի» վարկանիշային ցուցակում սկանդինավյան երկրները (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա) զբաղեցնում են միջին հորիզոնականներ, միաժամանակ՝ օֆշորային գումարների մեծ պաշար չունեն:

Սկանդինավյան երկրներում չկա նաև բանկային տվյալների տրամադրման սուբյեկտային սահմանափակում, այսինքն՝ հնարավոր է ստանալ ոչ միայն կասկածյալի կամ մեղադրյալի բանկային տվյալները, այլև նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերող տեղեկատվություն:

Ներդրումների հարցը

Նախագծի վերաբերյալ քննարկումներում մեծ բաժին են զբաղեցնում ներդրումների հնարավոր նվազեցման մասին թեզերը: Այս բովանդակությամբ նյութեր հրապարակվեցին տարբեր կայքերում, հայտարարություն տարածեց «Ազգային օրակարգ» կուսակցությունը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ բանկային գաղտնիքի մասին կառավարության ընդունած որոշումը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

«Սա բերելու է մարդկանց կողմից գումարների դուրսհանման, անկանխիկից կանխիկի անցման, և, որ ամենավատն է, հատկապես օտարերկրյա ներդրումների ակնկալիք ունեցող պետության համար պարզապես փակվում է ճանապարհը հնարավոր դրամական մուտքերի»,- նշել է Մինասյանը:

Անդրադառնալով կրկին Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի փորձին՝ նշենք, որ այս երկրները թեպետ աչքի չեն ընկնում բանկային համակարգի գաղտնիության խիստ կանոններով, ներդրումների պակաս չունեն: «Մուդիս» ներդրողների ծառայության համաձայն՝ սկանդինավյան երեք երկրներն էլ ունեն սուվերեն վարկանիշի ամենաբարձր՝ Aaa մակարդակ, ինչը խոսում է երկրների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների մասին: Անդրադառնալով Շվեդիայի վարկանիշին, օրինակ՝ գործակալությունը, գրում է, որ երկրի վարկային հզորությունը կապվում է նրա զարգացման ներուժի, կայացած ինստիտուտների և կայուն քաղաքական վիճակի հետ՝ չնշելով որևէ բացասական ազդեցություն, որ կարող է ունենալ բանկային գաղտնիության համակարգը:

Անի Ավետիսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens