ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
No Result
View All Result

«ՀՀ-ն 2019-ի հունիսին տարածքներ կհանձնի»․ ի հեճուկս Տարասովի պնդումների՝ Փաշինյանը հողերը չհանձնեց

«168 ժամ» թերթը պարբերաբար հարցազրույցներ է անում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը հողեր է հանձնելու Ադրբեջանին։

Lia Harutyunyan by Lia Harutyunyan
17:02, 19 Սպտ, 2019
Home Լրատվական

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 ժամ» թերթի հետ զրույցում, մեկնաբանելով 2019 թվականի հունվարի 22-ին Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտարարել էր, որ ընթացիկ տարվա հունիսին կողմերը համաձայնագիր են ստորագրելու, հայկական կողմը Ադրբեջանին է զիջելու Արցախի մի քանի շրջան։

«Քաղաքագետը նաև հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Սրան, ըստ նրա՝ կհետևի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին և կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն, փաթեթային նախագիծ կհայտնվի կարգավորման, և «ընկեր Փաշինյանի կամքը կկատարվի»,- գրել էր թերթը՝ վկայակոչելով Տարասովի հետ զրույցը:

Հարցազրույցը 168.am կայքում հրապարակվել էր 2019 թվականի հունվարի 24-ին։ Այսօրվա՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Արցախյան հակամարտության վերաբերյալ որևէ համաձայնագիր չի ստորագրվել, որով հայկական կողմը, մասնավորապես, կպարտավորվեր տարածքային զիջումների գնալ։

Նկատենք, որ լրատվամիջոցը Տարասովի հետ հունիս ամսից հետո ունեցած տասնյակ հարցազրույցներում այդպես էլ անդրադարձ չի կատարում «տարածքներ հանձնելու մասին հունիսյան համաձայնագրին»։ Ինքը՝ Տարասովը, նույնպես նշված ժամկետից հետո երբևէ այլ լրատվական ռեսուրսով չի անդրադարձել  իր այդ հայտարարությունը։   

Նշենք, որ ռուս քաղաքական վերլուծաբանը նույն լրատվամիջոցին ավելի վաղ տված մեկ այլ հարցազրույցում, որը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին, նշել էր, որ «կարծում է՝ 5 շրջանի հանձնման պրոյեկտ կա»։

«Ադրբեջանը հրաժարվում է պատերազմից, Երևանի կոմպրոմիսը հստակ է, Բաքվի հնարավոր կոմպրոմիսների մասին կարելի է ենթադրություններ անել։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ է ստանում՝ ԼՂՀ անկախությո՞ւն, կասկածում եմ, Արցախի միջանկյալ կարգավիճա՞կ՝ Մադրիդյան սկզբունքների համաձայն, դա ձեռնտու է Ադրբեջանին», — ասել էր Տարասովն իր ենթադրյալ պլանի մասին։

Քաղաքական վերլուծաբանը նույն ենթադրություններն արել է նաև 2018 թվականի նոյեմբերի 3-ին և 2019-ի մայիսի 21-ին հրապարակված հարցազրույցներում՝ խոսելով Փաշինյանի և Ալիևի միջև կուլիսներում «լուրջ պայմանավորվածությունների» և  «Ղարաբաղի թիկունքում ծավալվող գործընթացների մասին»։

Նանե Մանասյան

Related Posts

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

18:36, 11 Սպտ, 2025
Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

17:24, 11 Սպտ, 2025
Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

15:26, 11 Սպտ, 2025
Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

14:15, 11 Սպտ, 2025

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens