ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Շիլաշփո՞թ, թե՞ դիտավորյալ աղավաղում. Արսեն Թորոսյանի և Գևորգ Թամամյանի հայտարարությունների հետքերով

16:34, 4 Սպտ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ 2019-ին կրկնապատկվել է նախարար Թորոսյանի կնոջ կողմից ղեկավարվող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարը։

«Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք։ … Եթե այդքան լավն էր, թող տասով բազմապատկեիք, թող ամբողջ ժողովուրդն այնտեղ գնա… Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին 1 միլիարդով ավելացրեցիք պետպատվերը՝ դարձնելով մոտավորապես 2․7 միլիարդ, մինչդեռ ամբողջ ՀՀ-ի ուռուցքաբանության պետպատվերը 1 միլիարդի չի հասնում»,- հայտարարեց Թամամյանը: (5:03-5:45)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Գևորգ Թամամյանի բարձրաձայնած հարցերին, պատասխանեց. «Իմ կինը հիմնարկ չունի, այլ պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի, որի մասին բազմիցս խոսել եմ, և այս ամեն ինչի անհեթեթությունը կայանում է նրանում, որ նույնիսկ պարզ թվեր նրանք չգիտեն։ 2.5-2.7 մլրդ դրամ չգիտեմ որտեղից են վերցրել։ Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի 100 միլիոն է»,- ասաց Թորոսյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան գումար է պետական բյուջեից տրամադրվել «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին, որի տնօրենն է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, և ինչ հավելյալ 1 մլրդ դրամ պետպատվերի մասին էր մատնանշում Գևորգ Թամամյանը։ 

Fip.am-ի հետ զրույցում Գևորգ Թամամյանը պարզաբանեց, որ իր խոսքը տարընթերցումների առիթ է դարձել․ վերջինս, «մասնավոր կենտրոն» ասելով, ոչ թե «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնն է նկատի է ունեցել, ինչպես տարածվում էր լրատվամիջոցներում, այլ մասնավոր մեկ ուրիշ բժշկական կենտրոն։ Եվ նշած հավելյալ 1 մլրդ դրամը տրամադրվել է այլ կենտրոնի։

«2.7 մլրդ դրամը վերաբերում էր այլ կենտրոնին, նախարարի կնոջ կենտրոնին վերաբերում էր, որ երկու անգամ ավելացվել է դրան հատկացվող պետպատվերը»,- ասաց Թամամյանը։ 

«ՄԻԲՍ»-ին տրամադրվող գումարները 

Այսպես, Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված է պետության կողմից 2018 և 2019 թվականներին կազմակերպություններին պետպատվերի շրջանակում տրամադրված գումարների մասին տեղեկատվությունը։ Ըստ դրա՝ եթե 2018-ին «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին տրամադրվել էր մոտ 22,7 մլն դրամ, ապա 2019-ի բյուջեով կրկնապատկվել է հատկացվող գումարը՝  դառնալով 57 մլն դրամ։ 

1 մլրդ դրամի հատկացման մասին

Ինչպես նշեցինք, Գևորգ Թամամյանը FIP.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ իր խոսքը սխալ է ընկալվել և 1 մլրդ դրամով հավելյալ պետպատվերը հատկացվել է այլ մասնավոր բժշկական կենտրոնի։ Ուսումնասիրելով պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարների բյուջեն՝ պարզ դարձավ, որ 2019-ին ավելի քան 1 մլրդ դրամով ավելացել է պետության կողմից «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնին հատկացվող գումարը։ Եթե 2018-ին ԲԿ-ին տրվել էր 1.6 մլրդ դրամ, ապա 2019-ին նախատեսվել է տրամադրել 2.6 մլրդ դրամ։ 

Այսպիսով, Գևորգ Թամամյանի հայտարարությունը, թե «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին պետության կողմից հատկացվող գումարը 2019-ին կրկնապատկվել է, համապատասխանում է իրականությանը։ Ինչ վերաբերում է 1 մլրդ դրամի հավելյալ պետպատվերի հատկացմանը, ապա այն հատկացվել է ոչ թե «ՄԻԲՍ»-ին, ինչպես տարածվում էր լրատվամիջոցներում, այլ «Աստղիկ» բժշկական կենտրոնին։

Արմիկ Հակոբյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens