ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ամուլսար. Վահագն Թևոսյանի անհիմն հիմնավորումները

18:53, 28 Օգս, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը օգոստոսի 26-ին Factor TV-ի հետ հարցազրույցում, ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր մոտեցումները, հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքը, ստանալով Հայաստանը ինստիտուցիոնալ ներկայացնելու մանդատը, պետք է վերջնական որոշումը կայացնի խնդրի վերաբերյալ։

«…Այդ մանդատը 70%-ով տրվել է մի մարդու և դաշինքի, որը դրանից ամիսներ առաջ հայտարարել է՝ եթե Սևանի ավազանի ջրերը, Ջերմուկի ջրերը և հարակից ջրերը վտանգված չեն լինելու, մենք հիմքեր չենք ունենալու Ամուլսարի հանքը չբացելու։ Եվ ըստ այդմ՝ այդ հայտարարությունն է եղել նաև որոշակի պայմանագիր՝ ուժի և ժողովրդի միջև, պայմանագրի մի կետ, որին հօգուտ քվեարկել է 70% քաղաքացի։ Ես ենթադրում եմ, որ շատ մարդիկ եղել են, որ ասել են՝ էս ի՞նչ է ասում վարչապետը, ոնց թե, ոչ մի դեպքում Ամուլսարը չպիտի շահագործվի։ Ես ենթադրում եմ, որ այդ մարդիկ ընտրել են այլ քաղաքական ուժի…»,- ասաց Թևոսյանը։ 

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հնարավոր շահագործման մասին վերը նշված հայտարարությունն իսկապես արել է (2018 թ. սեպտեմբերի 15-ին), և «Իմ քայլը» խորհրդարանական ընտրություններում ստացել է մոտ 70 % ձայն, փաստ է, սակայն այդ փաստերի հիման վրա Վահագն Թևոսյանի արած դիտարկումները մոլորեցնող են։

«Իմ քայլի» պատգամավորի դիտարկումից ստացվում է, որ եթե քաղաքացին ձայնը տալիս է որևէ քաղաքական ուժի, ապա նրա և այդ ուժի մոտեցումները բոլոր հարցերի շուրջ պետք է նույնը լինեն։ Սակայն այս պնդումը վիճելի և մանիպուլյատիվ է, քանի որ հայտարարել, որ քաղաքական ուժին ձայն տված բոլոր քաղաքացիները կողմ են եղել այդ ուժի ծրագրային ԲՈԼՈՐ դրույթներին կամ նախկինում արված ԲՈԼՈՐ հայտարարություններին, չունի ապացուցողական հիմք։ 

Բացի այդ, Թևոսյանն ասում է, որ ի սկզբանե հայտարարվել է՝  եթե պարզվի, որ հանքի շահագործումն ազդեցություն չի ունենա ջրային համակարգի վրա, ապա Ամուլսարը կշահագործվի։ Սակայն, ըստ էության, «Էլարդ» ընկերությունը ոչ թե շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն է իրականացրել, այլ պարզապես քրեական գործի շրջանակներում ուսումնասիրել է «Լիդիան» ընկերության ներկայացրած փաստաթղթերը։ Եվ, «Էլարդի» այդ զեկույցում անգամ արձանագրվել են մի շարք մտահոգություններ, ռիսկեր հանքի շահագործման վերաբերյալ, որոնց մասին բարձրաձայնել են նաև «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ (օրինակ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը)։ 

Եվ դեռևս հարց է՝ արդյո՞ք հանքի շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, թե՞ ոչ, քանի որ զեկույցում հստակ նշվում է, որ «….բացահանքերը և դատարկ ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում։ Աղետալի երկրաշարժերը կարող են առաջացնել հանքի կոնտակտային ջրերի և մակերևութային ջրերի արձակում Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, մասնավորապես՝ շահագործման փուլում, երբ մեծ քանակությամբ կոնտակտային ջրեր են կուտակվում ավազաններում։ Ջրերի նման արձակումը կաղտոտի մոտակա աղբյուրները և Արփա գետը…»։  

Հանրաքվեի մասին

Պատգամավորը խոսեց նաև հանքի շահագործման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկությունների մասին՝ հայտարարելով, որ դրա կարիքը չկա։ 

«Որ ասում են՝ հանրաքվե լինի, հանրաքվե լինի։ Հանրաքվե եղել է, և բոլորովին վերջերս է եղել՝ Ազգային ժողովի ընտրությունների տեսքով։ Էն մարդիկ, որ էն ժամանակ դեմ են եղել, հիմա էլ են դեմ, ես կարծում եմ, որ նույն քանակությունն ունեն, ինչ էն ժամանակ, որը արտացոլվել է ընտրությունների արդյունքներով»,- ասաց նա։ 

Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանված է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Այսինքն՝ Սահմանադրությունը հստակ տարբերակում է հանրաքվեն և ընտրությունները։  

Հանրաքվեի և քաղաքական ընտրությունների տարբերությունն այն է, որ  ընտրությունների ժամանակ քաղաքացիներն ընտրում են նախընտրած քաղաքական ուժին, մինչդեռ հանրաքվեի ընթացքում իրենց դիրքորոշումն են հայտնում մեկ կոնկրետ նախագծի (հարցի) վերաբերյալ (այո կամ ոչ)։ 

Այստեղից կարող ենք ենթադրել, որ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը կամ չի տարբերում քաղաքական ընտրությունը հանրաքվեից, կամ դիտմամբ շահարկում է դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իշխող ուժի ստացած 70% ձայները՝ փորձելով ցույց տալ, որ նման աջակցություն ստացած ուժի իշխանության պարագայում հանրաքվեներ անցկացնելն անիմաստ է։

Ավելին, 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 23-րդ կետը վերաբերում է հենց հանրաքվեների միջոցով ուղիղ ժողովրդավարության զարգացմանը։

«Զարգացնելու ենք ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով»,- նշված է «Իմ քայլի» ծրագրում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն իր հայտարարությամբ հակասում է դաշինքի նախընտրական ծրագրի այս դրույթին։

Աստղիկ Քեշիշյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens