ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ

14:48, 20 Օգս, 2019

ՀՀ ամբողջ տարածքում սույն թվականի մայիսի 20-ից հունիսի 30-ը ներառյալ իրականացված՝ պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումները հակասում են ՀՀ ազգային պատվաստումների օրացույցին և զուրկ են հիմնավորումից։ 

Ինչո՞վ են պայմանավորված ՀՀ տարածքում լրացուցիչ պատվաստումները պոլիոմիելիտի դեմ։ Ինչո՞ւ պոլիոմիելիտի դեմ պլանային պատվաստում ստացած և ներկայում 3-4 տարեկան երեխաներին հրավիրեցին լրացուցիչ պատվաստման, նախատեսված 6 տարեկանում պատվաստելու փոխարեն։ Արդյո՞ք պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում իրականացնելու հրամանի արձակման պահին ՀՀ-ում իսկապես եղել է հիվանդության տարածման վտանգ և ո՞րն է դրա հիմնավորումը։

Ծագած հարցերի պատասխանները փորձեցինք գտնել պաշտոնական հարցումների, իրավական ակտերի, բնագավառի պատասխանատու անձանց հարցազրույցների և միջազգային կազմակերպությունների հրապարակումների ուսումնասիրության միջոցով։

Այսպիսով` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի մայիսի  15-ին հրաման է ստորագրել, համաձայն որի՝ մայիսի 20-ից հունիսի 30-ը ընկած ժամանակամիջոցում 18 ամսականից 4 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում պետք է կազմակերպել և իրականացնել պոլիոմիելիտի երկվալենտ բերանային պատվաստանյութով լրացուցիչ պատվաստումներ:

Պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում իրականացնելու հիմնավորումներին ծանոթանալու համար 31.05.2019 թ․-ին հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարություն, որի արդյունքում ստացանք մի քանի հիմնավորումներ։ 

Այդ հիմնավորումներից մեկով հղում է կատարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությանը, որ հարևան երկիր Իրանի շրջակա միջավայրում հայտնաբերվել է պոլիոմիելիտի 1-ին տիպը, որը, ըստ համաճարակաբանների, կապված է Պակիստանում շրջանառվող պոլիկիստոզի հետ։

Նման հայտարարություն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը իսկապես արել է, սակայն մայիսի 24–ին, այսինքն` ՀՀ առողջապահության նախարարի հրամանից 9 օր անց, ինչը փաստում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը չէր կարող Հայաստանում պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստում հայտարարելու հիմք հանդիսանալ։

Լրացուցիչ պատվաստում հայտարարելու հաջորդ հիմքերից է Հայաստանում պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշի նվազումը։ 

Հարկ է նշել, սակայն, որ առողջապահության նախարարի հրամանով փաստացի լրացուցիչ պատվաստման են հրավիրվել նաև պոլիոմիելիտի դեմ պատվաստված և դրական արդյունք գրանցած երեխաները։ Եվ սա այն դեպքում, որ սահմանված կարգի համաձայն, ՀՀ բոլոր պոլիկլինիկաները պարտավոր են և վարում են հաշվետվության թերթիկներ՝ պատվաստում ստանալու, ինչպես նաև երեխայի՝ պատվաստանյութի հանդեպ դրական կամ բացասական ընկալունակության մասին։ Ըստ այս կարգի՝ բուժկանխարգելիչ կազմակերպություններում Հետպատվաստումային անբարեհաջող դեպքերը (ՀԱԲ) գրանցվում են համապատասխան փաստաթղթերում՝

  1. «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» կամ «Նորածնի զարգացման պատմությունում»,
  2. հիվանդանոցում՝ հիվանդության պատմությունում,
  3. ՀԱԴ-երի գրանցամատյանում
  4. կանխարգելիչ պատվաստումների քարտում։

Սա նշանակում է, որ պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումների համար չէին կարող սխալմամբ կանչել նաև դրական արդյունք գրանցած երեխաներին, ինչը և նախարարությունից չեն հերքում։

Հետևաբար, հարցական է մնում, թե արդյո՞ք դրական արդյունքով պատվաստված երեխաների կրկնակի պատվաստումը չի կատարվել զուտ «ընդգրկվածության ցուցանիշը» բարձրացնելու համար։

Ըստ պատվաստումների ազգային օրացույցի՝ պոլիոմիելիտի դեմ երեխաներին պատվաստում են 6 անգամ։

Պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ իրականացնելու մասին խոսել է նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը: Մասնագետը հստակ նշում է դեղային քաղաքականության փոփոխության մասին՝ անվանելով այն փուլային։ Իսկ ի՞նչ է փուլային փոփոխությունը։

Փուլային փոփոխության միջոցով Հայաստանը եռավալենտ կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութից անցում է կատարում երկվալենտի։ Այսինքն, Հայաստանում երեխաներին սկսելու են պատվաստել նոր պատվաստանյութերով, իսկ նախկին պատվաստանյութով արդեն իսկ պատվաստված երեխաներն ըստ պատվաստումների ազգային օրացույցի պետք է շարունակեին պատվաստվել եռավալենտ պատվաստանյութով մինչև վերջին՝ 6 տարեկանում նախատեսված պատվաստումը, ինչն էլ հենց խախտվել է Առողջապահության նախարարության կողմից։

Փաստորեն, դեղորայքային քաղաքականության փուլային փոփոխության պատճառով առաջացած խնդրի լուծման համար գտնվել է «այլընտրանքային» տարբերակ, այն է․ խախտել պատվաստումների ազգային օրացույցը և 6 տարեկանում նախատեսված պատվաստանյութի բաժինը պատվաստել 3-4 տարեկանում։ Այսինքն՝ նախատեսածից 2-3 տարի շուտ։ 

Առողջապահության նախարարությանն ուղված հարցմանը, թե ո՞րն է պատվաստում ընդունելու միջև նախատեսված ժամանակահատվածների խախտման հետևանքը և արդյո՞ք կարելի է պոլիոմիելիտի պատվաստում ընդունել պլանավորված ինտերվալից ավելի վաղ, պատասխանեցին 2008 թ․ հոկտեմբերի 15-ի 20-Ն ՀՀ ԱՆ հրամանի հղմամբ։

Այստեղ, սակայն, չկա պոլիոմիելիտի դեմ նախատեսված վերջին պատվաստման ինտերվալների խախտման վերաբերյալ կարգավորում: Հետևապես, հարցը, թե ինչպիսի՞ հետևանք կամ արդյունք կունենա 6 տարեկանում նախատեսված պատվաստումը 3-4 տարեկանում ընդունելը՝ մնում է օդում կախված։

Պատվաստանյութի մասին

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ապրանք, որը պիտակի վրա կրում է QR ծածկագիր, հնարավոր է արագ իդենտիֆիկացնել հատուկ հավելվածի միջոցով։ Այսինք՝ տվյալ ծածկագիրը սպառողին կամ օգտագործողին հնարավորություն է տալիս հատուկ ծրագրի միջոցով արագ ծանոթանալ տվյալ ապրանքի ծագմանը, օգտագործման եղանակին, պարունակությանը և այլ մանրամասների։

Նկարում երևանյան պոլիկլինիկաներից մեկում օգտագործված պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի տուփն է՝ համապատասխան պիտակավորմամբ և QR ծածկագրով։ Տվյալ ծածկագիրը չի գործում։ Չի նույնականացվում նաև Հայաստանի դեղերի փորձագիտական կենտրոնի կայքում տեղադրված պիտակը։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության փոփոխության պատճառով պատվաստանյութի նախորդ խմբաքանակի հնարավորինս արագ սպառման նպատակով 3-4 տարեկան հազարավոր երեխաների պատվաստումներն իրականացվել են պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ժամկետից 2-3 տարի շուտ։

Ամալյա Պապյան

Հոդվածը հրապարակվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածի բովանդակության համար։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens