ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Զբոսաշրջության աճին վերաբերող տվյալները՝ ըստ վարչապետի և վիճակագրական կոմիտեի. դրանք տարբեր են 

17:15, 14 Օգս, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին՝ նշելով, որ նրանց «թիվը տպավորիչ աճ է արձանագրել»: Մասնավորապես՝ վարչապետի գրառման մեջ նշվում էին հետևյալ թվերը.

Loading...

Loading…

Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև, որ «ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ»: 

Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրառում կար այն մասին, որ նախորդ տարվա համեմատ 2019 թ. հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջային այցելությունները կազմել են 770000` ապահովելով 12.8% աճ: 

Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանն իր մեկնաբանության մեջ նշել էր, որ աճ ապահոված հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 20% աճ), Վրաստանը (1․2% աճ), Իրանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը։  

Հայաստանում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև 2013 թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի համագործակցությամբ իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները: 

Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-հունիսին» վերտառությամբ հրապարակման միջազգային զբոսաշրջություն բաժնում արդեն վերանայված են 2019-ի հունվար-հունիս ամիսներին ժամանող զբոսաշրջիկների թիվը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությունը, այն է՝ 12.3% աճ լայնորեն ներկայացվող 12.8%-ի փոխարեն։ Գրեթե նույնքան՝ 12.1% աճ է արձանագրվել նաև մեկնող զբոսաշրջիկների թվի մեջ։

Վերոնշյալ հրապարակման «Սահմանահատում կատարած անձանց նույնականացված տվյալների բաշխումն ըստ քաղաքացիության երկրի, մուտքի, ելքի և սահմանահատումների քանակի» վերտառությամբ կետով վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ 2019-ի հունվար-հունիսին դեպի Հայաստան մուտքերը կազմել են 1018269 մարդ կամ 10.4%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2019-ի առաջին կիսամյակում սահմանահատումների 27.8%-ը բաժին է ընկել Ռուսաստանի քաղաքացիներին, 6%-ը՝ Վրաստանի, 4%-ը՝ Իրանի, 2.2%-ը՝ ԱՄՆ-ի, իսկ 1.5%-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներին։ 

Loading...

Loading…

Սակայն առաջին հնգյակում գտվող ոչ բոլոր երկրների քաղաքացիների մուտքերի աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպես, Ռուսաստանից մուտքերն աճել են 20.7%-ով, Վրաստանից՝ 2.9%-ով, ԱՄՆ-ից՝ 16.3%-ով, Հնդկաստանից՝ 50.8%-ով, իսկ Իրանից մուտքերը նվազել են 25.5%-ով (այս տարի ավելի քան 15 000-ով պակասել են մուտքերը)։ Այս տարվա 6 ամիսներին մուտքերի շեշտակի աճ է գրանցվել Ղազախստանի քաղաքացիների դեպքում՝ 2.3 անգամ, Չինաստանի քաղաքացիների դեպքում՝ 58.2%, Գերմանիայի քաղաքացիների դեպքում՝ 48.7%, Նիդերլանդներ՝ 32.6% և այլն։ Մինչդեռ, բացի Իրանից, անկում է գրանցվել նաև Իրաքի (28.5% կամ 570 մուտք պակաս), Իսրայելի (4.2% կամ 94 մուտք պակաս), Ֆիլիպինների (2.7% կամ 272 մուտք պակաս), Սիրիայի (1.2% կամ 11 մուտք պակաս) քաղաքացիների մուտքերում։ 

Ստացվում է՝ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանի նշած երկրները ոչ թե աճ են ապահովել, այլ ուղղակի առաջին հնգյակում են (ի դեպ, Հայաստանի քաղաքացիների մուտքերը չհաշված, դրանք կազմել են 43.1%-ը)։ Ինչպես նաև, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի նշած թվերը և սահմանահատումների թվերը տարբերվում են, ինչպես նաև՝ վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ նշված չեն այն երկրները, որոնք դեպի Հայաստան մուտքերի անկում են արձանագրել։

Երկիր Փաշինյանի գրառման թվերը Վիճակագրական կոմիտեի թվերը
Գերմանիա 59.5% 48.7%
Չինաստան 53․5% 58․2%
Նիդերլանդներ 34.9% 32.6%
Շվեյցարիա 30% 34.5%
ԱՄԷ 29.7% 31.8%
Հունաստան 29% -1․7%
Իտալիա 24.4% 26.3%
Մեծ Բրիտանիա 22.9% 24.2%
Ճապոնիա 22.2% 22.4%
Ռուսաստան 19.0% 20.7%
Շվեդիա 19.0% 18.7%
ԱՄՆ 15% 16.3%
Ֆրանսիա 13.0% 17.6%

Լիլիթ Աբովյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens