ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հայաստանցին նոբելյան մրցանակակիր չէ

14:57, 14 Օգս, 2019

Օգոստոսի 10-ին Հանրային ռադիոյի կայքում հրապարակվել է հայաստանցի «Նոբելյան մրցանակակիր տաքսիստի» մասին հոդված, որում ներկայացվում է Բնապահպանության նախարարության նախկին աշխատակից Մարտիրոս Ծառուկյանի պատմությունը։ Նմանատիպ մի հոդված էլ հրապարակվել էր դեռ 2018-ի մայիսին araratnews.am կայքում։ 

Վերնագրում և հոդվածում նյութի հեղինակի կողմից Մարտիրոս Ծառուկյանը երկու անգամ ներկայացվում է որպես «Նոբելյան մրցանակակիր»։ Առաջին դեպքում հեղինակը նրան հարց է ուղղում՝ «Ձեր հաճախորդները տեղեկանո՞ւմ են, որ նստել են Նոբելյան մրցանակակրի մեքենան»։ Իսկ երկրորդ դեպքում հեղինակը հարցնում է. «Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Նոբելյան մրցանակակիր եք»։

Իրականությունը

Հոդվածում երկու անգամ նշվում է, որ 2007-ին խաղաղության նոբելյան մրցանակը տրվել է Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբին (ԿՓՓՄԽ, անգլ.՝ Intergovernmental Panel on Climate Change, IPCC), այլ ոչ թե մասնավոր անձանց։ Սակայն սրան ի հակադրություն, ինչպես նշեցինք վերևում, Ծառուկյանը ներկայացվում է որպես նոբելյան մրցանակակիր։ 

2008-ին Ծառուկյանին ԿՓՓՄԽ-ի նախագահ Ռ. Կ. Պաչաուրիի կողմից նամակ էր ուղարկվել, որը զետեղված է Հանրային ռադիոյի կայքում։ Նամակում նշվում է, որ Մարտիրոս Ծառուկյանին է ուղարկվել Նոբելյան մրցանակի կրկնօրինակը, քանի որ նա և նրա գործընկերները վաստակ ունեն մրցանակի ստացման համար և ներդրում են ունեցել ԿՓՓՄԽ-ի աշխատանքներում։ 

Հանրային ռադիոյի հոդվածում զետեղված է նաև 2007-ի խաղաղության նոբելյան մրցանակի կրկնօրինակը և ԿՓՓՄԽ-ի կողմից հավաստագիր, որում ևս նշվում է, որ Ծառուկյանը ներդրում է ունեցել ԿՓՓՄԽ-ի ստացած նոբելյան մրցանակի մեջ։ 

ԿՓՓՄԽ-ի պարզաբանումը

Դեռ 2012-ին ԿՓՓՄԽ-ն հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ մրցանակին արժանացել էր կազմակերպությունը, այլ ոչ թե որևէ անձ(իք), որոնք աշխատել են ԿՓՓՄԽ-ի հետ։ «Այսպիսով, սխալ է համարել, որ որևէ պաշտոնյա կամ գիտնական, որը աշխատել է ԿՓՓՄԽ-ի զեկույցների վրա, նոբելյան մրցանակակիր է։ Ճիշտ կլինի ԿՓՓՄԽ-ի AR4 կամ ավելի վաղ հրապարակած զեկույցների վրա աշխատած գիտնականներին բնութագրել հետևյալ կերպ՝ «X անձը ներդրում է ունեցել ԿՓՓՄԽ-ի զեկույցներին, որոնք արժանացել են 2007 թ. խաղաղության նոբելյան մրցանակին»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հատկանշական է, որ անցած տարի globalnews.ca կայքը անդրադարձել էր նմանատիպ մի դեպքի։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկու անգամ հրապարակային հայտարարել էր, որ նրա կառավարության անդամը՝ գիտության նախարարը, նոբելյան մրցանակակիր է, այնինչ նա Ծառուկյանի պես ԿՓՓՄԽ-ի զեկույցներում ներդրում է ունեցել և անձնապես չի արժանացել հեղինակավոր մրցանակին։

Հովհաննես Նազարեթյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)