ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

FIP.am-ը հերքում է ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքը

17:48, 8 Օգս, 2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է FIP.am-ի՝ Հայաստանի արտաքին պետական պարտքի մասին ուսումնասիրությանը՝ այն որակելով որպես ապատեղեկատվություն։ Խմբագրությունը հերքում է, որ նպատակ է ունեցել որևէ կերպ ապատեղեկատվություն տարածելու և ընդունում է, որ օրերս ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանրությանը ներկայացրած հաղորդագրությունը մասնակի ճիշտ է։ Մասնավորապես, «2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով» պնդումը ճիշտ է։

Իսկապես, Փաստերի ստուգման հարթակի իրականացրած ուսումնասիրության մեջ առկա է եղել թվաբանական սխալ, ինչի առթիվ ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից։ 15 ամիսների Հայաստանի արտաքին պետական պարտքի դինամիկան հաշվելու համար որպես սկզբնական կետ վերցված 2018 թ․-ի ապրիլի 30-ի տվյալի փոխարեն պետք է ներկայացվեր նույն տարվա մարտի 31-ի տվյալը, ինչպես որ արված էր կառավարության հրապարակած տեղեկատվության մեջ։

Փոխարենը՝ ՀՀ կառավարության՝ «2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում» պնդումը, որը կրկնվում է նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմին կից գործող ՊՈԱԿ-ի կողմից հիմնադրված Տեղեկատվության ստուգման կենտրոնի կողմից, բացահայտ մանիպուլյացիա է։

Փաստացի, Հայաստանի արտաքին պետական պարտքի նվազման միտում արձանագրվել է 2018-ի ապրիլին (մարտի համեմատ շուրջ 41 մլն դոլարի նվազում), հետևաբար՝ հետհեղափոխական կառավարությունը փորձում է իրեն վերագրել Սերժ Սարգսյանի, ապա նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ գործող ՀՀ կառավարության՝ արտաքին պետական պարտքի մարումը ևս։ Բացի այդ, վերջին 15 ամիսներին արտաքին պետական պարտքի մարմանը զուգահեռ նույն ժամանակահատվածում մեծացել է երկրի ներքին պետական պարտքը։ Արտաքին և ներքին պետական պարտքերի արդյունքների համադրությունը բացասականորեն է ազդում ընդհանուր պետական պարտքի վրա. այն գնալով աճում է և ոչ ամենևին նվազում։

Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից միջանկյալ հատվածում արտաքին պետական պարտքի մարմանն ու դրա որոշակի նվազմանն անդրադառնալը, այնտեղ անգամ նախահեղափոխական, 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին «մերժված» կառավարության գործունեությամբ պայմանավորված դրական արդյունքը ներառելը և դա որպես 2015-ից հետո առաջին անգամ նկատելի բացառիկ միտում որակելը բացահայտ մանիպուլյացիա է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-ին Հայաստանը 512 մլն դոլարով պիտի ավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլարը` Կենտրոնական բանկի գծով:

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens