ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Երևանն օդի աղտոտվածությամբ չի գերազանցում Պեկինին

17:28, 7 Օգս, 2019

Օգոստոսի 4-ին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ պնդելով, թե «Երևանի օդի աղտոտվածությունը մի քանի նիշով ավելին է, քան Պեկինում»։ Հայկական լրատվական կայքերից մի քանիսը (ArmDaily.am, 7or.am) հրապարակել էին վերոնշյալ տեղեկատվությունը՝ հղում կատարելով Մարգարիտ Եսայանի գրառմանը:

Փաստերի ստուգման հարթակը նախ որոշեց փնտրել տվյալ գրառման հավանական սկզբնաղբյուրը։

Պարզեցինք, որ Մարգարիտ Եսայանի գրառումից ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 3-ին, 168.am-ը «Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն այս պահին ավելի բարձր է, քան Պեկինում» վերնագրով նյութ էր հրապարակել։

Լրատվականը չէր մանրամասնել, թե որ օնլայն հարթակից են վերցված տվյալները, բայց տեղադրել էր երկու քաղաքների օդի աղտոտվածության ցուցանիշների համեմատական լուսանկար։

FIP.am-ը որոշեց պարզել, թե արդյո՞ք ճշգրիտ են նշված տվյալները, և արդյո՞ք Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է, քան աշխարհի ամենաաղտոտված օդի ավազան ունեցող քաղաքներից մեկում։

Այսպես, դիտարկելով վերոնշյալ լուսանկարի պատկերային կառուցվածքը` պարզեցինք, որ 168.am-ի ներկայացրած տվյալները վերցված են airvisual.com-ից: Այս կայքը օդի որակի ինդեքսը (Air Quality Index կամ AQI) հաշվարկելու համար օգտագործում է Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալության (US EPA) չափանիշները։ Ուստի Airvisual.com-ը հաղորդում է օդի աղտոտվածության ցուցանիշը օրական կտրվածքով իրական ժամանակի պայմաններում:

Օրինակ, հրապարակումը պատրաստելու պահին, նույն կայքում ներկայացված էր հետևյալ պատկերը՝

Հետևաբար, նմանօրինակ ընդհանրական հայտարարությամբ հանդես գալու համար տվյալ պահի կամ նույնիսկ մեկ օրվա տվյալները բավարար չեն, առնվազն ամսական կամ տարեկան միջինացված տվյալ է անհրաժեշտ։ Հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է Պեկինի պես աղտոտված մեգապոլիսին, որտեղ հյուսիսային ուժեղ քամիները կարող են PM2.5 (օդ արտանետվող թունավոր մասնիկներ) AQI-ն 300-ից հասցնել 50-ի մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում։

Ուստի՝ հասկանալու համար, թե արդյո՞ք Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշն ավելի բարձր է, քան Պեկինում, հարկավոր է մշտադիտարկել ավելի երկար ժամանակահատված: Օգտվելով կլիմայագիտական հետազոտություններով զբաղվող Berkeley Earth կայքից՝ ստորև բերված գրաֆիկների միջոցով կարող ենք տեսնել PM2.5 AQI-ի միջին ժամային ցուցանիշի տատանումը երկամսյա կտրվածքով՝ Երևանում և Պեկինում։

Երևան

Պեկին

Վերոնշյալ գրաֆիկները ցույց են տալիս, թե ինչ հսկայական տարբերություն կա Երևանի և Պեկինի օդի աղտոտվածության միջև։

Երևա՞ն, թե՞ Մուսալեռ

Ի դեպ՝ եթե ուշադիր նայենք 168․am-ի հրապարակած լուսանկարին, կհասկանանք, որ այնտեղ ներկայացված են ոչ թե Երևան քաղաքի տվյալները, այլ Արմավիրի մարզում գտնվող Մուսալեռ գյուղի, որը գտնվում է Երևանից 12 կմ հեռավորության վրա:

FIP.am-ի կատարած դիտարկումները ցույց տվեցին, որ այս երկու տարածքներում օդի աղտոտվածության ցուցանիշների միջև հստակ տարբերություն կա, և որ  Մուսալեռի AQI-ը գրեթե մշտապես գերազանցում է Երևանի ցուցանիշին: Օրինակ՝ օգոստոսի 3-ին Մուսալեռի օդի աղտոտվածության ցուցանիշը բարձր էր 16-ով, իսկ օգոստոսի 6-ին՝ 13-ով։

Այսպիսով, Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ Մարգարիտ Եսայանի և 168․am լրատվականի ներկայացրած փաստերը խեղաթյուրված են:

Արձանագրենք ևս մի հետաքրքրական փաստ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր գրառման մեջ նաև նշել էր, որ Պեկինը հայտնի է որպես «ամենաաղտոտված օդով քաղաք», մինչդեռ 2018 թ. աշխարհի ամենակեղտոտված քաղաքների ցանկում (World most polluted cities 2018 (PM2.5)) Պեկինը զբաղեցնում է 122-րդ հորիզոնականը:

Գայանե Գասոյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens