ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Վիկտոր Սողոմոնյանը խեղաթյուրում է փաստերը

19:42, 30 Հլս, 2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ՝ հուլիսի 29-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ իրենց թիմը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան:

«Դուք գիտեք, որ երեկ կասեցվել են դատավորի լիազորությունները այն բանից հետո, երբ ինչ-որ մի քրեական գործով նորից վարույթ է սկսել իրականացվել իր նկատմամբ, ճիշտ այն օրվանից մեկ օր հետո, երբ մեր փաստաբանները դիմել են գրավ կիրառելու միջնորդությամբ»,- հայտարարել է Սողոմոնյանը։    

Սակայն Fip.a-ը պարզեց, որ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են հուլիսի 27-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ քաղաքացու ներկայացրած հաղորդման հիման վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, ներկայացվել է հուլիսի 8-ին։ Այսինքն՝ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են ոչ թե պաշտպանական թիմի կողմից գրավի միջնորդություն ներկայացնելու հաջորդ օրը, այլ առնվազն 19 օր հետո։ 

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի և քրեական գործի մասին

Վիկտոր Սողոմոնյանն ասուլիսի սկզբում անդրադառնում է մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց հետո իրենց թիմի հրավիրած ասուլիսին և արված հայտարարություններին։ Նա վերահաստատում է մեկ տարի առաջ իրենց թիմի դիրքորոշումը․ «Քրեական գործը, որը սարքվել է Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը ևս ապօրինի է, և տեղի ունեցողը որևէ կապ չունի Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ, այսօր ևս կրկնում եմ նույն նախադասությունը»։ Ասուլիսի ընթացքում Սողոմոնյանը մանրամասնում է, որ մեղադրանքը, որն առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին, կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել, և ավելին՝ «դատարանը կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ անտեսելով անձեռնմխելիությունը և կալանավորման մյուս պայմանների բացակայությունը»։ 

Մեկ տարի առաջ Fip.am-ն անդրադարձել էր Վիկտոր Սողոմոնյանի՝ վերը նշած ասուլիսին և վեր հանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից արված մանիպուլյացիաները։ 

Ինչ վերաբերում է Քոչարյանին մեղսագրվող արարքին և անձեռնմխելիության հոդվածին, ապա մենք պարզաբանել էինք, որ նախագահի անձեռնմխելիությունը անսահմանափակ չէ, և 2008 թվականին գործող Սահմանադրության 56.1 հոդվածի (նախագահի անձեռնմխելիության մասին) համար նախատեսված մեկնաբանություններում հստակ սահմանվում է, որ նախագահի անձեռնմխելիությունը չի նշանակում նրա քաղաքական սահմանադրական պատասխանատվության բացակայություն։ Օրենքը հստակ սահմանում է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո: 

Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ տեղի ունեցող գործընթացներն ուղղված չեն Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների բացահայտմանը, հիշեցնենք ՀՔԾ տարածած հայտարարությունը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու հետ կապված։  Այս հայտարարությունում հստակ նշվում է, որ հարուցված քրեական գործը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն, Զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններին խառնելուն, և որևէ խոսք չկա Մարտի 1-ի տասը զոհերի մեղավորներին բացահայտելու մասին։

Ուշագրավ է, որ այս թեմայի մասին խոսելիս Սողոմոնյանը նշում է, որ Զինված ուժերի օգտագործումն  օրինական է եղել։  «ԶՈՒ օգտագործումը բացարձակ օրինական է եղել, և դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է և՛ հրապարակային դատավարության, և՛ տարբեր բանավեճերի ընթացքում: Այլ հարց է, որ մեղադրական կողմը դեռ շարունակում է համառել: Սակայն նույնիսկ եթե ենթադրենք, որ նա Զինված ուժերը օգտագործել է ոչ օրինական կերպով, ապա որևէ օրենք չի մատնանշում, որ դա նշանակում է Սահմանադրական կարգի տապալում ․․․»։ 

Այստեղ պետք է նշենք, որ Վիկտոր Սողոմոնյանը մանիպուլացնում է, քանի որ սահմանադրական կարգ տապալելը Քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է (ՀՀ ՔՕ Հոդված 300.1), իսկ Զինված ուժերը քաղաքական նպատակներով  չօգտագործելը՝ Սահմանադրությամբ ամրագրված նորմ։  

Սահմանադրությամբ ասվում է, որ Զինված ուժերը չպետք է խառնվեն քաղաքական իրադարձություններին․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո» (2005 թվականի Սահմանադրություն․ Հոդված՝ 8․2) 

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված  մեղադրանքում նշվում է, որ նախագահի կողմից սահմանադրական կարգի՝ բռնությամբ տապալումը արտահայտվել է Զինված ուժերի քաղաքական չեզոքությունը խախտելու և այն խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու  միջոցով։  

Բացատրենք, թե ինչպես է դա տեղի ունեցել․

2005 թվականի Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշվում է, որ «իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փաստացի իրականացրել է Զինված ուժերի հակասահմանադրական կառավարում՝ ԶՈՒ-ն ներքաշելով ներքաղաքական իրադարձություններում և այն դուրս բերելով խաղաղ ցուցարարների դեմ։ Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը Զինված ուժերի այդ կառավարմամբ խախտել է Սահմանադրության անփոփոխ՝ 2-րդ հոդվածը և իրականացրել Զինված ուժերի կառավարման յուրացում։ Այդպիսով՝ կատարել է Սահմանադրությամբ ամրագրված հանցագործություն։  

Հավելենք նաև, որ ՀՔԾ-ն իր տարածած հաղորդագրությունում  բացատրում է, թե ինչ գործընթացով է ԶՈՒ-ն խառնվել քաղաքական իրադարձություններին։ Մեջբերենք այդ հաղորդագրության համապատասխան հատվածը․ «․․․ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով․․․»:

Ռոբերտ Քոչարյանի քրեական գործն ու Ղարաբաղի հետ կապը

Սողոմոնյանը մի քանի պնդումներ է անում արցախյան հակամարտության բանակցությունների մասին։ Մասնավորապես, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում է Ղարաբաղը Ադրբեջանին զիջելու մեջ։ «…Տեր-Պետրոսյանն իր «Խաղաղություն, թե՞ պատերազմ» հայտնի հոդվածով էր հանդես եկել և, ըստ էության, համոզում էր, որ մինչև Ղարաբաղը չտանք, լավ չենք ապրի»,- հայտարարել է Սողոմոնյանը։ Նշված հոդվածում, որը հրապարակվել է 1997 թ. նոյեմբերին, Տեր-Պետրոսյանը ոչ թե համոզում էր, որ պետք է Ղարաբաղը «տրվի» Ադրբեջանին, այլ առաջարկում էր «փուլային» տարբերակը, որով ենթադրվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո «ազատագրված» կամ «գրավյալ» տարածքների վերադարձ Ադրբեջանին և ոչ թե Ղարաբաղի հանձնում։  

Սողոմոնյանը նաև պնդում է. «Վերջում, երբ որ ինքը (Քոչարյանը-խմբ.) հեռացել է նախագահի պաշտոնից, մենք ունեցել ենք մի փաստաթուղթ, խոսքը Մադրիդյան փաստաթղթի մասին է, որին Երևանը մինչև վերջ համաձայն չի եղել, ասել է, որ մեծ վերապահումներ ունի այդ փաստաթղթի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, այդ փաստաթղթում ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի ապագան որոշվելու է իր բնակչության ազատ կամաարտահայտման միջոցով, որի արդյունքները մենք կարող ենք ենթադրել»։

Իրականում, սակայն, Մադրիդյան սկզբունքներով նախատեսվում էր «հայկական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքներն» Ադրբեջանին վերադարձնելը։ Իսկ Սողոմոնյանի վկայակոչած «ազատ կամաարտահայտման միջոցով ապագան որոշելը» վերաբերում է միայն ԼՂԻՄ-ի 1988-ի սահմաններին, այն էլ՝ 1988-ի ազգային համամասնությամբ։ Այսինքն, հանրաքվե պետք է անցկացվեր մոտավորապես 40,000 ադրբեջանցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձից հետո։ Անհասկանալի է, թե ինչու է Սողոմոնյանը Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնում որպես ձեռքբերում, իսկ Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակը՝ որպես «Ղարաբաղի հանձնում»։ 

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը խեղաթյուրել է փաստերը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens