ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի քննումն իրավաչափ է

17:46, 16 Հլս, 2019

Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը hուլիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը չպետք է քննության առներ սահմանադրական կարգը տապալելու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը։

«Սահմանադրական դատարանն իր այս որոշմամբ ապացուցեց, որ շահագրգռված է այս գործով, հակառակ պարագայում առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանված է, իսկ նրանք դիմումը վարույթ են ընդունում և քննության օր սահմանում»,- ասաց Ջհանգիրյանը։ 

Նախկին զինվորական դատախազը պնդեց, որ ՍԴ-ն, փաստորեն, այս  գործը քննում է իր նախաձեռնությամբ, որովհետև դիմող կողմ չկա։ «Վերաքննիչում դիմող կողմի դիրքորոշումը պարտվել է, և դատարանը վերադարձրել է առաջին ատյանի քննության»,- նշեց Ջհանգիրյանը։  

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը Բարձր դատարանից խնդրել էր որոշել Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը։ 

Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր Դավիթ Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ կայացրած որոշումը և համապատասխան քրեական գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

Սակայն հուլիսի 8-ին ՍԴ-ն, աշխատակարգային որոշմամբ, մասամբ վարույթ է ընդունել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Գործի դատաքննությունը նշանակված է օգոստոսի 20-ին։

Ըստ Ջհանգիրյանի, ՍԴ-ն իրավունք չուներ վարույթ ընդունելու այս դիմումը։

«Տվյալ պահին գործի քննությունը (ՍԴ-խմբ.) կատարվում է իր նախաձեռնությամբ, որովհետև դիմող կողմ չկա։  Վերաքննիչում դիմող կողմի դիրքորոշումը պարտվել է»,- հայտարարեց նա։ 

Իսկապես, Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն (հոդված 22), ՍԴ-ն գործի քննություն է սկսում, երբ կա համապատասխան դիմում։ Ու չնայած մայիսի 20-ին ՍԴ ուղղված Դավիթ Գրիգորյանի դիմումը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն ՍԴ օրենքում չկա որևէ դրույթ, որն արգելում է  Բարձր դատարանին քննել դիմումը, որն իրենից ներկայացնում է բեկանված դատական ակտ։

ՍԴ օրենքի 29-րդ հոդվածում նշվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում։ Օրինակ՝ եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, կամ դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, կամ երբ առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում և այլն։

Օրենքը նաև հստակ նշում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողը կարող է հետ վերցնել Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը մինչև գործի դատաքննությունն սկսվելը (հոդված 30)։ Սակայն Դավիթ Գրիգորյանն իր դիմումը հետ չի վերցրել։

Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ դեռևս առկա է դատական ակտի բողոքարկման իրավունքը, և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կարող է և իրավունք ունի Վճռաբեկ դատարանում բողոքարկելու Վերաքննիչի կայացրած այս դատական ակտը (Քր․ դատ․ հոդված 404)։ 

Այսպիսով, Սահմանադրական դատարանի կողմից վերաքննիչ ատյանի կողմից հունիսի 25-ին բեկանված որոշումը վարույթ ընդունելը հակաօրինական չէ, քանի որ դիմումը Առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից հետ չի վերցվել:

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens