ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հարցեր

Հայկ Մարությանը գովազդային հոլովակներում նկարահանվել է մինչ քաղաքապետ դառնալը

13:34, 12 Հլս, 2019

Հարց և պատասխան

Հ: Արդյո՞ք Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալուց հետո նկարահանվել է գովազդում։

Պ: Ոչ։ Հայկ Մարությանը գովազդային հոլովակներում նկարահանվել է մինչ քաղաքապետ դառնալը

Վերջին օրերին հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում տարածվեցին Վիվասել ՄՏՍ-ի սակագնային նոր պլանների գովազդները՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ։ Հանրության շրջանում, ըստ այդմ, հարցեր առաջացան, թե ինչու է քաղաքապետը նկարահանվում գովազդներում։

Քաղաքապետ ընտրվելուց հետո Հայկ Մարությանը հայտարարել էր, որ դադարեցնելու է մասնագիտական գործունեությունը, չնայած՝ օրենքը չի արգելում զբաղվել ստեղծագործական աշխատանքով՝ դերասանությամբ կամ գովազդներում նկարահանվելով։

 Գովազդների տարածումից հետո քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ դրանք նոր չեն նկարահանվել․ «Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետը որևէ այլ գործունեությամբ չի զբաղվում, քան քաղաքապետ լինելն է: Եթե կան ինչ-որ պրոդուկտներ, գովազդներ, դրանք բոլորը վերաբերում են մինչև քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանի գործունեությանը»,- Galatv-ին հայտնել էր Կարապետյանը: Ինքը՝ Մարությանը, ևս հերքել էր, որ նկարահանվում է նոր գովազդային հոլովակներում։

Fip.am-ը հարցում ուղարկեց Վիվասել ՄՏՍ՝ պարզելու, թե ե՞րբ են նկարահանվել Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդային հոլովակները։

Վիվասել ՄՏՍ-ից հայտնեցին, որ «X», «Y» ու «Z» սակագնային պլանների վերաբերյալ գովազդային հոլովակները մշակվել ու նկարահանվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ և գովազդային երկու ընկերությունների միջև, համապատասխանաբար, 2018 թ. մարտի 13-ին ու ապրիլի 1-ին կնքված գովազդային ծառայությունների մատուցման պայմանագրերի շրջանակում, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Մարությանը դեռևս քաղաքապետ չէր։ (Մարությանը այդ պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 13-ին՝ երդմնակալությունից հետո)։ 

  «Ի կատարումն վերոնշյալ պայմանագրերի՝ 2018 թ. հուլիսի 23-ին ու օգոստոսի 6-ին ՎիվաՍել ՄՏՍ-ի և գովազդային ընկերությունների միջև ստորագրվել ու կնքվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնցով արձանագրվել է, որ պայմանագրերով նախատեսված աշխատանքները, այն է՝ գովազդային ընկերությունների կողմից «X», «Y» ու «Z» սակագնային պլանների գովազդային հոլովակների նկարահանման ու պատրաստման ծառայությունները, մատուցվել են պայմանագրերով սահմանված կարգով և ժամկետներում»,- ասված է ՎիվաՍել ՄՏՍ-ի պատասխանում։

Այսինքն՝ Մարությանի մասնակցությամբ հոլովակները նկարահանվել են 2018 թվականի մարտից օգոստոս ընկած ժամանակահատվածում։

Այսպիսով, Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո իսկապես չի նկարահանվել քննարկվող գովազդային հոլովակներում, և հեռուստատեսությամբ այս պահին շրջանառվող հոլովակները նկարահանվել են ավելի վաղ՝ մինչ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens