ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Ստամբուլի կոնվենցիայի» շուրջ մանիպուլյացիաները

16:40, 12 Հլս, 2019

«Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա, վերջին օրերին բուռն քննարկումների և շահարկումների առիթ է դարձել Հայաստանում։

Փաստերի ստուգման հարթակը, զերծ մնալով կոնվենցիայի բովանդակային քննումից,  որոշել է անդրադառնալ այս փաստաթղթի վերաբերյալ վիճելի մի շարք հայտարարությունների և պնդումների։ 

Նշենք, որ Կոնվենցիան ստորագրման համար հրապարակվել է 2011-ին Ստամբուլում։ Կոնվենցիայի նպատակը կանանց՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանությունն ու կանխարգելումն է, խտրականության վերացումը, կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանումը։ Կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ԵԽ 47 անդամ-երկրներից 34-ը։  

Էդուարդ Շարմազանովի պնդումները 

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը  Ստամբուլյան կոնվենցիայի ամենաակտիվ ընդդիմախոսներից է, պնդում է, որ իրենց իշխանության օրոք այս կոնվենցիան «ազգային ժողովի օրակարգ չի մտել, արդիական չի եղել»։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն Ստամբուլյան կոնվենցիային միացել է հենց ՀՀԿ իշխանության օրոք։ 

2017-ի դեկտեմբերի 28-ին Կարեն Կարապետյանի կառավարությունը հավանություն էր տվել կոնվենցիային՝ չորս վերապահումով։ Մոտ մեկ ամիս անց՝ 2018-ի հունվարի 18-ին, այն Ստրասբուրգում ստորագրել էր ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ 

Շարմազանովը նաև պնդում է, որ Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել է, բայց չի վավերացրել, ինչպես և արել են բազմաթիվ ԵՄ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Խորվաթիան, Սլովակիան, Չեխիան, Լատվիան և Լիտվան։ 

ՀՀԿ խոսնակը մասամբ կեղծում է փաստերը, քանի որ և՛ Հունաստանը, և՛ Խորվաթիան վավերացրել են կոնվենցիան։ Հունաստանն այն վավերացրել է 2018-ի հունիսի 18-ին, իսկ Խորվաթիան՝ 2018-ի հունիսի 12-ին։ 

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա վերջինս ստորագրել է կոնվենցիան 2012-ին, սակայն, իսկապես, մինչ օրս չի վավերացրել։  Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայի առաջխաղացման մասին 2017-ի զեկույցում նշվում է, որ կառավարությունը շատ լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին և քայլեր է ձեռնարկում կոնվենցիան վավերացնելու ուղղությամբ։ Սակայն Մեծ Բրիտանիան կվավերացնի կոնվենցիան միայն այն ժամանակ, երբ հնարավորություն կունենա պատասխանատվության կանչել կոնվենցիայով նախատեսված այն հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։ 

Այսինքն, Շարմազանովի օրինակ բերած երկրներից երկուսը վավերացրել են կոնվենցիան անցած տարի, իսկ Մեծ Բրիտանիան, ամբողջովին կողմ լինելով կոնվենցիայի դրույթներին, դեռ չի վավերացրել այն, քանի որ ցանկանում է նաև կանխել և պատժել երկրից դուրս ընտանեկան բռնության և կանանց դեմ բռնությունների դեպքերը։ Ինչ վերաբերում է Սլովակիային, Չեխիային, Լատվիային, Լիտվային, ապա այս երկրները, իրոք, դեռ չեն վավերացրել կոնվենցիան։

Դավիթ Հարությունյանի պնդումները

Նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում ևս անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՝ այն համարելով խնդրահարույց։ 

«…Ավելին, այն երկրները, որոնք վտանգ են տեսնում, վավերացրել են վերապահումներով, և հիմա բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որովհետև վերապահումներով վավերացնելը դեռևս չի նշանակում, որ այդ վերապահումները կարող են երկար ապրել։ Դրանք ունեն առավելագույն ժամկետ, և այն երկրները, որոնք վավերացրել են, այս պահին բազմաթիվ հարցեր չլուծված են, իրենք էլ լուծումներ չեն գտնում»,- ասել է Հարությունյանը։ 

Մինչդեռ Հարությունյանը 2017-ի դեկտեմբերի 28-ի կառավարության նիստում Ստամբուլյան կոնվենցիային միանալու մասին զեկուցելիս հնարավոր որևէ խնդիրների ու բարդությունների մասին չէր բարձրաձայնել ու նախազգուշացրել։ «Պետք է նշեմ, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված ՀՀ-ն առաջարկում է վերապահում կատարել և մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու։ Պայմանավորված է մեր իրավական համակարգի առանձնահատկություններով»,- նշել էր Հարությունյանը։ 

Ավելին, կառավարության նիստին ներկա որևէ պաշտոնյայի մոտ հարց չէր առաջացել այս կոնվենցիայի բովանդակության վերաբերյալ։ 

Հատկանշական է նաև, որ այն վերապահումները, որոնցով ՀՀ-ն 2018-ին ստորագրել է կոնվենցիան, չեն վերաբերում այժմ շահարկվող և «հայ ժողովրդի ավանդական արժեքների վրա ոտնձգություն իրականացնող» դրույթներին։ Այդ վերապահումներն են՝

  • 30-րդ հոդվածի 2-րդ պարբերություն,
  • 55-րդ հոդվածի 1-ին պարբերություն` 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ,
  • 58-րդ հոդված՝ 37-րդ հոդվածի առնչությամբ,
  • 59-րդ հոդված։

Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը, օրինակ, վերաբերում է ծանր մարմնական վնասվածք կամ առողջության կորուստ ստացած անձանց փոխհատուցում տրամադրելուն։

Արա Զոհրաբյանի պնդումները

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ևս Ստամբուլյան կոնվենցիայի արմատական քննադատներից է։ Վերջինս, սակայն այս թեմայով որևէ մտահոգություն ու առարկություն չի արտահայտել 2018-ի դեկտեմբերին, երբ այն ժամանակվա իշխանությունները ստորագրում էին «ՀՀ Սահմանադրությանը հակասող» կոնվենցիան։ 

Զոհրաբյանը կոնվենցիայի խնդրահարույց կետերից է համարում 12-րդ հոդվածի 1-ին մասը և մեջբերում է․ «Կոնվենցիան պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։

Սակայն փաստաբանների պալատի նախագահը հոդվածի այս մասը թերի է մեջբերում։ Իրականում 12-րդ հոդվածի 1-ին մասը այսպիսին է․ «Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»։

Զոհրաբյանը բաց է թողել «կանանց ստորադասվածության» արտահայտությունը, ինչը խեղաթյուրում է բովանդակությունը։ 

Զոհրաբյանը խորհրդանշական է համարում, որ կոնվենցիան ստորագրվել է «բռնություններից ամենազազրելի տեսակը հանդիսացող ցեղասպանությունն իրականացրած և այն ժխտող Թուրքիայում (Ստամբուլ քաղաքում)»։ Ստամբուլ քաղաքի ընտրությանն ընդամենը պատահականություն է։ Օրինակ, ԵԽ կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիան կոչվում է Բուդապեշտի կոնվենցիա, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին կոնվենցիան էլ կոչվում է Վարշավայի կոնվենցիա, քանի որ հենց այդ քաղաքներում ժողովների ժամանակ են հրապարակվել այդ կոնվենցիաները։ Այսինքն, Զոհրաբյանի կողմից Ստամբուլ քաղաքի շահարկումն ունի միայն հուզական նպատակ։ 

Հովհաննես Նազարեթյան

Կարինե Կիրակոսյան

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens