ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Համբուրգի համալսարանից մինչև ՀՀ Սահմանադրություն. ո՞վ է Վահե Գրիգորյանին քննադատող Օտտո Լուխտերհանդթը

18:06, 8 Հլս, 2019

Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդթը Tert.am-ի հետ զրույցում խոսել է ՀՀ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ հայտարարելով, որ «ինչ-որ մի առանձին դատավոր (Վահե Գրիգորյանը-խմբ.) Սահմանադրական դատարանում բոլորովին մենակ՝ մեկուսացած 9 դատավորներից, ուզում է առաջացնել սահմանադրական ճգնաժամ»։ Լուխտերհանդթը հուլիսի 5-ին տված հարցազրույցում «զարմանալի» է համարել այն, որ Վահե Գրիգորյանը նախագահի կողմից երկրորդ անգամ է առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար։ «Իմ կարծիքով, այս դեպքում հանրապետության նախագահն էլ է իրեն դասել օրենքից բարձր և որոշում է կայացրել։ Սա իմ գնահատականն է, նոր թեկնածուն նոր թեկնածությունն է, դա մերժված թեկնածուն չէր կարող լինել, դա պետք է նոր անձ լինի»,- նշել է գերմանացի պրոֆեսորը։

Fip.am-ը պարզել է, որ Օտտո Լուխտերհանդթը Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պարբերաբար դրանց կողմ է արտահայտվել, բացի այդ՝ պարգևատրվել է նախորդ իշխանությունների կողմից ու ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի հետ համահեղինակությամբ ձեռնարկ է հրատարակել։ Սահմանադրության այն նախագծերը, որոնց վերաբերյալ գերմանացի պրոֆեսորը դրական է արտահայտվել, հետագայում, պարզվել է, որ նպատակ են ունեցել երկարաձգել այդ պահի վարչախմբի իշխանավարման ժամկետը։ Այս հարցում Լուխտերհանդթը խնդիրներ չի տեսել՝ ոչ ՀՀ և ոչ էլ ԼՂՀ Սահմանադրությունների փոփոխությունների դեպքում։ 

 Սահմանադրական փոփոխությունների մասով 

Պրոֆեսոր Լուխտերհանդթը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում 2013 թ. նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների գործընթացում, մասնակցել է նաև փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքներին։ Հանրաքվեից առաջ դոկտոր-պրոֆեսորը հայտարարում էր, որ ընդդիմության մտահոգությունները՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, անհիմն են։ Նա կարծիք էր հայտնում, որ ընդդիմության դերակատարումը սահմանադրական փոփոխություններից հետո կբարձրանա, նաև վստահեցնում էր․ «Նոր Սահմանադրության դրական կողմերից մեկն այն է, որ դատարանների անկախությունն էականորեն կբարձրանա»։

 «Մխիթար Գոշ»՝ Սերժ Սարգսյանից

Դեռ 2014-ի փետրվարի 17-ին Լուխտերհանդթը պարգևատրվել էր Սերժ Սարգսյանի կողմից «Մխիթար Գոշ» մեդալով՝ «անկախությունից հետո ՀՀ-ում ակտիվ իրավախորհրդատվական գործունեության համար»։

 Ուղեցույց՝ ոստիկանության համար 

Լուխտերհանդթի աջակցությամբ է մշակվել «Հավաքների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը», որով սահմանվում էին ոստիկանության հիմնական խնդիրները հավաքների իրավունքի ապահովման առնչությամբ ու հավաքի մասնակիցների փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները։ Այս ուղեցույցն ավելի ուշ ներդրվեց ոստիկանության կրթահամալիրում։ Չնայած ուղեցույցի առկայությանը՝ մի շարք քաղաքացիական շարժումների ընթացքում խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, որը փաստվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարություններում ու զեկույցներում։

Գերմանացի պրոֆեսորը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ համահեղինակությամբ նաև հասցրել է ուսումնական ձեռնարկ տպագրել՝ «ՀՀ ընդհանուր վարչական իրավունքը»։

ԼՂՀ Սահմանադրական փոփոխությունների մասով

Օտտո Լուխտերհանդթը բարձր է գնահատել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որը հանրաքվեով ընդունվեց 2017-ին։ Նա հայտարարել էր․ «Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը համապատասխանում է ժողովրդավարական իրավական պետության սահմանադրությանը ներկայացվող բարձր ու բարձրագույն պահանջներին»։

Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխություններ ձեռնարկել ԼՂՀ-ում՝ կիսանախագահական կառավարման մոդելից անցում կատարելով նախագահականի։ Հանրաքվեի արդյունքում նախագահի լիազորություններն էականորեն ընդլայնվեցին։ Ու թեև 2017-ին լրանում էր Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետը, ընդունված Սահմանադրության անցումային դրույթներով 2017-ի հուլիսին նա Ղարաբաղի խորհրդարանի կողմից ընտրվեց ԼՂՀ նախագահ։ 

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens