ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Դատավորների մրցույթում առաջին անգամ «նիդաբոռ» է գրանցվել. Նիկոլ Փաշինյանը ճիշտ է

19:32, 4 Հլս, 2019

Հունիսի 20-ին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր դատաիրավական համակարգին` հայտարարելով,  որ նախորդ տարի առաջին անգամ արձանագրվել է երևույթ, երբ դատավորների մրցույթում «նիդաբոռ» է եղել։ 

«Ինչի՞ է էդպես եղել. իրենք գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, գիտեն, որ բիզնեսով 

չպետք է զբաղվեն, գիտեն, որ պիտի ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման։ Այդ պայմաններում ո՞վ կուզենար լինել դատավոր, դուք ինքներդ ձեզ հարց տվեք»,- նշել էր Փաշինյանը։

Fip.am-ը որոշեց պարզել՝ արդյո՞ք առաջին տարին է, որ դատավորների մրցույթում դիմողների պակաս կա, և որո՞նք են այդ պակասի իրական պատճառները։

Բարձրագույն դատական խորհրդից, ի պատասխան մեր հարցմանը, հայտնեցին, որ իսկապես՝ 2018 և 2019 թվականներին դատավորների թեկնածուների ցուցակը ամբողջությամբ չի համալրվել։ 2018 թ. օգոստոսի 23-ի տվյալներով, քաղաքացիական մասնագիտական բաժնի 28 թեկնածուի տեղը համալրել է 12-ը, քրեական մասնագիտացման բաժնի 19 հաստիքից լրացվել է 5-ը, իսկ վարչական մասնագիտական բաժնի համար նախատեսված է եղել 2 հաստիք, որոնք ամբողջությամբ լրացվել են։ Փաստացի, 2018-ին 30 հաստիք թափուր է մնացել։ 

2019 թվականի փետրվարի 21-ի դրությամբ պատկերը հետևյալն է․ քաղաքացիական մասնագիտական բաժնի 23 հաստիքը լրացրել է 10 հավակնորդ, քրեական մասնագիտացման 17 հաստիքից որակավորման արդյունքում միայն 4-ն են ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, իսկ վարչական մասնագիտացման բաժնում 2 հավակնորդներ են դիմել և ընդգրկվել են ցուցակ։ Այս տարի թափուր է մնացել 26 հաստիք։

Ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի տրամադրած՝ 2014-ին, 2015-ին, 2016-ին և 2017-ին թափուր հաստիքների համալրման մասով տվյալները՝ պարզ է դառնում, որ այս տարիներին դատավորների թափուր հաստիքները մշտապես համալրվել են։   

Օրինակ՝ 2017-ին քաղաքացիական մասնագիտացման բաժինում առկա է եղել 4 թափուր հաստիք, իսկ քրեականում՝ 5։ Անցկացված մրցույթի արդյունքում՝ 9 հաստիքն էլ համարվել է։  

Այսինքն՝ եթե 2014- 2017 թթ. որակավորման ստուգման արդյունքում դատավորների թեկնածուների ցուցակը համալրվել էր անհրաժեշտ թվաքանակով և «նիդաբոռ» չէր եղել, ապա 2018 և 2019 թվականներին ընդհանուր 56 հաստիք մնացել է ազատ:

Վարչապետ Փաշինյանը «նիդաբոռը» բացատրել էր ցածր աշխատավարձերի հանգամանքով։ Fip.am-ի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հովհաննիսյանն այս իրավիճակի մի քանի պատճառ է թվարկում։

Ըստ նրա, դիմորդի տեսանկյունից միֆ կա ստեղծված, որ դատավոր դառնալը անհնար է, եթե չունես բարեկամ, ծանոթ, ֆինանսական միջոցներ, ինչի միջոցով դու կկարողանաս այս պաշտոնին հասնել։ 

«Երկրորդը՝ այդ տեսակի պատրանք է ձևավորված նաև ընդունող հանձնաժողովների և գործընթացը կազմակերպող անձանց մոտ, որ իրենք անպայման ունենան դիմորդներ, որոնք ինչ-որ ձևով իրենց հետ կապ ունենան և անհրաժեշտության դեպքում այդ կապերը հետագայում կօգտագործվեն իրենց օգտին»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ իրավապաշտպանի, կա նաև որակյալ կադրերի պակաս։ 

«Իրականում որակապես շատ ցածր է մակարդակը։ Այսինքն՝ զուտ գիտելիքի և կարողության տեսանկյունից անհրաժեշտ կադրային ընտրության հնարավորություն չկա»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ վարչապետի հայտարարությունը, որ «նիդաբոռը» պայմանավորված է նաև կաշառք վերցնելու անկարողությամբ,  հիմնավոր պատճառ չէ։

Ըստ նրա, ամեն մեկը չէ, որ մտածում է կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու մասին։ «Շատ պարկեշտ մարդիկ կան, ովքեր հենց այդ միֆերի և պատրանքների պատճառով չեն գնում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի խնդրին, ապա ըստ Հովհաննիսյանի, դատավորների աշխատավարձերի այս չափը սահմանվել է 6-7 տարի առաջ և այդ ժամանակվա կենսամակարդակի պայմաններում բավարար էր։ 

«450 հազարը այն ժամանակ բավարար կարելի էր գնահատել։ Սակայն այն ժամանակվա գործերի ծավալը ևս անհամարժեք է ներկայիս իրավիճակին։ Գործերի ծանրաբեռնվածությունն աշխատավարձերի չափի հարաբերակցությամբ չի որոշվում, այլ որոշվում է բնակչության թիվ-դատավոր հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 100 հազար բնակչի թվով որոշվում է քանի դատավոր ունենալն է, որ ողջամիտ է»,- նշեց իրավապաշտպանը։ 

Այսպիսով, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, սակայն պատճառների մասով ոլորտի ներկայացուցիչներն այլ կարծիք ունեն։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens