ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Տրանսֆերտներ. Հայաստանի տնտեսության կենսական բաղադրիչը

16:43, 27 Հնս, 2019

Դեպի Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, 2019 թվականի առաջին չորս ամիսներին աճել են 10.5 տոկոսով՝ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Հայտնի է, որ մասնավոր տրանսֆերտները կարևոր դերակատարություն ունեն ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ տնտեսության համար։ Յուրաքանչյուր տարի արտերկրից հայկական առևտրային բանկերի միջոցով Հայաստան է փոխանցվում ավելի քան 1․5 մլրդ դոլար։ Փորձենք պարզել, թե որ երկրներից են ՀՀ ուղարկվում դրամական ամենամեծ միջոցները և որքան են դրանք կազմում։

Ըստ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 1533 մլն դոլար։ Հաջորդ տարի այս թիվն աճել է 14,5 տոկոսով և կազմել 1756 մլն դոլար։ 2018 թվականին դրամական փոխանցումները կազմել են 1786 մլն դոլար, որը, 2017-ի տարվա համեմատ, աճել է ընդամենը 1,7 տոկոսով։

Ֆիզիկական անձանց անունով հայկական առևտրային բանկերի միջոցով ամենից շատ փոխանցումները կատարվում են Ռուսաստանի Դաշնությունից։ 2016 թվականին ՌԴ-ից ուղարկվել է 895 մլն դոլար, հաջորդ տարի՝ 1064 մլն դոլար կամ մոտ 19 տոկոսով ավելի։ 2018 թվականին Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները նվազել են 1․4 տոկոսով` կազմելով 1050 մլն դոլար։

Տրանսֆերտների ծավալներով երկրորդ տեղում է ԱՄՆ-ն։ 2016 թվականին Միացյալ Նահանգներից ֆիզիկական անձանց անունով կատարվել է 177 մլն դոլարի փոխանցում։ 2017 թվականին այս թիվն աճել է 3․4 տոկոսով կամ 6 մլն դոլարով։ Արդեն 2018 թվականին այս երկրից կատարված փոխանցումների ծավալը աճել է 22․4 տոկոսով` կազմելով 224 մլն դոլար։ 

Բացի ՌԴ-ից և ԱՄՆ-ից, դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներում կարևոր տեղ են զբաղեցնում նաև Գերմանիան, Ղազախստանը, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսպանիան և Ուկրաինան։ Այս երկրներից դեպի Հայաստան 2016 թվականին կատարվել է ընդհանուր 146 մլն դոլարի փոխանցում։ 2017 թվականին փախանցումներն աճել են 11,6 տոկոսով և կազմել 163 մլն դոլար, 2018 թվականին փոխանցումներն աճել են 6․1 տոկոսով՝ կազմելով  173 մլն դոլար։ 

2016 թվականին այլ երկրներից Հայաստան է փոխանցվել 315 մլն դոլար։ 2017 թվականին այս փոխանցումներն աճել են 9․8 տոկոսով և կազմել 346 մլն դոլար, իսկ 2018 թվականին այլ երկրներից փոխանցումները նվազել են 2․1 տոկոսով՝ կազմելով 339 մլն դոլար։

Այսպիսով, նախորդ տարիներին ֆիզիկական անձանց անունով հայկական առևտրային բանկերի միջոցով կատարված դրամական փոխանցումները տարեցտարի աճել են, չնայած՝ 2018 թվականին աճի տեմպը բավականին նվազել է (1․7%)։

Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի վերջին տվյալների, 2017 թվականին մասնավոր տրանսֆերտները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի 13,3 տոկոսը: Հայաստանի տնտեսությունը մասնավոր տրանսֆերտներից ամենամեծ կախվածություն ունեցող երկրների ցանկում 17-րդ է (2017 թ.)։ Վրաստանը 21-րդ տեղում է (11․9%), իսկ Ադրբեջանը՝ 78-րդ (2,8%)։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens