ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սահմանադրական դատարանի կայքում «կառուցվածք» բաժինը փոխվել է դեռևս մեկ տարի առաջ

22:08, 23 Հնս, 2019

Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի Ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում  «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։

«Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր «ՍԴ անդամներ», այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»։ Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով այդ փոփոխությունը մինչ այժմ նկատելի է»,- գրել էր Դեհերյանը:

Fip.am-ը https://web.archive.org/ կայքի միջոցով, որն արխիվացնում է կայքերի էջերը և հնարավորություն տալիս տեսնել, թե ինչ փոփոխություններ են արվել տվյալ էջում, փորձեց պարզել, թե երբ են կատարվել այդ փոփոխությունները։

Այսպես, ուսումնասիրելով  2018 թ. և 2019 թ. «ՍԴ կառուցվածքը» բաժնում արված փոփոխությունները, տեսնում ենք, որ տվյալ էջում «ՍԴ անդամներ» ենթաբաժինը «ՍԴ դատավորներ» է անվանափոխվել դեռևս 2018 թ. մայիսի 31-ին։ 2019 թ., ըստ https://web.archive.org-ի, «ՍԴ կառուցվածքը» բաժնում ընդամենը մեկ փոփոխություն է կատարվել՝ հունիսի 21-ին՝ ավելացվել են ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի տվյալները։

Ի դեպ, երբ մուտք ենք գործում Սահմանադրական դատարանի կայքում մեկ այլ՝ «Աշխատակազմի ղեկավար» ենթաբաժինը, այստեղ «ՍԴ դատավորներ» ենթաբաժինը դեռևս «ՍԴ անդամներ» անվամբ է ցույց տալիս։

Այսպիսով, տարածված տեղեկատվությունը՝ Սահմանադրական դատարանի կայքում «արագ-արագ» փոփոխությունների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։

Հատկանշական է, որ Սուրեն Դեհերյանը մի քանի ժամ անց լրացում է կատարել իր գրառման մեջ.

«Իմ գործընկերները հավաստիացնում են, որ այս փոփոխությունը տեսել են 2018 թ. մայիսին։ Այսինքն շատ ավելի շուտ, քան իմ նշած դատան։ Չհավատալու հիմքեր չեմ տեսնում։ Բայց իմ ասած տեխնիկական խնդրի պատճառով «ՍԴ անդամ» ենթաբաժինը այսօր էլ կա, ու ես հենց այդպես եմ մտնում այդ էջ»,- գրել է Դեհերյանը։

Սակայն Դեհերյանի գրառումը տարածած լրատվականները՝ armtimes.com, kentron.am և այլն, իրենց նյութերում այս լրացումը չեն ավելացրել։  

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens