ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Թափանցիկից մինչև ահաբեկչական. ինչպե՞ս է փոխվում վարչապետի դիրքորոշումը նույն օրենքի վերաբերյալ

16:29, 3 Մյս, 2019

Երեկ՝ մայիսի 2-ին, կառավարության հերթական նիստում քննարկման դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության չարժանացավ կառավարության կողմից, ավելին՝ վարչապետի մեկնաբանությունը նախագծի վերաբերյալ, մեղմ ասած, տարօրինակ էր։

Ի՞նչ օրենքի մասին է խոսքը

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանին վերաբերող հարաբերությունները:

Համաձայն հիշյալ դրույթի, պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Այլ կերպ ասած՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանը ներառում է ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ինստիտուտների ծախսերի վերաբերյալ տեղեկությունները:

Նախագծով առաջարկվում էր «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների միջոցով բարձրացնել իշխանությունների՝ հասարակության նկատմամբ հաշվետվողականությունը և հրապարակել Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ծախսերի վերաբերյալ հաշվետվությունները։

Ի՞նչն է խեղաթյուրվել

Վարչապետն օրենքի նախագիծը ներկայացրեց այսպես․ «․․․այսինքն հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում գրել, երթուղիները գծել, գրել, թե ի՞նչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի՞ անվտանգության ծառայող է ուղեկցում, ո՞վ է ամենալավ կրակողն ու ամենավատ կրակողը և կից խորհրդատվություն, թե ո՞նց ա ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պաշտոնյաների նկատմամբ․․․»։

Իրականում օրենքի նախագիծը բոլորովին այլ բան էր նախատեսում։ Նիկոլ Փաշինյանը, խեղաթյուրելով նախագծի բովանդակությունը, այն ներկայացրեց որպես կատարվելիք ծախսերը բացահայտող նախագիծ, այլ ոչ թե արդեն իսկ կատարված ծախսերը վերահսկող գործիք, ինչն ակնհայտ մանիպուլյացիա է վարչապետի կողմից։

Ակնհայտ է, որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած նախագիծը չէր վերաբերում ապագայում կատարվելիք ծախսերին և հիմնավորվում էր պետական մարմինների հաշվետվողականությամբ, հասարակական վերահսկողության և լրագրողական հետաքննության տեսանկյունից առավել թափանցիկ լինելով։

Հաշվի առնելով այս ամենը՝ առնվազն տարօրինակ էր վարչապետի մեկնաբանությունը, որից կարելի է ենթադրել, որ կա՛մ վերջինս ճիշտ չէր ընկալել նախագծի բովանդակությունը, կա՛մ միտումնավոր էր խեղաթյուրում դա։

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականին, երբ կառավարությունն Ազգային ժողով ներկայացրեց այս օրենքում առաջարկվող փոփոխությունները, որի արդյունքում վերոհիշյալ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համարվեցին պետական գաղտնիք և հրապարակման ոչ ենթակա, ԱԺ բոլոր ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ նաև Հայ ազգային կոնգրեսը (որի կազմում էր նաև Նիկոլ Փաշինյանը), դեմ էին արտահայտվել այս նախագծին։

Այսօր արդեն ունենք տրամաբանորեն հակառակ պատկեր, երբ Նիկոլ Փաշինյանն է կողմ օրենքի այն կարգավորմանը, որին դեմ էր 5 տարի առաջ։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens