ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Հեմոդիալիզի պարագաների գնումների քրգործը հարուցվել է մեկ ամիս ուշացմամբ

Դատախազությունը չի պահպանել Պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի գնումների ոլորտում բացահայտումների վերաբերյալ ներկայացրած նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու համար օրենքով սահմանված ժամկետը. գործը հարուցվել է 1 ամիս անց։

15:47, 30 Ապր, 2019

Մամուլում արդեն տևական ժամանակ է քննարկվում է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, այն է ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը:

Մենք, սակայն, կանդրադառնանք այլ հանգամանքի․ օրեր առաջ Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում ուղարկված նյութերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր:

Նախ նշենք, որ Fip.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՊՎԾ՝ պարզելու, թե արդյո՞ք այդ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված խախտումների հիման վրա հարուցվել է քրեական գործ և ի՞նչ փուլում է այն գտնվում։ Մեր հարցմանն ի պատասխան, ՊՎԾ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից պատասխանել են, որ ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն, ինչի արդյունքում նյութեր են նախապատրաստվում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում։

Ապրիլի 26-ին մենք կապ հաստատեցինք Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այդ գործի վերաբերյալ հայտարարությունը կտարածեն երեկոյան, իսկ ավելի ուշ դատախազության կայքում հրապարակվեց հայտարարություն առ այն, որ ներկայացված նյութերի հիման վրա հարուցվել է երկու քրեական գործ։ Սակայն հայտարարության մեջ նշված չէր քրեական գործը հարուցելու ամսաթիվը։

Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, մեր հարցին ի պատասխան, ասել է, որ գործը հարուցվել է ապրիլի 26-ին, իսկ հավելյալ ճշտող հարցին, թե երբ են ստացվել նյութերը, խոսնակը ի սկզբանե պատասխանել էր, որ ստացել են ապրիլի 17-ին։

Քանի որ մարտի 26-ին ուղարկված նյութերը ապրիլի 17-ին ստանալը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, մենք փորձեցինք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը։ Ըստ այդմ, կապվելով երկու գերատեսչությունների հետ էլ՝ պարզ դարձավ, որ դատախազությունից մեզ տրված ինֆորմացիան սխալ է եղել։

Արևիկ Խաչատրյանի հետ զրույցում, նշելով, որ ըստ ՊՎԾ-ի՝ մարտի 26-ին են նյութերը ուղարկել դատախազություն, և տարօրինակ է, որ կառույցն այն ստացել է մոտ կես ամիս անց, մամուլի խոսնակը հայտնեց, որ ինքը սխալվել է, և նյութերն իրականում Գլխավոր դատախազություն են մտել մարտի 26-ին։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում։ Այսինքն, հեմոդիալիզի հետ կապված գործի նյութերը ստանալուց հետո Դատախազությունում առավելագույնը 10-օրյա ընթացքում պետք է հարուցվեր քրգործ, այնինչ գործը հարուցվել է ուղիղ մեկ ամիս անց։

Լրացում

Հրապարակումից հետո մեզ հետ կապվեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ փորձելով ներկայացնել, թե ինչու է քրգործը հարուցվել ապրիլի 26-ին։ Մասնավորապես, ըստ դատախազության պարզաբանման, վերոնշյալ դեպքի առիթով ՊՎԾ-ից Գլխավոր դատախազություն ուղարկել են ուսումնասիրության արդյունքներ, որպեսզի դատախազությունը պարզի՝ կա՞ն հանցագործության հատկանիշներ, թե ոչ։ Պետական շահերի պաշտպանության գործառույթը ենթադրում է լրացուցիչ ուսումնասիրություններ, իսկ այդ մասով ժամկետների հստակեցում օրենքում չկա։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens