ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի մեղադրանքը՝ ուղղված Գեղամ Գևորգյանին, անհիմն էր

Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում օրակարգային հարցերից մեկը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր։ Կառավարությունն այդ պաշտոնի թեկնածու էր առաջադրել գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող, նախկինում՝ 2016 դեկտեմբերից մինչև 2018-ի հոկտեմբերը Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԳԾԻԳ) ղեկավար Գեղամ Գևորգյանին։

19:05, 26 Ապր, 2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի պնդմամբ, ԳԾԻԳ-ում Գեղամ Գևորգյանի ղեկավարման տարիներին տեղի են ունեցել մրցույթների հետ կապված խախտումներ։

Պատգամավորը,  մասնավորապես, մեջբերեց հաշվետվությունից հատվածներ, որտեղ նշված էր․ «Մրցույթներին առկա է մասնակցության և մրցակցության ցածր ցուցանիշ, ինչի վկայությունն է նաև այն, որ կազմակերպված մրցույթներին մասնակցել են միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերությունները․․․»։

ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն, ի պատասխան, պահանջեց ներկայացնել, թե այս դրույթը կոնկրետ ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում, ե՞րբ են կոնկրետ փոխկապակցված անձինք մասնակցել մրցույթին, արդյո՞ք ինքը պաշտոնավարելիս է եղել։ Նա հորդորեց նաև ստուգել տարեթվերը՝ նշելով, որ այդ դեպքում պարզ կդառնա, որ այդ մրցույթները եղել են մինչև իր նշանակումը։

FIP.am-ի թիմը որոշեց հետևել Գեղամ Գևորգյանի հորդորներին և ստուգել տարեթվերի համապատասխանությունը։

Նախ անդրադառնանք նրան, թե ինչ փաստաթղթից էր մեջբերումներ ներկայացնում Անի Սամսոնյանը։

Դա Վերահսկիչ պալատի 2017թ. ընթացիկ հաշվետվությունն էր, որի նպատակը օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի ուսումնասիրությունն է։ Հաշվետվության ընդգրկած ժամանակահատվածը 2015 թ. հունվարի 1-ից 2017 թ. դեկտեմբերի 20-ն է, իսկ փաստացի վերահսկողության կատարման ժամանակահատվածը 2017 թ. օգոստոսի 7-ից 2018 թ. մարտի 15-ն է։

Գեղամ Գևորգյանը նշանակվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն 2016 թ. դեկտեմբերի 1-ից և պաշտոնավարել է մինչև 2018 թ.  հոկտեմբերի 10-ը։ Ըստ այդմ, FIP.am-ն ուսումնասիրեց ԳԾԻԳ-ի վիճակը՝ սկսած միայն Գևորգյանի պաշտոնավարումից, և փորձեց հասկանալ, թե պաշտոնյաներից որի պնդումներն են համապատասխանում իրականությանը։

Այսպիսով, ըստ ներկայացված հաշվետվության՝ 2017 թ. ապրիլից մինչև օգոստոս որևէ մրցույթ չի հայտարարվել, իսկ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ապրանքներ ձեռք բերելու համար հայտարարվել է 13 մրցույթ, որոնցից 8-ը չի կայացել։

ԳԾԻԳ-ի կողմից սույն հաշվետվության առնչությամբ տրված պարզաբանումների մեջ 2017թ. ապրիլ-օգոստոս ամիսներին մրցույթների բացակայությունը կապվում է մի շարք հանգամանքների հետ՝ ճշտգրտումների անհրաժեշտություն ջրարդիացման համակարգերի կառուցման համար պատրաստված նախագծային փաստաթղթերում, արոտների կառավարման պլանի և առկա վիճակի համապատասխանության ուսումնասիրություն և այլն։ Իսկ մրցույթների չկայացումը ԳԾԻԳ-ը պայմանավորում է բավարար քանակով ընդունելի հայտ չլինելով։

Հաշվետվության մեջ, իրոք, նշվում է, որ կազմակերպված մրցույթներին մասնակցել են 3-5 իրար հետ փոխկապակցված ընկերություն։

Մասնավորապես, CARMAC2-CP-J-15-16 (Pickup) ծածկագրով սակարկությանը գնային առաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 9 կազմակերպության, որոնցից 4-ի («Վեկար», «Կարկոմավտո», «Մեգնա», «Գալոպեր» ՍՊԸ-ներ) հիմնադիրները միևնույն անձինք են։ Միևնույն ժամանակ, թվարկված 4 ընկերություններից 3-ը հանդիսացել են սակարկությանը գնային առաջարկ ներկայացրած միակ հայտատուները։

Խոսք կա նաև CARMAC-CPP-J-103 (Pickup) ծածկագրով սակարկության մասին, որին գնային առաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 8 կազմակերպությունների։ Դրանցից 3-ի («Կարկոմավտո», «Մեգնա», «Մուրան» ՍՊԸ-ներ) հիմնադիրը դարձյալ միևնույն անձն է։

Վերոնշյալ ծածկագրերով երկու սակարկությունների արդյունքների հիման վրա կնքվել են ավելի քան 68 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագրեր։ ԳԾԻԳ-ի գնահատող հանձնաժողովի կողմից չի արգելվել փոխկապակցված ընկերությունների միաժամանակյա մասնակցությունը միևնույն սակարկությանը, ինչի արդյունքում գնված մեքենաների ընդհանուր պայմանագրային արժեքը գերազանցել էր շուկայական արժեքը։

Սակայն հաշվետվության մեջ գնումների գործընթացի ուսումնասիրությունը կատարվել է 2015-2017 թթ․ համար։ Առաջին՝ CARMAC2-CP-J-15-16 (Pickup) ծածկագրով սակարկությունը, համաձայն նույն մեջբերվող վերլուծության 3-րդ հավելվածի, տեղի է ունեցել 2015 թ․ դեկտեմբերի 28-ին, երկրորդը՝ CARMAC-CPP-J-103 (Pickup), եղել է 2016 թ․ մայիսի 16-ին։ Մինչդեռ Գեղամ Գևորգյանը ԳԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար է դարձել 2016 թ․ դեկտեմբերի 1-ին։

Կամ՝ CARMAR2-CP-J-16-21 ծածկագրով իրականացված սակարկության գնահատման զեկույցում որպես հրավիրված մատակարար կամ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած հայտատու նշվել է «Սպիտակ ագրոսպասարկում» ԲԲԸ-ն, որը, որպես իրավաբանական անձ, պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված չէ։ «Սպիտակի ագրոսպասարկում» ԲԲԸ անվանմամբ գնային առաջարկը ներկայացվել էր «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի Շրջանային Միավորում ԲԲԸ-ի կնիքով, իսկ գնման գործընթացի հետ կապված փաստաթղթերը ստորագրել էր գլխավոր տնօրենը։ Այդպիսով՝ Վերահսկիչ պալատն իր հաշվետվության մեջ եզրակացնում է, որ «Սպիտակի ագրոսպասարկում» ԲԲԸ անվանմամբ հայտատուի մասնակցությունը չպետք է համարվեր համապատասխանող և չպետք է թույլատրվեր։

Բայց հետաքրքիրն այն է, որ այս դեպքում էլ, ըստ նույն հաշվետվության, այս սակարկումը տեղի է ունեցել մինչև Գեղամ Գևորգյանի պաշտոնավարումը՝ 2016թ․ մարտի 3-ին։

Ի դեպ, հաշվետվության մեջ, հղում անելով 3-րդ և 4-րդ հավելվածներին, նշվում է, որ ուսումնասիրված 9 պայմանագրերից թվով 5-ի դեպքում գնված գյուղտեխնիկայի ընդհանուր արժեքը բարձր է շուկայական գներից 53 և ավելի տոկոսով, իսկ առանձին ապրանքների մասով գերազանցում է 100%-ը։ Այդ հավելվածներում ներառված և ոչ մի պայմանագիր չի ստորագրվել Գեղամ Գևորգյանի պաշտոնավարման ժամանակ։

Այսպիսով՝ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի մեղադրանքները Գեղամ Գևորգյանին անհիմն էին և առնչություն չունեն Գևորգյանի՝ ԳԾԻԳ-ում իրականացրած գործունեության հետ։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens