ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիաներ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով

Նիկոլ Փաշինյանի ասածներին Արմեն Աշոտյանի կողմից տրված պատասխաններն ունեն մի շարք շտկումների կարիք։

16:15, 22 Ապր, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հարց ու պատասխանն էր կազմակերպել ֆեյսբուքով։ Նա պատասախանել էր ամենաշատ հավանում ստացած 20 հարցի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո՝ հաջորդ օրը, պատասխան ուղիղ եթերով հանդես էր եկել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նա անդրադարձել էր վարչապետի հարցուպատասխանի ժամանակ տեղ գտած տարբեր կետերի՝ դրանցից շատերը որակելով սուտ ու մանիպուլյացիա։

Անդրադառնանք Արմեն Աշոտյանի ներկայացրած կետերին` հասկանալու համար, թե նախկին ու ներկա պաշտոնյաներից ո՞վ է ապակողմնորոշում հանրությանը։

Ընտրական օրենսգրքի մասին

Փաշինյանը, խոսելով կատարած և չկատարած խոստումների մասին, նշել է, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առումով իրենք կատարել են իրենց մասը․ Նա, մասնավորապես, ասել  է․ «Մենք փոփոխությունների փաթեթը ներկայացրել ենք, որն ընդունվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը, սակայն, Հանրապետական մեծա․․․ (փոխեց խոսքը-խմբ․) խորհրդարանը չի քվեարկել և մի ձայնի տարբերությամբ չի ընդունվել»։

Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այս ամենին, նշել է, որ Հանրապետականը դեմ էր ընտրական փոփոխություններին, բայց այդ պահին իրենց կուսակցությունն այլևս խորհրդարանում մեծամասնություն չէր, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի թիմը, ունենալով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն անցկացնելու համար բավարար ձայներ, պատշաճ չի մոբիլիզացրել, չի աշխատել իրեն սատարող պատգամավորների հետ, և այդ մեկ ձայնի բացակայությունը վերագրել Հանրապետական կուսակցությանն առնվազն սուտ է։

Եթե վարչապետն իր խոսքում չշտկեր «հանրապետական մեծամասնությունը» «խորհրդարան» բառով, ապա միանշանակ՝ Արմեն Աշոտյանը կլիներ ճիշտ։

Վերհիշենք Ընտրական օրենսգրքի նախագծի փաթեթը․ առաջին անգամ քվեարկեության դրվելուց հետո փաթեթին կողմ էր քվեարկել ընդամենը 56 պատգամավոր։ Բացակայում էին թե՛ իշխող ուժին սատարող ԲՀԿ, թե՛ ՀՅԴ խմբակցության պատգամավորները։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը բոյկոտել էր նիստը։ Երկրորդ անգամ քվեարկեության դրվելով՝ փաթեթի ընդունմանը չբավարարեց 1 ձայն։ Սահմանադրական օրենքին անհրաժեշտ 63 ձայնից 62-ը ապահովված էր, դեմ էին քվեարկել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը, հանրապետականի մյուս պատգամավորները նիստին ներկա չէին եղել։ Սակայն Հանրապետական խմբակցությանը մեղադրել պետք չէ, որովհետև նրանք ի սզբանե հայտարարել էին դեմ քվեարկելու մասին։ Իսկ հոկտեմբերի 29-ի նիստում պակասող 1 ձայնը կարող էին քվերակել նիստից բացակայող ՀՅԴ խմբակցության երկու պատգամավորները։

Իսկ ընդունել վարչապետի շտկված կամ չշտկվածը խոսքը՝ զուտ մեկնաբանման կամ ընտրության հարց է։ FIP.am-ը պարզապես արձանագրում է փաստերը։

Այժմ անդրադառնանք մյուս դիտարկմանը։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին

Արմեն Աշոտյանի խոսքով ՝ ըստ Փաշինյանի, Վենետիկյան հանձնաժողովը տվել է դրական կարծիք նախորդ տարվա՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, և նախկին պատգամավորը հիշեցնում է, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Ըստ նրա, Վենետիկյան հանձնաժողովը չի տվել դրական եզրակացություն, այլ ասել է, որ նման փոփոխություններ կարող են լինել բացառապես քաղաքական կոնսենսուսով։

Մինչ անդրադառնալը Վենետիկյան հանձնաժողովի կարծիքին՝ նշենք, որ Փաշինյանն իր խոսքում չի նշել դրական կամ բացասական կարծիքի մասին, նա բառացի ասել է, որ փոփոխությունների փաթեթը ներկայացրել են, որն ընդունվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից։

Իսկ այժմ Վենետիկյան հանձնաժողովի մասին. նախ, հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն չի տալիս իրողություններին։ Հանձնաժողովը արտահայտում է իր կարծիքը՝ իրենց որգեդրած սկզբունքները հաշվի առնելով։

Ինչ վերաբերվում է ԸՕ-ի վերաբերյալ կարծիքին, ապա հանձնաժողովի նախագահը հիմնականում դրական է գնահատել փոփոխությունները՝ ընդունելով երկրում ստեղծված քաղաքական վիճակն ու նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Հայտարարության մեջ, սակայն, խորհուրդ չէր տրվում Ընտրական օրենսգրքում խոշոր փոփոխություններ իրականացնել, եթե ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել։ Սակայն նախագահը հավելում է, որ այդ վերապահումներն այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև։ Հարկ ենք համարում նշել, որ կոնսենսուս չկար միայն Հանրապետական կուսակցության հետ։

Բյուջեի կատարողականի մասին

Անդրադառնալով Հայաստանի պետական բյուջեն 30-40 տոկոսով ավելացնելու խոստմանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ 2019 թվականի պետբյուջեն բնական աճով 2018 թվականի նկատմամբ եկամտային մասի 10 տոկոսի աճ է ունեցել: «Մենք այս տարի գնալու ենք պետբյուջեի եկամտային մասի գերակատարման: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 5 տոկոսով առնվազն կգերակատարենք այն»,- նշել է Փաշինյանը:

Արմեն Աշոտյանը Փաշինյանի այս խոստումը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Անգամ եթե այդպես է, ապա 2 տարվա կտրվածքով 10+5 տոկոսները չեն տալիս իր խոստացած 30-40 տոկոսը։ Պետբյուջեի եկամտային մասը, անգամ 2018 թվականին 2017 թվականի նկատմամբ նախատեսված էր ավելի դրական սպասումներով բյուջե դարձնել։ Այսինքն մեկ է, այդ բյուջետաին եկամուտները պետք է ավելանային»,- նշել է նախկին պատգամավորը։

Պետք է, սակայն, նշենք, որ բյուջեն 30-40 տոկոսով ավելացնել նախատեսելը և նախատեսվածը 5 տոկոսով գերակատարելը տարբեր գործընթացներ են: Բյուջեի եկամտային մասը 14 տոկոսով ավելացնել նախատեսված է արդեն 2019 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով: Այս տոկոսը կառավարության նախատեսած և Նիկոլ Փաշինյանի նշած 30-40 տոկոսի մի մասն է՝ նախատեսված 2019 թվականի համար, քանի որ այս ավելացումը ծրագրվում է իրականացնել 2 տարվա ընթացքում:

Այսինքն՝ 14 տոկոս 2019-ին և 16-26 տոկոս (կախված տարբեր մակրոտնտեսական զարգացումների հետ) 2020 թվականին: Բացի սա, օրենքով ամրագրված ցուցանիշը, որն արդեն իսկ ավելին է 2018 թվականի համեմատ, ըստ Փաշինյանի, նախատեսվում է գերակատարել:

Հետևաբար, Աշոտյանի հղումը միայն գերակատարման ցուցանիշին՝ բաց թողնելով օրենքով սահմանված զուտ ցուցանիշը՝ առանց գերակատարման, մանիպուլյատիվ է և թյուր պատկերացումներ է ստեղծում բյուջեով կանխատեսվող եկամուտների ստացման մասին:

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Համեմատելով անհամեմատելին․ Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան մարտական զոհերի վերաբերյալ

18:36, 11 Սպտ, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական...

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել
Ֆեյք

Կեղծ The Times of Canada նորաբաց կայքը Փաշինյանին 17,1 մլն դոլարանոց առանձնատուն գնելու գործարք է վերագրել

17:24, 11 Սպտ, 2025

Կանադայում գրանցված նորաբաց կայքերից մեկը սեպտեմբերի 10-ին տեղեկություն է տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերին կանադահայ դերասանուհի...

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս են ԼՂ-ում սնանկացրել գործարարին և ի՞նչ կապ ունի դրա հետ Սամվել Շահրամանյանը

15:26, 11 Սպտ, 2025

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի անունը շոշափվում է ԼՂ իրավապահ մարմիններում հարուցված քրեական գործում, որն այդպես էլ տրամաբանական...

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում
Տեսանյութեր

Պաշտոնյաների կանխիկ միջոցները՝ անկանխիկ շրջանառության խթանման քաղաքականության համատեքստում

14:15, 11 Սպտ, 2025

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է՝ թե ինչքան կանխիկ միջոցներ են ներկայացրել Կառավարության անդամները 2024 թվականի իրենց հայտարարագրերում։ Իսկ դրանք անհավանական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    Արդյունքներ չեն գտնվել
    Դիտել բոլոր արդյունքները
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens