ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԵՊՀ ռեկտորի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, որ համալսարանը կուսակցականացված չի եղել, սակայն փաստերը հակառակի մասին են խոսում։

17:05, 26 Մրտ, 2019

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե Հայաստանում տեղ չունեն  այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ և ուսանողների վրա դռներ փակել, պնդել է, որ իրենք «ո՛չ դուռ են փակել, ո՛չ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»։

Փաստերը, սակայն, ցույց են տալիս, որ Սիմոնյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

ԵՊՀ-ի կուսակցականացումը

Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին Երևանի պետական համալսարանում ընթացել է աստիճանական կուսակցականացում։ Օրինակ՝ Սիմոնյանը, որը 2006 թվականից ԵՊՀ ռեկտորն է, ՀՀԿ անդամ է հանդիսանում 1998 թվականից, իսկ ռեկտոր նշանակվելու տարվանից նաև ՀՀԿ խորհրդի անդամ է։

Իսկ երբ 2014 թվականի նոյեմբերին համալսարանի իրավական կարգավիճակը ՊՈԱԿ-ից փոխվեց հիմնադրամի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Բացի Սերժ Սարգսյանից, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների շարքում ևս կային շատ ՀՀԿ-ականներ՝  Վիգեն Սարգսյանը, Հրանուշ Հակոբյանը, Արմեն Աշոտյանը, Արտակ Դավթյանը, Արսեն Քարամյանը և Հովհաննես Հովսեփյանը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Սմբատ Լպուտյանը, որը թեև ՀՀԿ անդամ չէր, բայց Երևանի ավագանում ներկայացված էր ՀՀԿ խմբակցությունում։

ՀՀԿ անդամ է նաև 2012-ից եՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը։ Նա ՀՀԿ անդամ է 2010-ից, իսկ 2014-ից արդեն ՀՀԿ խորհրդի անդամ է։ Նրա ղեկավարած կառույցի միջոցով է վերահսկվում ԵՊՀ ուսխորհուրդը։

Վարագյանից առաջ՝ 2006-2012թթ., այդ կառույցի ղեկավար էր Միհրան Հակոբյանը, որը ՀՀԿ անդամ էր 2011 թվականից։ Նա ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին։ Հակոբյանը, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս է եկել 2019թ. հունվարին և համահիմնադրել «Քառյակ Մեդիան»։

Հակոբյանը 2004-2006թթ. զբաղեցրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահի պաշտոնը։ Դեռ 2011թ. մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Միհրան Հակոբյանը ՀՀԿ ադամ է 2006թ.-ից և «համալսարանում զբաղվում է բացահայտ քաղաքական-կուսակցական գործունեությամբ»։

2013թ. նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերի ժամանակ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական, ՀՀԿ-ական Գևորգ Մելքոնյանը դասադուլ հայտարարած ուսանողների դեմ «զորք» էր հանել։ Մելքոնյանը համարվում էր Սիմոնյանի «ոչ պաշտոնական հրահանգներ իրականացնողը»։

Ուսանողների վրա դռների փակումը

Սիմոնյանի երկրորդ պնդումը թե իրենք ուսանողների վրա դռներ չեն փակել, նույնքան անհիմն է։ Տարբեր քաղաքական պահանջներով ցույցերի ժամանակ ԵՊՀ ուսանողների ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է։

Այսպես, օրինակ, 2013 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող շրջանում բողոքող ուսանողների համար ԵՊՀ դռները փակ էին։ Մայր բուհի դռները փակվել էին նաև 2017 թվականին՝ տարկետման պահպանման համար ցույցերի ժամանակ։ Եվ վերջապես, 2018թ. ապրիլյան ցույցերի ժամանակ ԵՊՀ և այլ բուհերի դռները փակ էին պահվում ղեկավար կազմի կողմից։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)

    Copyright © 2025 Union of Informed Citizens