ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
No Result
View All Result
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
No Result
View All Result
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ներդրումները՝ տնտեսական ցուցանիշի մանիպուլյացիա

Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա ներդրումների 50% աճ է ներկայացնում, սակայն ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝  ներդրումների 50% աճ չի գրանցվել։

16:12, 26 Փտր, 2019

Հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, ըստ որի՝ 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումների ծավալներն աճել են 50%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նա նույն հայտարարությամբ հանդես էր եկել հունվարի 29-ին РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մենք փորձեցինք պարզել, թե Կենտրոնական բանկի (ԿԲ) 2018 թվականի վճարային հաշվեկշռի որ հոդվածն է նկատի ունեցել Փաշինյանը: Կառավարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ վարչապետը նկատի է ունեցել «զուտ պարտավորություններ» հոդվածի 50% աճը:

«Զուտ պարտավորությունը» վճարային հաշվեկշռի «ուղղակի ներդրումներ» տողի հոդվածներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչքան պարտավորություն է ստանձնել կառավարությունը կամ ԿԲ-ն ներդրողների առջև: Հետևաբար, այն չի արտացոլում ողջ ներդրումների իրական պատկերը։

Գործնականում ներդրումների արդյունավետությունը գնահատելու համար անհրաժեշտ է ոչ միայն ներհոսքը դիտարկել, այլ զուտ հոսքը, այսինքն՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը, որն արտացոլված է «ուղղակի ներդրումներ» տողում և որը տևական ժամանակ է, ինչ բացասական է: Հետևաբար, մեր երկրից դուրս եկող ֆինանսական միջոցները գերազանցում են երկիր մտնող ֆինանսական միջոցներին:

Միաժամանակ, հարկ է նշել, որ զուտ պարտավորություն համարվող միջոցներից շատ քչերը կարող են ուղղվել տնտեսության իրական հատված և ստեղծել իրական արժեք: Զուտ պարտավորությունը հիմնականում պարտքի կոնտեքստում պետք է դիտարկել: Այս դեպքում պարտավորության աճը ներկայացնել որպես ներդրում ո՛չ հիմնավոր է և ո՛չ էլ փաստարկված:

Ի հավելումն նշենք, որ ներդրումները լինում  են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումներ (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները): Նշված 3 տեսակները միասին կազմում են «ընդամենը ներդրումները»:

Պետք է նկատի ունենալ նաև, որ տնտեսագիտության մեջ ընդունված է ներդրումները համեմատել տարեկան սկզբունքով և ոչ եռամսյակային:

Հավելենք նաև, որ ներդրումների աճի մասին նույն պնդումը կրկնել էր նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

ԼՐԱՑՈՒՄ․ FIP.am-ը պարզաբանում է ներկայացրել վերոգրյալ հրապարակման վերաբերյալ։

[easy-social-share buttons="facebook,twitter,vk,telegram" counters=1 style="icon" point_type="simple"]

Related Posts

Պաշտոնական հրապարակումներ՝ ոչ լիարժեք  թվային տվյալներով. հայկական կոնյակի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

16:52, 11 Հլս, 2025

Արդեն մոտ 2.5 ամիս է, ինչ Հայաստանի կոնյակագործները բախվում են արտահանման դժվարությունների՝ կապված Վրաստանի տարածքով հայկական կոնյակի Ռուսաստան տեղափոխման գործընթացի...

«ՌԴ-ն Արցախը առանձին երկիր է դարձնելու», «ՀՀ-ն մասնակցելու է Իրանի դեմ պատերազմին»․ մեդիայում պահանջված փորձագետի կանխատեսումները

13:00, 9 Հլս, 2025

Հայաստանյան մի շարք՝ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցներ պարբերաբար որպես բանախոս հյուրընկալում են ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանին։  Նա իր հարցազրույցներում...

102-րդ ռազմաբազան «համալրելու հրամանը» նախորդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացմանը․ Բաքուն խեղաթյուրում է դեպքերի ժամանակագրությունը
Uncategorized @hy

17:03, 8 Հլս, 2025

2025 թվականի հուլիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը (GUR) հրապարակել է ենթադրաբար Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի...

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը

11:30, 8 Հլս, 2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

    Copyright © 2025 Union of Informed Citizens

    No Result
    View All Result
    • ՓԱՍՏԱՉԱՓ
      • ՍԽԱԼ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
      • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
      • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
      • ՃԻՇՏ
      • ՖԵՅՔ
      • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
    • Խոշորացույց
    • Թիվ-թվանք
    • Տեսանյութեր
    • Բոլորը
    • Հայերեն (hy)
    • English (en)
    • Русский (ru)